Երևան
12 °C
«Մի քանի շաբաթ առաջ ստորագրվեց հայ-ռուսական համատեղ խմբավորումների ստեղծման մասին համաձայնագիր եւ Հայաստանում 102-րդ ռազմական բազան հանդիսանում է լուրջ պատասխան տարածաշրջանում Թուրքիայի հնարավոր սպառնալիքներին», - այսօր նման հայտարարություն արեց Հայաստանի Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ «Վալդայ» բանավեճի միջազգային ակումբի երեւանյան նստաշրջանում՝ անդրադառնալով ռուս-թուրքական ջերմացող հարաբերություններին եւ դրանց հնարավոր ազդեցությանը Հայաստանի վրա:
Ըստ Սարգսյանի՝ եթե Ռուսաստանին հաջողվի ունենալ հասկանալի, թափանցիկ, կանխատեսելի Թուրքիա, ապա դա կարող է բխել նաեւ Հայաստանի շահերից։
«Փոփոխությունների ժամանակը. անկանխատեսելիությունը գլոբալ դարաշրջանում» թեմայով «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի արտագնա նիստին Սարգսյանը խոսեց Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հանրապետության միջեւ հակամարտության մասին՝ նշելով, որ շփման գծում հայկական կողմի համար հիմքերի հիմքն է 1994 թ. զինադադարի պահպանումը։
«Ցավոք, այսօր էլ ամեն օր այդ համաձայնությունը խախտվում է ադրբեջանական կողմից՝ դա ե՛ւ դիվերսիոն խմբերն են, ե՛ւ հրետանու պարբերական կիրառումն է, իհարկե, ՀՀ Զինված ուժերն ու Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը պարտադրված են պատասխան տալ, որպեսզի սառեցնեն տաք գլուխներն ու ընդգծեն այս հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու անհնարինությունը», - ասաց Վիգեն Սարգսյանը՝ նշելով, որ Հայաստանն արդեն մոտ 29 տարի ներառված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման գործում։
Անդրադառնալով ՀԱՊԿ-ին, Սարգսյանը նշեց, որ կան դեռ ոչ այնքան արդյունավետ կետեր։
«Ի՞նչն ենք մենք համարում դեռ ոչ այնքան արդյունավետ այդ կազմակերպությունում, դա ՀԱՊԿ անդամ երկրների՝ արտաքին քաղաքականությունում առաջնահերթությունների համադրումն է։ Մենք տեսնում ենք, որ երրորդ կազմակերպություններում, այլ հարթակներում, այնուամենայնիվ, դեռ կա գայթակղությունը մի քիչ անտեսել ՀԱՊԿ գործընկերների շահերը որոշ անդամների կողմից։ Բայց ես կարծում եմ, որ դա կազմակերպության ներսում մանկական ձախլիկության պես հիվանդություն է, որը ժամանակի հետ պիտի անցնի», - ասաց նախարարը՝ հավելելով, որ Հայաստանը ՀԱՊԿ հիմնադիր անդամներից մեկն է եւ միշտ շատ լուրջ է մոտենում այդ ինտեգրացիոն միավորմանը։ Միեւնույն ժամանակ, ըստ Սարգսյանի՝ Հայաստանը բավականին ակտիվ համագործակցում է նաեւ ՆԱՏՕ-ի հետ։
Պաշտպանության նախարարն իր ելույթում նշեց նաեւ, որ Հայաստանն ակտիվ երկխոսություն է ծավալում Եվրոպական Միության հետ, ինչը չի հակասում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում իրականացվող քաղաքականությանը։
«Հայաստանը միանգամայն հստակ գնահատելով ԵԱՏՄ-ին անդամակցության տնտեսական, ֆինանսական ասպեկտները, ընդունել է բավական գիտակցված որոշում, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը տնտեսական առումով առավել նպատակահարմար էր, քան ԵՄ-ի հետ ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրումը։ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը ոչ մի կերպ չի խոչընդոտում ԵՄ-ի հետ խորը համագործակցությանն ու հարաբերություններին՝ ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական առումներով», - հայտարարեց նախարարը:
Խոսելով տարածաշրջանային հարեւանների մասին, Վիգեն Սարգսյանը նշեց, որ Հայաստանն ինտենսիվ երկխոսություն է ծավալում հարեւան Իրանի հետ, իսկ Վրաստանի հետ ունի բարեկամական հարաբերություններ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ապօրինի միգրացիայի դեմ պայքարի շրջանակներում ԱՄՆ-ն Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով պաշտպանության գոտի կստեղծի
Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևան-Սևան ճանապարհին
Սպիտակի ոլորաններում բեռնատարի քարշակ է այրվել
Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգում կներառվեն ևս 18 մասնաճյուղ-թանգարաններ
ԱԺ է ուղարկվել Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը
Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը
Կստեղծվի մեկ միասնական օպերատիվ կառավարման գրասենյակ, կգործի արտակարգ իրավիճակների կանչերի «112» հեռախոսահամար
ՀՀ արտաքին քաղաքական, տնտեսական, անվտանգային մեկուսացման ճեղքումն անհանգստություն է պատճառել որոշ շրջանակների
Սեղանին շատ մեծ խաղադրույք է դրված. Կտրիճ Ներսիսյանը չի կարող 10 եպիսկոպոսի կարգալույծ անել. տեսանյութ
Քննարկվել է մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից Հայաստանն ազատ գոտի ճանաչելու գործընթացի ճանապարհային քարտեզը
Լևոն Արոնյանը՝ «Freestyle Chess Grand Slam Final» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող
Ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. Օվերչուկ
Հայաստանի Հանրապետությունը կարևորում է ԵԱՏՄ արտաքին տնտեսական հարաբերությունների աշխարհագրության ընդլայնումը
Վարչապետը Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին հանդես է եկել ելույթով. տեսանյութ
Հայաստանի և Բենիլյուքսի երկրների միջև առկա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել
«Երևանյան երկխոսություն» համաժողովի և Դելֆիի տնտեսական ֆորումի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
Հայաստանը 2026թ. համար կստանա 15 հզր էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա. ԵԱՏՄ վարչապետների նիստում որոշում է կայացվել
Ինչ հասնի ասում են՝ «կարող է լևի ես գնում, տղամարդու հետ ես դավաճանում». կատաղի պայքար են տալիս. տեսանյութ
Գեղհովիտ բնակավայրում մեքենաներ են բախվել. կան տուժածներ
Երևանում նախատեսվում են երթևեկության փոփոխություններ
Արթուր Բազեյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր. բռնցքամարտի ԱԱ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ընդունել է ԵՄ գնահատման առաջին առաքելությանը
Կմեկնարկի վթարային վիճակում գտնվող Յաղդանի կամրջի վերականգնման ծրագիրը
Խաղաղության հաստատումը հնարավորություններ է ստեղծում ողջ տարածաշրջանի կայունության և բարգավաճման համար
Ագարակի հատվածում Երևան-Գյումրի ուղղությամբ երթևեկությունը ժամանակավորապես կկազմակերպվի աջ շերտով
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նոր անդամ ունի
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների թափուր պաշտոնները համալրվել են. ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել
Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիորեն կրճատվել է. ՀՀ-ում Գերմանիայի դեսպանություն
Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ. ինչ է քննարկվել
Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին
Բարի և լավ օր եմ մաղթում և սիրում եմ բոլորիդ. վարչապետ. տեսանյութ
Գողացել են Գյումրիի ձմեռային մարզաձևերի դպրոցին պատկանող 10-15 զույգ դահուկները. մեղավորները գտնվել են
ՀՀ վարչապետին դիմավորել են Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում. լուսանկարներ
Աշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Մոսկվա. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Երևանի քաղաքապետարանի զանգերի սպասարկման և աջակցման բաժնի հեռախոսահամարը չի գործում
Նարեկ Կարապետյանը իրե՞ն, թե՞ հորեղբորն է տեսնում որպես ուժեղ բանակցող, որ ուզում է գերիների վերադարձնել
Հրազդան գետի ափին հայտնաբերվել է տղամարդու մարմին
Միքայել Աջապահյանին կտեղափոխեն «Իզմիրլյան» հիվանդանոց. նա կվիրահատվի
Համլետ Հարությունյանը նշանակվել է Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար
Չունենք այն համաճարակային իրավիճակը, որ դիմենք ընդհանուր դասապրոցեսի կանգնեցմանը. Ավանեսյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT