ՌԴ-ում ՀՀ դեսպանը կազատվի աշխատանքից. ի՞նչ կապ ունի Սոլովյովի քննադատությունը

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը շարունակում է աշխատել եւ կատարել իր դիվանագիտական պարտավորությունները. մեզ հետ զրույցում այսօր այս մասին տեղեկացրեց դեսպանի մամուլի խոսնակ Լեւոն Թորգոմյանը:

Երեկ «Ռեգնում» գործակալությունը գրել էր, որ մարտի 9-ին ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը պաշտոնաթող կլինի, այդ պաշտոնին նրան կփոխարինի Վարդան Տողանյանը: Վերջինիս անունը նշվում է, այսպես կոչված, «Պանամայի փաստաթղթերում», որում տեղեկություններ կան օֆշորներում գրանցված ընկերությունների եւ դրանց հետ առնչվող մարդկանց վերաբերյալ: Նշվում է նաեւ, որ 2014 թվականին Վարդան Տողանյանը դարձել է ադամանդի վերամշակմամբ զբաղվող «Շողակն» ընկերության բաժնետեր:

Հիշեցնենք, որ մարտի 6-ին Երեւանում՝ լրագրողների հետ զրույցում ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովը քննադատության էր արժանացրել դեսպանին՝ նշելով, թե Եսայանը ապրիլյան պատերազմի օրերին Հայաստանի համար ոչինչ չարեց:

Արդյո՞ք կապ ունի Սոլովյովի քննադատությունը Եսայանի հեռացման հետ, ինչ է անելու Եսայանը ՌԴ-ում ունեցած յոթամյա դիվանագիտական առաքելությունից հետո. մեր այս հարցերին պատասխանել է Օլեգ Եսայանի մամուլի խոսնակ Լեւոն Թորգոմյանը.

- Պարոն Թորգոմյան, Օլեգ Եսայանն արդեն ազատվե՞լ է պաշտոնից:

- Դեռ հրամանագիր չկա:

- Բայց կա՞ դեսպանի փոփոխության մասին խոսակցություն:

- Դա մենք կկարողանաք հայտարարել, երբ կլինի նախագահի հրամանագիր:

- Եսայանը շարունակո՞ւմ է աշխատել դեսպանատանը:

- Իհարկե:

- Իսկ ձեզ հայտնի՞ է, թե որն է նրա ազատման պատճառը, որովհետեւ արդեն կան տեղեկություններ, որ նրան փոխարինելու է Վարդան Տողանյանը: Ինչո՞վ է պայմանավորված Եսայանի հեռացումը:

- Ցանկացած դեսպանի փոփոխություն կատարվում է նախագահի հրամանագրով եւ  նրա որոշմամբ: Դեսպանի կամ ցանկացած դիվանագետի նշանակում կատարվում է ռոտացիոն սկզբունքով: Եվ ժամանակի ընթացքում կատարվում են համապատասխան փոփոխություններ:

- Պարոն Եսայանի ազատման մեջ արդյո՞ք դեր խաղացել է այն հանգամանքը, որ ՌԴ-ն, միգուցե Սոլովյովի բերանով, դժգոհ է Եսայանի գործունեությունից:

- Սոլովյովի հայտարարությունը եղել է մարտի 6-ին՝ երեք օր առաջ: Իսկ եթե դուք նայեք, թե դեսպանի ազատման գործընթացն ինչքան է տեւում՝ ի սկզբանե չի կարող այդ գործընթացը կապ ունենալ դրա հետ:

- Դժգո՞հ են Եսայանի աշխատանքից:

- Ցանկացած դեսպանի փոփոխություն ենթադրում է ռոտացիոն գործողություն, դա կարգ է, եւ որոշում է երկրի ղեկավարությունը, հարցը ինձ չէ ուղղված:

- Տեղյա՞կ եք, թե ՌԴ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտելուց հետո ինչ է անելու Օլեգ Եսայանը:

- Այդ հարցն առաջիկայում պարզ կլինի, իրեն կդիմեք:

- Ձեզ հայտնե՞լ են նոր դեսպանի անունը: Վարդան Տողանյանի վերաբերյալ ինֆորմացիան համապատասխանո՞ւմ է իրականությանը:

- Դա հնարավոր է ասել պաշտոնական լուրերից հետո, հիմա կարող են տարբեր լուրեր լինել, շատ հնարավոր է:

- Դուք կշարունակե՞ք աշխատել դեսպանատանը:

- Ես շարունակում եմ աշխատել, իմ գործուղումը դեռ չի վերջացել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4676 դիտում

Ոստիկանության նախկին պաշտոնյան կաշառքի միջնորդության պատրվակով տարբեր անձանցից կաշառք է ստացել

Կտրիճ Ներսիսյանի եղբայր Եզրասը հավաքագրվել է սովետական ԿԳԲ-ի կողմից, ծածկանունը՝ «Կարո». փաստաթղթեր ԱԱԾ-ից

Երևանի թիվ 86 և թիվ 44 մանկապարտեզներում բացվել են վաղ մանկության տարիքի խմբեր. լուսանկարներ

Ջրային պարեկները 42-ամյա սևանցու մեքենայում 100 կգ-ից ավելի սիգ են հայտնաբերել

Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքին կվերադարձվի 13.7 հա մակերեսով հողատարածք

Չինական ապրանքի պակաս չկա Հայաստանում, և ըստ Մարուքյանի՝ Թայվանի հետ կռվի դեպքում մեղավոր կդառնանք. Ղազարյան

Իջևան համայնքին է վերադարձվել քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող 4,1 մլն դրամ արժեքով ևս մեկ հողամաս

ՀՀ ֆինանսների նախարարության նախկին պաշտոնյայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել

Խոշոր հրդեհ Առինջի առևտրի կենտրոններից մեկի պահեստում. մեկ մարդ հոսպիտալացվել է

«Ջրառ» ՓԲԸ-ն նոր տնօրեն ունի

Պայթյուն ավտոմեքենայում․ կա տուժած

Կառավարության ֆինանսավորմամբ նորոգվել է Երևանի մետրոպոլիտենի «ուղեղը»՝ կարգավարական կենտրոնը

Ստորագրվել է 2026-2030 թթ. Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթուղթը

Հիմնանորոգումից հետո երթևեկության համար կբացվի «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհը

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է անծանոթ անձանց չտրամադրել անձնագրային և բանկային տվյալներ

Առաջին առևտրային գործարքը. Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 22 վագոն ադրբեջանական ծագման բենզին. Պապոյան

Բրյուսելում ֆերմերների բողոքի ցույցերն ավարտվել են ԵՄ գրասենյակի առաջ անկարգություններով. տեսանյութ

Ո՞ւր էին ձեր 14 հազար աջակիցները. այս ֆեյքը մինչև ընտրություններ ավելի է մեծանալու. Չախոյան. տեսանյութ

Հեգսեթը որպես ԱՄՆ զինվորականների հավաքագրման խոչընդոտներ նշել է ավելորդ քաշը և «հիմար» լինելը. տեսանյութ

Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցության խորացման հնարավորությունները

Մինչև տարեվերջ նախատեսվում է ապամոնտաժել Սևանա լճի ափամերձ տարածքներում տարբեր անձանց պատկանող 10 կառույց

Հանցավոր ծագում ունեցող ևս 44 մլն դրամ փոխանցվել է պետական բյուջե

Քարակերտ գյուղի 54-ամյա բնակիչը հողամասում թմրամիջոց է պահել

Ucom-ի աջակցությամբ «Արևորդի» ՀԿ-ն իրականացնում է «Խելացի թռչնադիտարկում» կրթական ծրագիրը

Yandex Hall-ում քննարկվել է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը

Բյուրեղավանի դպրոցի աշխատակիցները փորձել են կոծկել ծեծկռտուքի դեպքը. ՆԳ նախարարը գրություն է ուղարկել ԿԳՄՍՆ

Հենց այս մարդիկ կարող էին եկեղեցին քանդող Կտրիճին՝ իրենց մեղսավոր ընկերոջը պաշտպանելու գալ. Մանավազյան

Ինչպես է ավտոբուսը հայտնվել ձորում, և ինչու է վարորդը վնասվածքներ ստացել՝ չգտնվելով ներսում. մանրամասներ

ՄԹ-ն մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը. Ալեքսանդրա Քոուլ

ԱՄՆ-ն դադարեցնում է Գրին քարտի խաղարկության ծրագիրը

Երբ վարչապետը չէր ընդունում, առաջարկեց դուրս գալ «Լուսավոր Հայաստան»-ից. ասել ենք՝ ինչ ուզում ես արա

Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Կապանում մեքենա է այրվել

Ալեն Սիմոնյանը դասային աստիճան է շնորհել

Լոնդոնի միջազգային աճուրդից ինչ եզակի նմուշ է գնելու Հայաստանը. Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել

Թիվ 97 երթուղու ավտոբուսը հայտնվել է ձորում. վարորդը վնասվածքներ է ստացել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Էլեկտրոմոբիլների 2025 թվականի քվոտայի մասին լավ լուր ունենք. Պապոյան

ՔՊ վարչության նիստը տևել է վեց ժամ. քննարկվել են թեկնածություններ. լուսանկարներ

Ինչ վիճակում է հոսպիտալացված Տեր Վրթանես քահանան