Երևան
12 °C
Այսօր՝ փետրվարի 3-ին, աշխատանքային այցով Գյումրի էր ժամանել ՀՀ կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը:
Վարչապետի առաջին կանգառը Գյումրու «Շիրակ» օդանավակայանը եղավ: Մտադրություն կա այս օդանավակայանը դարձնել միջազգային չափանիշերին համապատասխան: Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ «Արմենիա» օդանավակայանների «Շիրակ» մասնաճյուղում 10 միլիոն դոլարի չափով գումար է ներդրվելու: 2017 թվականի ընթացքում նշյալ գումարից, ըստ Կարապետյանի՝ ներդրվելու է միայն 2-3 միլիոնը:
«Համառորեն պետք է ավիաընկերությունների գտնել, որոնք Գյումրիից թռիչքներ կիրականացնեն: Կասկածում եք, որ չենք գտնի՞: Տեսեք՝ դրսում ինչ ֆանտաստիկ եղանակ է, մի կասկածեք»,- դիմելով լրագրողներին՝ ասաց Կարեն Կարապետյանը:
Կառավարությունը Գյումրիում, բացի օդանավակայանից մեկ այլ ներդրումային ծրագիր էլ է ցանկանում կյանքի կոչել: Նախատեսվում է Գյումրու «Կումայրի» պատմական արգելոց-թանգարանի տարածքում գտնվող երկու՝ Շիրազի եւ Ռուսթավելի փողոցներում գտնվող պատմական շինություններում ստեղծել մշակութային, ժամանցային, սննդի եւ ուսումնական կենտրոններ: Նպատակը աշխատատեղերի ստեղծումն է եւ պատմական շենք-շինությունների պահպանումը:
Այս ծրագիրն իրականացվելու է մոտ 200 միլիոն դոլարի շրջանակներում եւ մի քանի փուլով՝ երկու տարվա ընթացքում: Կարեն Կարապետյանն այս նպատակով իր հետ մայրաքաղաքից Գյումրի էր գործուղել 22 գործարարի:
Գործարարները գործադիր մարմնի ղեկավարի հետ շրջեցին «Կումայրի» պատմական արգելոց-թանգարանի տարածքում, ծանոթացան տեղանքին, բայց ներդրվող գումարի չափ չնշեցին: Վարչապետի հետ նրանք էլ հեռացան, այդպես էլ չհստակեցնելով, թե այդ 200 միլիոնից որքանն են պատրաստ ներդնել Գյումրիում:
Armtimes.com-ը վարչապետ Կարապետյանից հետաքրքվեց, թե արդյո՞ք գործարարները կհամարձակվեն Գյումրիում ֆինանսական ռեսուրսներ ներդնել, քանի որ Շիրակի մարզում բնակչության սոցիալական վիճակը հաշվի առնելով՝ շատերն են բիզնես սկսելը ռիսկային համարել: «Տեսեք՝ որքան գործարարներ են եկել: Ես համոզված եմ, որ չեն խուսափի եւ գումար կներդնեն»,- ասաց վարչապետը եւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքվեց, թե տեղի գործարարներին հրավիրե՞լ է հանդիպման: «Բոլորին կանչել ենք, ամբողջ մարզը ոտքի վրա է այսօր»,- պատասխանեց քաղաքապետը:
Կարեն Կարապետյանը եւս Գյումրիում բիզնես ծրագիր կիրականացնի: Նրա ընտանիքը 500 հազար ԱՄՆ դոլար է ներդնելու հանրապետության ամենաաղքատ քաղաքում: Armtimes.com-ի այն հարցին, թե ի՞նչ միջոցների հաշվին է իրականացնելու այդ հատկացումը, վարչապետը հրաժարվեց պատասխանել: «Ես ներկայացնելու եմ իմ դեկլարացիան, դրա մեջ կտեսնեք»:
Անդրադառնալով այն փաստին, որ գյումրեցիները շատ խոստումներ են լսել, բայց աշխատանք չեն տեսել, կառավարության ղեկավարն ասաց. «Այս հանդիպումը բոլորի համար պետք է երաշխիք լինի: Ես չեմ կարող, որպես երաշխիք բարաթ տալ: Այ, երբ որ չենք անի, էդ ժամանակ ինչ ուզում եք՝ գրեք… Ժպտացե՛ք, դիլխոր մի եղե՛ք»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կարապետյանը:
Գյումրիում ներդրումներ իրականացնելու եւ այն հեքիաթային քաղաք դարձնելու ծրագրերը քննարկելուց հետո, Կարեն Կարապետյանը Գյումրիում առճակատվեց իրականության հետ: Դրսում նրան էին սպասում սոցիալապես անապահով գյումրեցիներ, ովքեր մեծ դժվարությամբ կարողացան մոտենալ վարչապետին:
«Աղքատ եմ, փող չունիմ, տղես ծառայել եկել է, բայց աշխատանք չունի: Ապրում եմ ծայրահեղ պայմաններում, հիվանդ եմ: Վարկ եմ վերցրել, հիմա բանկից ինձ դատի են տվել, խնդրում եմ մի աշխատանք տվեք»,- ասաց գյումրեցի մի կին:
Վարչապետը լսեց, ապա կնոջը ուղղորդեց անհայտ անձի մոտ եւ հեռացավ:
Նարեկ Կիրակոսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքով
Իրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալ
Ասում է՝ Մակրոնն եկավ զասոս արեց․ մոտները լրիվ խուճապ է, այլապես այսքան պլինտուզային մտքեր դժվար էր արտաբերել
Վեդիի մանկապղծության գործով երկրորդ ձերբակալվածը ևս կալանավորվել է
Աճել է ՆԳ նախարարության և Ոստիկանության նկատմամբ վստահությունը․ հետազոտություն
Կրեմլը հրապարակել է Մայիսի 9-ի կապակցությամբ Մոսկվա ժամանող օտարերկրյա առաջնորդների ցանկը
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանի դեսպանին հայտնել է, որ անընդունելի է Զելենսկիին «ամբիոն» տրամադրելը
Կալուգացի օլիգարխը հաստատեց` ամիսներ շարունակ ստել են 300 հազար ադրբեջանցիների մասին. ապացույց չունեն․ Չախոյան
Սոցհարթակում ստեղծել է խումբ, վերահսկել 32-ամյա տղամարդու շարժը․ բացահայտվել է սպանության նախապատրաստությունը
Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի մասնագետներին հարվածելու կասկածով մեկ անձ է ձերբակալվել․ ՆԳՆ
Վստահ եմ՝ ՀՀ-ում ժողովրդավարությունը հաղթելու է․ վարչապետը նախագահին տեղեկացրել է իր արձակուրդի մասին
Երևանում վագոն-տնակ է այրվել․ կից շինության լոգարանում հայտնաբերվել է դի
Ստրո՞ւկ ենք ուզում լինել, ովքեր ուզում են, ճանապարհը բաց է. պատրա՞ստ ենք ևս մի քանի սերունդ զոհել
Սրանից հետո դուրս տալուց առաջ կմտածես, կալուգացի օլիգարխ․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Հանդիպում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ընտրատասովչիկները վերարտադրման փորձ են անում. պետության համը մնալու է բերաններում․ Պետրոսյան․ տեսանյութ
Մեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտ․ Հայաստանը աշխարհի ամենաապահով երկրներից մեկն է
Երևանում ավտոմեքենա է այրվել
Ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, ՀՀ է գործուղվել դիտորդական մեծ պատվիրակություն․ Լենարչիչ
Պաշտոնանկություններ ՔԿ-ում Վեդիի մանկապղծության գործի շրջանակում
Պաշտոնանկություններ Վեդիի մանկապղծության գործի շրջանակում․ ովքեր են ազատվել աշխատանքից
Ողջունում ենք Եվրոպական ուղին սկսելու ձեր որոշումը, կարող եք ապավինել մեզ․ Լատվիայի նախագահը՝ Նիկոլ Փաշինյանին
Կալուգացի է և այդպիսին էլ կմնա․ վարչապետը Սամվել Կարապետյանի մասին․ տեսանյութ
Վեդիի մանկապղծության գործով ձերբակալվածներից մեկը կալանավորվել է
Ինչ առաջին իսկ պատահած բարձրախոսով գոչում եք, քրվարույթի շրջանակներում ցուցմունք տվեք․ դատախազը՝ Մանուկյանին
Հարձակում Շենգավիթի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա ԲՀԿ-ի՝ օրենքի խախտումով տեղադրված պաստառը հանելիս
Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են կայացել
Վարչապետի դատի տալու հայտարարությունից հետո օլիգարխը փորձում է խուսանավել սնկերի հետ կապված իր պնդումից
Հայաստանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովը
Արհեստական հանրային հնչեղություն տրվեց. ՔԿ նախագահը՝ անչափահաս քույրերի սեռական բռնության դեպքի մասին
Եթե ՀԱՊԿ-ը պարտականությունները չի կատարում, ինչ անեմ, քֆուր մի հատ տա՞մ, դուրդ կգա՞. Կարապետյանը՝ լրագրողին
ԱԳ նախարարի տեղակալը Կամբոջայի գործընկերոջն է ներկայացրել խաղաղության ինստիտուցիոնալացման քայլերը
Արմեն Փամբուխչյանը ինքնաբացարկ է հայտնել․ նա չի մասնակցի առաջիկա ընտրություններին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
Նման սնկեր ընդունում է նրան ՀՀ ուղարկողը՝ մտածելով, թե անգրագետը կարող է իշխանություն վերցնել. Ռուբինյան
Միրզոյանը և Պետեր դը Ռուվերը քննարկել են Հայաստանի և Բելգիայի միջև երկկողմ գործընկերության զարգացման հարցեր
Կապահովվի Արաքս գետի ողողահունում ավազի հանքավայրի և Արմավիր ջրանցքի վրա պարզարանի կառուցումը
Պապիկյանը Վարշավայում այցելել է լեհական ռազմարդյունաբերական ընկերություններից մեկը, հանդիպել ղեկավար կազմի հետ
2008-ի հանրահավաքները եղել են խաղաղ, առանց բռնության հրահրման մինչև մարտի 1-ի գործողությունները. Վարդապետյան
Պետք ըլնի՝ պետք ա զենք-մենք վեկալենք, էթանք. բացահայտվել են ընտրակաշառքի և բռնության սպառնալիքների նոր դեպքեր
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT