Ալավերդիում երեխան փախել է մանկապարտեզից ու խեղդվել Դեբեդում. մանկապարտեզում շոկի մեջ են

14/02/2017 schedule14:07

Այսօր Լոռու մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Առավոտյան 10:00-ի սահմաններում 4-ամյա Ռոբերտ Դալլաքյանն ինքնուրույն դուրս է եկել Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասում գտնվող թիվ 3 մանկապարտեզից:

Ավելի ուշ երեխայի մարմինը հայտնաբերել են Դեբեդ գետում եւ տեղափոխել Ալավերդի բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնից մեզ հայտնեցին, որ 4-ամյա Ռոբերտն իրենց մոտ տեղափոխվել է մահացած վիճակում: Մանկապարտեզում որեւէ մեկի հետ խոսել չի հաջողվում:

Ալավերդու քաղաքապետի տեղակալ Արթուր Վարոսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ այնտեղ բոլորը շոկի մեջ են. «Ոստիկանությունը՝ քաղաքի ոստիկանապետի գլխավորությամբ, գտնվում է Սանահին կայարանում: Այլ մանրամասներ այս պահին չենք կարող ասել, որովհետեւ հետաքննություն է ընթանում, կավարտվի, բոլոր հարցերի պատասխանը կտան»,- եզրափակեց փոխքաղաքապետը:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 2013 թ. ծնված երեխայի մահվան հանգամանքները պարզելու համար։

«2017 թվականի փետրվարի 14-ին` ժամը 11:30-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել առ այն, որ նույն օրը` ժամը 11-ին, մահացած վիճակում բժշկական կենտրոն է տեղափոխվել Ալավերդի քաղաքի բնակիչ, 2013 թվականի ապրիլի 6-ին ծնված տղա երեխա:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2017 թվականի փետրվարի 14-ին` առավոտյան, երեխան մոր ուղեկցությամբ գնացել է նախադպրոցական ուսումնական հաստատություն, որտեղ մայրը նրան հանձնել է նշված հաստատության դաստիարակչուհու հսկողությանը։

Նախնական տվյալներով՝ ժամը 09։30-ի սահմաններում դաստիարակչուհին կազմակերպել է ներկա-բացակա, որին փոքրիկը ներկա եղել է, իսկ ստուգելու գործողությունն ավարտելուց հետո նկատել է, որ նա բացակայում է։ Ըստ դաստիարակչուհու՝ այդ մասին հեռախոսազանգով տեղեկացրել է երեխայի մորը։

Փոքրիկի դին հայտնաբերել է նրա պապը՝ նրան որոնելիս, նախադպրոցական ուսումնական հաստատությանը կից հոսող Դեբեդ գետում` բերանքսիվայր ջրում ընկած վիճակում, ոտքերով դեպի ափամերձ մասը եւ անմիջապես տեղափոխել «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն: Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն»,- մասնավորապես նշվում է տարածված հաղորդագրությունում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
21177 դիտում

47-ամյա տղամարդը մեքենայում շանտաժի միջոցով մի քանի անգամ սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա աղջկա հետ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

ՌԴ քաղաքացի Սամվել Կարապետյանը առաջարկե՞լ է Ռուսաստանում հայերենն ու անգլերենը պետական լեզու ընդունել․ Չախոյան

«Care for Children»-ի հիմնադիրը միջազգային համաժողովում Հայաստանը ներկայացրել է որպես օրինակելի երկիր

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ որոշ տարածաշրջաններում ձյուն ու բուք է

Լրացուցիչ շուրջ 137մլն դրամի խնայողություն՝ բաց, թափանցիկ և ներառական գնման գործընթացի արդյունքում․ Պետրոսյան

Մեր եռագույնը երեկ Սան Սիրո մարզադաշտում էր․ հաջողություն մաղթենք մեր մարզիկներին․ Հարությունյան

Իտալիայում մեկնարկել է 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Աշխատակիցներին և սարքավորումները ծառայեցրել են ՀԷՑ-ի լիցենզիայի հետ չառնչվող կարիքներին․ Մանավազյան

Այո՛, ԱՄՆ փոխնախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան․ բավական կարևոր և ազդեցիկ այց ենք ունենալու․ Կոստանյան

Ինքնասպանության փորձ կատարած 24-ամյա աղջկա կյանքը փրկվել է

Կարդում ես ու ցնցվում․ մինչև հիմա գիտի՝ գյուղատնտեսության նախարարությունը գյուղաբնակների նախարարությունն է

Կցանկանայի, որ Հայաստանում 3 պաշտոնական լեզու լիներ. Սամվել Կարապետյան

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ

Անում ենք ամեն ինչ, որպեսզի թուլացնենք ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը․ Էրդողան

Պատմությունը հուշում է, որ ՀՅԴ-ի համար Մայր Աթոռը մշտական սրբավայր չէ, այլ ժամանակավոր բունկեր․ Դավոյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության արտահերթ նիստ է տեղի ունեցել․ տեսանյութ

Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է

Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է «Ժողովուրդ» օրաթերթին

Իրանի հետ հարաբերությունների զարգացումը կարևոր է Հայաստանի համար․ փոխվարչապետն ընդունել է դեսպան Շիրղոլամիին

100 հազար դոլար՝ երկու րոպեանոց ելույթի համար. «իրենց մեթոդներով» խաբել են IRF-ի կազմակերպիչներին. ԶԼՄ

ԿԸՀ-ն երբ կսահմանի ԱԺ ընտրությունների անցկացման հիմնական գործողությունների ժամանակացույցը

Ավինյանը Ստոկհոլմում գործընկերների հետ ապակենտրոնացմանը և ՏԻ բարեփոխումներին վերաբերող հարցեր է քննարկել

Ո՛չ «Մեր ձևով»-ին, ո՛չ էլ Քոչարյանին, ձայնս տալու եմ Փաշինյանին, նրան եմ վստահում. հարցում. տեսանյութ

Մհեր Գրիգորյանն ու Մագդալենա Գրոնոն ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցեր են քննարկել

Հանրային քննարկում՝ Դիլիջանի նոր թունելի կառուցման նպատակով հողերի օտարման և տարաբնակեցման հարցերի վերաբերյալ

Լավրովը ճիշտ կանի՝ չխառնվի մեր գործերին. TRIPP-ի կյանքի կոչման ճանապարհին չենք հանդուրժի խոչընդոտներ

Արդարադատության նախարարին է ներկայացվել ՀԿԱԾ 2025 թվականի գործունեության հաշվետվությունը

Ծնողները երեխաների հույզերն օգտագործելով կարեկցանքի, շահույթի ակնկալիքով տեսանյութեր են տեղադրում սոցցանցում

ԱԺ ընտրությունների օրը հայտնի է․ նախագահը հրամանագիր է ստորագրել

Հետախուզվողներ են հայտնաբերվել․ տղամարդիկ կալանավորված են․ տեսանյութ

WhatsApp-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահ մարմիններին

Ցածր տոկոսադրույքով օնլայն վարկ AMIO Mobile-ում

Գավառ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել ընդհանուր 40.6 հա մակերեսով հողամասի նկատմամբ․ վարչապետ

Գարեգին Բ-ի ապաեկեղեցական գործունեության ևս մեկ ապացույց է հրապարակվել․ լուսանկար

Ուրախությամբ ներկայացնում ենք Դեյվիդ Ալենին․ ԱՄՆ դեսպանությունը տեսանյութ է հրապարակել

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հետ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում բուք կլինի

Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Ռոսատոմի» տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին