Նիկոլ Փաշինյանը կվկայի, որ ոստիկաններն են քարերով հարձակվել ժողովրդի վրա. Արարատ Խանդոյան

30/03/2017 schedule21:00

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) եղբոր՝ Արարատ Խանդոյանի գործով դատական նիստը երեկ կրկին անցավ լարված մթնոլորտում:

Խանդոյանը մեղադրվում է 2016 թվականի հուլիսի 20-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու, ոստիկանի վահանը քաշելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Երեկվա դատական նիստում Խանդոյանին վրդովեցրեց դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ այլընտրանքային խափանման միջոց գրավը մերժելու որոշումը՝ այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու վերաբերյալ: Խանդոյանը երեկ իր նկատմամբ գրավ կիրառելու միջնորդություն ներկայացրեց հիմնականում կապված իր առողջական վիճակի վերաբերյալ: Դիմելով դատարանին նա ասաց, որ պատշաճ բուժօգնություն ստանալու համար ցանկանում է, որպեսզի փոխվի իր խափանման միջոցը: «Մինչեւ այսօր ես ունեմ գլխացավեր, ոստիկանների կողմից կիրառած հատուկ միջոցներից: Մինչեւ այսօր առկա է աչքիս վնասվածքը, որն 8 ամիս է պետք է վիրահատեն, բայց մինչեւ այսօր չեն վիրահատում եւ ցավազրկելով իմ առողջությունը չի վերականգնվում, վերքը չի բուժվում»,- նշեց Արարատ Խանդոյանը:

Վերջինս հավելեց, որ ցանկանում է դրսում վերականգնել իր առողջությունը՝ իր սեփական միջոցներով: «Ճիշտ է, իշխանության  ներկայացուցիչների կողմից է ինձ վնասվածք պատճառվել, բայց ես իրենցից ոչ դրամական միջոցներ եմ խնդրում, ոչ ինչ-որ բան եմ խնդրում, ես ուզում եմ իմ միջոցներով բուժօգնություն ստանալ»,-ասաց Խանդոյանը:

Նրան միացավ նաեւ նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը՝ հավելելով, որ Խանդոյանը 16 տարեկանից պաշտպանել է հայրենիքի սահմանները, կռվել է Արցախում, «նա հերոս է»,- նշեց պաշտպանը: Այնուհետեւ նա միջնորդությանը կցեց 5 պատգամավորներ անձնական երաշխավորագրերը:

Մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը առարկեց ներկայացրած միջնորդության դեմ՝ նշելով, որ Խանդոյանը չի զղջացել կատարածի համար, չի ընդունել մեղքը, ուստի մեծ է ազատության մեջ պատժի պատասխանատվությունից խուսափելու հավանականությունը: Այս առարկությունն անարձագանք չմնաց Խանդոյանի կողմից եւ նրա վրդովված ասաց. «Հարգելի դատախազ, էդ ստրկատերերդ չեն թողնում, որ դուրս գամ ազատության մեջ: Ես այսօր գերի եմ ձեր ձեռքը: Թե՞ գերի վերցնելով՝ մտածում եք ինչ-որ բանի կհասնեք»:

Դատարանը երեք ժամ անց խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ մերժեց Խանդոյանին գրավով ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

«Դուք էստեղ ստրուկի պես ստրկատիրոջ ենթական եք, դուք որ ստրուկ եք, դա փաստ է, եթե օրինական որոշում կայացնի, ես բան չեմ ասի, ի՞նչ հիմքով մերժեցիք»,- բղավեց Խանդոյանը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը, սակայն, փորձում էր ընդհատել Խանդոյանին, այդ բղավոցի մեջ հազիվ լսելի էր Մարտիրոսյանի ձայնը, որը Խանդոյանին զգուշացնում էր, թե դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար նրա նկատմամբ սանկցիա կկիրառվի եւ կհեռացվի դատական նիստերի դահլիճից: Բայց Խանդոյանը, մեղմ ասած, չլսեց դատավորի զգուշացումները եւ շարունակեց բղավել, որ դատարանը ստրուկ է: Խանդոյանին ժամերով դատարանի դահլիճից հեռացնելու սանկցիայի մասին դատավորը զգուշացրեց մի քանի անգամ եւ հավելեց, որ դատավճիռն էլ կարող է հրապարակվել առանց Խանդոյանի ներկայության. «Տո դուք դա էլ կանեք»,- ի պատասխան ասաց Խանդոյանը: Խանդոյանին «լռեցնելու» համար Մնացական Մարտիրոսյանը նրան առաջարկեց ցուցմունք տալ:

Զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Խանդոյանը մանրամասն ցուցմունք տվեց ինչպես դեպքի՝ հուլիս 20-ին տեղի ունեցած բախումների, այնպես էլ դրանից հետո իր ձերբակալության մասին: «Հուլիսի 18-ին եկել եմ Երեւան, եղել Խորենացի փողոցում, ման եմ եկել, թողել գնացել եմ: Տեսել եմ շատ ոստիկաններ, ավելի ճիշտ ոստիկաններ չէին, զիբլի վրայից ինչքան կատու կային, ոստիկանական համազգեստ էին հագցրել, բերել այդտեղ, դրանց ոստիկան չենք կարող ասել»,- հայտնեց Խանդոյանը: Վերջինիս ցուցմունքը, սակայն, դատավոր Մարտիրոսյանը ընդհատեց՝ հորդորելով վիրավորական արտահայտություններ չհնչեցնել, ինչից հետո նրա նկատմամբ սանկցիա կիրառեց՝ նախազգուշացման ձեւով: Մնացական Մարտիրոսյանն այս անգամ էլ Խանդոյանին նախազգուշացրեց, որ դատական նիստը կարող է շարունակվել նաեւ առանց Արարատ Խանդոյանի ներկայության: «Ի՞նչ կապ ունի` ես ներկա եմ, թե՝ ոչ, եթե անօրինություն է տիրում, ինչ ուզում ես կիրառի»,- ի պատասխան դատավորի կայացրած նախազգուշացմանը` հայտնեց Խանդոյանը եւ պնդեց. «զիբլի վրայից ինչքան կատու կա, բերել են ոստիկանություն»:

Այնուհետեւ Խանդոյանը շարունակեց իր ցուցմունքը եւ նշեց, որ հուլիսի 20-ին Խորենացիում տեսել է, թե ինչպես են ոստիկանները մահակներով հարվածել ժողովրդին: Նա ասաց, որ մահակներով նաեւ իրեն են հարվածել: «Ինձ հետեւից հարվածեցին, իսկ ես ժողովրդին ասում էի՝ ոչ հայհոյեք, ոչ էլ մի բան: Ասում էի՝ ժողովուրդ, ձեր ցավը տանեմ, մի´արեք ոչ մի բան, ձեր հիմնական նպատակն այն է, որ դուք մնաք ձեր տեղում, որպեսզի ներսում գտնվող (խոսքը ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամների մասին է,-Տ.Խ.) տղաների անվտանգությունն ապահովենք: Մեզ պետք չի սրանց նմաններին մի բանի արժանացնել, կոնֆլիկտ եղավ, լուսաձայնային զիբիլները կիրառվեցին, արկերից մեկն էլ կողքս պայթեց, որից աչքս վնասվեց»,- պատմեց Արարատ Խանդոյանը:

Խոսելով իրեն բերման ենթարկելու մասին, նա ասաց, որ Օպերայում գտնվող «Մեղեդի» սրճարանից իրեն եւ համագյուղացուն տեղափոխել են ԱԱԾ, հետո նոր 6-րդ վարչություն, այնտեղ իրենց պահել են մի քանի ժամ: «Ինձ գերի վերցնելու պատճառը եղել է այն, որ ես Արայիկ Խանդոյանի եղբայրն եմ»,-ասաց նա՝ շեշտելով, որ իրեն «գերի» են վերցրել իր քաղաքական հայացքների համար: Նա ասաց, որ մինչ բախումները ոստիկաններից մեկին ասել է, որ անվտանգության գոտի բերեն, բախումներ չլինեն: «Փոխգնդապետ էր, ասեց՝ հա հեսա կբերենք, գնաց ու տենց էլ հետ չեկավ, դարձավ Խաչատուր Աբովյանը»,- ասաց Խանդոյանը: Վերջինս ասաց, որ Խորենացիում տեղի ունեցած բախումների ժամանակ ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը. «Նա բարձրախոսով հայտարարում էր, որ ոստիկանները իր վրա էլ են քար նետում»:

Ցուցմունքը վերջացնելուց հետո նա միջնորդեց դատարանին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին գործով ներգրավել որպես վկա. «Նիկոլ Փաշինյանը կարեւոր վկա է, նրա վկայությունից պարզ կդառնա, որ ոստիկաններն են քարերով եւ մահակներով հարձակվել ժողովրդի վրա»,- ասաց Խանդոյանը: Այս եւ այլ միջնորդությունները կքննվեն հաջորդ դատական նիստին: Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 6-ին՝ ժամը 12:00-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11500 դիտում

«Պայացներ» օպերային ներկայացումը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում՝ 30 տարի անց

Կապանի Արփիկ թաղամաս տանող ճանապարհին տեղի է ունեցել սողանք․ ճանապարհը միակողմանի փակվել է

Հերթական դասը Կառավարման ակադեմիայում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Առաջին Հանրապետության կառավարության շենքը Տաշիր Պիցցայի վերածած Տաշիր Սամոն հավատացնում է՝ եկել է ՀՀ-ն փրկելու

Սադրանք, մուտիտ և SMS-ով հոդված, գին կասե՞ք. փորձել են սադրել 70-ամյա մորս․ Ալեն Սիմոնյան

Դատարանն ամբողջությամբ մերժել է «Տաշիր Կապիտալ»-ի հայցն ընդդեմ ՀԾԿՀ-ի․ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը

Խուճապի չմատնվել․ մարզերի փրկարարական ու ոստիկանության ստորաբաժանումներն անցել են արտակարգ ռեժիմով ծառայության

TOON EXPO-ի շրջանակում Ամերիաբանկը ներկայանում է բացառիկ առաջարկով. տեսանյութ

Հունիսի 7-ին խաղաղության մուրճով կբամփեն ձեր գլխին. ուզում են մեր արյան գնով կրկին պատերազմ հրահրեն. տեսանյութ

Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանած Միքայել Մարգարյանը ձերբակալվել է

Դեմիրճյան փողոցում Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանած տղամարդը կձերբակալվի

Նոր նշանակում Քննչական կոմիտեում

Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը փոխհրաձգության մեջ են. բարի հոպարներ չկան, որ խաղաղություն երաշխավորեն

Էմմանուել Մակրոնի հրամանագրով Սուրեն Պապիկյանին շնորհվել է Ֆրանսիայի Հանրապետության «Պատվո լեգեոն» շքանշան

Սյունիքի ավտոճանապարհներին առկա է քարաթափման վտանգ․ «Զանգեր» հատվածում և Ջերմուկի տարածաշրջանում ձյուն է

Սեղմ ժամկետում հնարավոր է ստանալ «Կանազ»-ի հրդեհի ամբողջական պատկերը, տալ եզրակացություն․ Փորձագիտական կենտրոն

Սեբաստիան Լըկորնյուին է փոխանցվել Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը․ հանդիպել են Պապիկյանը և Ֆրանսիայի վարչապետը

Վերսկսվում են Կապան-Երևան-Կապան կանոնավոր չվերթերը

Պապիկյանը և Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով նախարարը ռազմատեխնիկական համագործակցության հարցեր են քննարկել

Ովքեր Դեբեդին առափնյա այգիներ, անասնագոմեր ունեն, խնդրում եմ այսօր և առաջիկա 2 օրերին դադարեցնել աշխատանքները

Հերթական անգամ փախան բանավեճի հրավերից․ գուցե իրենց «ուժեղ» են համարում, բայց իրենց վախը իրենցից էլ ուժեղ էր

Տավուշի մարզում Գանձաքար-Իծաքար ճանապարհահատվածը կառուցված է․ վարչապետ

Ֆրանսիայում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը

FLYONE ARMENIA-ն կիրականացնի թռիչքներ Երևան-Ալմաթի-Երևան երթուղով

ՀՀ իշխանությունների խաղաղության օրակարգը և Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններն այլընտրանք չունեն

Գնդացիր, հրացաններ, փամփուշտներ, նռնակ․ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Գեղարքունիքում

Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ է շարունակել գործակցությունը․ վարչապետն ընդունել է Ալեքսանդր Թիմանին

Հանդիպել են Պապիկյանն ու «Safran Electronics & Defense»-ի պաշտպանության գծով ղեկավարը․ պայմանագիր է ստորագրվել

Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուն միանշանակ Նիկոլ Փաշինյանն է․ Հովհաննիսյան

ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի ու ևս 2 անձի վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է

Միրզոյանն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել

Սելավատարից դուրս եկած ջուրը հեղեղել է Կապանի փողոցը. վնասվել են ավտոմեքենաներ, տուժել կենդանիներ

Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած դեպքի առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ուղարկել Քննչական կոմիտե

Կապան քաղաքում մեկ օրում թափվել է մարտ ամսվա նորմայի 75%-ի չափ անձրև. Ազիզյան

Սպորտի ու մշակույթի միջոցով այստեղ ստեղծվում է եզակի հարթակ. Արայիկ Հարությունյանը՝ Ֆրանկոֆոն խաղերի մասին

Պետական դավաճանության համար մեղադրվող ԱԳՆ աշխատակցուհին արդարացվել է. դատախազությունը կբողոքարկի

Ակնկալվում է, որ Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոն խաղերին կմասնակցի մոտ 4000 մարդ. ԿԳՄՍ նախարար

Արգամ Մայիլյանը նշանակվել է Բերդի քննչական բաժնի պետ

Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումները գալիս են ռուսական, թուրքական և ադրբեջանական մամուլից. պատգամավոր