Արթուրի դիահերձումն առանց փորձագետների՝ լկտի քաղաքականության շարունակություն է․Ենիգոմշյան

19/03/2017 schedule11:58

Արթուր Սարգսյանի` «Հաց բերող»-ի դիահերձմանը, չնայած փաստաբանների պահանջին, ներկա չեն եղել միջազգային փորձագետներ, ինչն ըստ «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանի՝ Սարգսյանի նկատմամբ տարվող լկտի քաղաքականության շարունակությունն է։

Հիշեցնենք, որ միջազգային անկախ փորձագետների ներգրավման ապահովուման համար Սարգսյանի իրավահաջորդի ներկայացուցիչները միջնորդել էին հետաձգել նրա դիահերձումը՝ նշելով, որ համապատասխան սառեցման ռեժիմ ապահովելու պայմաններում դին կարելի է պահպանել մինչեւ շաբաթ:

Սակայն երեկ դիահերձումն իրականացվել էր առանց փորձագետների։

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը տեղեկացրել է, որ Սարգսյանի փաստաբանների նախընտրած միջազգային փորձագետները դիահերձմանը չեն մասնակցել, քանի որ չեն ժամանել Հայաստան։

Տռուզյանը մեկնաբանել է, թե դիահերձումը հնարավոր չէր հետաձգել, քանի որ, ըստ մասնագետների, այն պետք է իրականացվեր մահվանից 12 ժամ հետո եւ ոչ ուշ, քան 48 ժամ անց, այլապես դա կարող էր բերել հյուսվածքների եւ բջիջների փոփոխությունների:

«Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանի կարծիքով, այն ամենն, ինչը հասցրեց Արթուրին ֆիզիկական մահվան եւ դրանից հետո կատարվողը նույն ստոր քաղաքականության շարունակությունն է։

«Այստեղ միայն դիահերձման խնդիրը չէ, ես չեմ պնդում, թե Արթուրին հիվանդանոցում են սպանել, Արթուրին սպանել են այն օրվանից, երբ իրեն հիվանդ վիճակում պահել են կալանքի ամենադաժան պայմաններում եւ իր առողջությունը խստորեն վատացել է։ Իսկ հիմա, երբ չսպասեցին, որ դիահերձմանը մասնակցեն միջազգային փորձագետները, լուրջ կասկածների տեղիք է տալիս եւ այդ լուրջ կասկածներն ունենալու իրավունքը բոլորս ունենք»,-Armtimes.com-ին ասում է Ենիգոմշյանը։

Հիշեցնենք, նաեւ, որ պահանջվում է Արթուր Սարգսյանին հուղարկավորել «Եռաբլուր» պանթեոնում։ Սակայն այս առիթով պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, թե «Եռաբլուրը» զինվորական պանթեոն է եւ այն չպետք է քաղաքականացվի։

Մինչդեռ նշվում է, որ Արթուր Սարգսյանը եղել է Արցախյան պատերազմի մասնակից։

«Հայաստանի պաշտպանության հետ սեփական կյանքով որեւէ կապ չունեցող մարդը՝ ներկայիս պաշտպանության նախարարը, կոչ է անում չքաղաքականացնել, սակայն հենց իրենք են քաղաքականացնում։ Արթուրը փաստացի եղել է Արցախյան ազատամարտի մասնակից եւ նա համապատասխանում է Եռաբլուրում ամփոփվելուն եւ որեւէ հիմք չկա այս պահանջը մերժելու։ Իշխանությունների այս քաղաքականությունը բազմապատկում է ժողովրդի ատելությունն իրենց նկատմամբ»,-ասում է Ալեք Ենիգոմշյանը։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող 49-ամյա Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մարտի 16-ին մահացել էր «Արմենիա» բժշկական կենտրոնում՝  ըստ բժիշկների վարկածի՝ սիրտ-թոքային սուր անբավարարության հետեւանքով։ Սարգսյանը 2016 թվականի ամռանը ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։ 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9824 դիտում

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով