50 հազար դրամներ են հավաքում 114 դպրոցի տնօրենին, փոխտնօրենին նվեր գնելու համար

27/03/2017 schedule12:15

Երեւան քաղաքի Հանրապետության փողոցի վրա գտնվող Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի ավարտական դասարաններում դրամահավաք է սկսվել: Armtimes.com-ի խմբագրությունն ահազանգ է ստացել, որ դպրոցի տնօրեն Ռուզան Կոստանյանի, փոխտնօրեններից մեկի, եւ ավարտական 3 դասարանների դասղեկներին նվերներ գնելու համար յուրաքանչյուր աշակերտի մասով 50 հազարական դրամներ է հավաքվում: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ 3 դասարանի աշակերտները միասին ավելի քան 90 հոգի են կազմում: Այսինքն՝ ակնկալվում է հավաքել մոտ 4.5 միլիոն դրամ:

Armtimes.com-ը լուրի իսկությունը ստուգելու նպատակով խոսեց նաեւ դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանի հետ: «Ոչ, նման բան չկա: Վերջին զանգը դպրոցում արվում է իրենց կողմից, իրենց միջոցառումներն են: Թե ծնողներն ի՞նչ են անելու, ո՞ւր են գնալու, ի՞նչ են հագցնելու իրենց երեխեքին, էդ ընդհանրապես դպրոցը կապ չունի ու թող չփորձվի որեւէ մեկն իրենց երեխեքի համար արված բանը դպրոցի վրա գրել ու ասել»,- ասաց Ռուզաննա Կոստանյանը: Դիտարկմանը, որ ահազանգի համաձայն պետք է նվերներ գնեն տնօրենի, փոխտնօրենի եւ դասղեկների համար, նա այսպես արձագանքեց. «Ի՞նչ դպրոցի տնօրեն, փոխտնօրեն, ի՞նչ եք ասում: Չէ, նման բան չկա, ուղղակի ես զայրանում եմ էդ ասածից, գիտե՞ք»:

114 դպրոցի տնօրենին մանրամասնեցինք, թե ինչպե՞ս պետք է նվերներ արվեն, նա շարունակեց նույն տոնով արձագանքել. «Ի՞նչ նվեր, էդ ինչ բան է: Նվեր, եթե ցանկություն ունենում են, դպրոցին անում են: Օրինակ, որ գաք դպրոցի իմ կաբինետը, կտեսնեք նկար կա, պատին Մաշտոցի գորգ կա, ուղեգորգեր կա, որ ամեն տարի ասենք շրջանավարտները, եթե ցանկություն են ունենում, անում են: Բայց էս քանի տարի է նման բան ընդհանրապես չեն անում, որովհետեւ ավագ դպրոց է, եկած երեխեք են, իրենց հեչ պետքը չի ո´չ էս դպրոցը, ո´չ էլ դպրոցին նվեր անելը»:

Հիշեցնենք, որ թիվ 114 դպրոցում տարաբնույթ հարցերի շուրջ դրամահավաքների մասին ահազանգերը նոր չեն: 2012 թվականին դասարանից դասարան տեղափոխելու համար, մամուլում գրվեց, որ մինչեւ 100 ԱՄՆ դոլար է հավաքվել: Ավելի վաղ՝ 2010-ին էլ գումարներ էին հավաքել դպրոցական համազգեստ գնելու համար եւ այլն:

Տպել
29191 դիտում

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում