Հայաստանը կշահի, եթե տարանջատի բիզնեսն ու քաղաքականությունը. Պյոտր Սվիտալսկի

Եվրամիությունն իր ամբողջական աջակցությունն է ցուցաբերում ՀՀ կառավարությանը՝ պայքարելու կոռուպցիայի դեմ: Այդ համատեքստում սկսված «Կանգնեցնե՛նք կոռուպցիան» տեղեկատվական  արշավը նպատակ ունի մեխանիզմներ ներդնել կոռուպցիայի դեմ պայքարում, մանավանդ որ ՀՀ կառավարությունն ինքն էլ շահագրգիռ է այս հարցում: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին:

«Ամբողջ արշավի նպատակը հանրության տեղեկացվածությունն է՝ չհանդուրժելու կաշառակերությունը:  Դրա համար պատրաստ ենք ներդնել ֆինանսներ եւ անհրաժեշտ այլ ռեսուրսներ: Մենք գտնում ենք, որ կոռուպցիան դեստրուկտիվ  եւ քայքայիչ երեւույթ է,  որից զերծ չի կարող մնալ կամ ապահովագրված չէ նույնիսկ արեւմտյան որեւէ երկիր:

Այդ է պատճառը, որ արշավը Հայաստանում սկսում ենք այն ժամանակ, երբ Թրանսփարենսի ինթերնեյշնլը հակակոռուպցիոն կազմակերպությունը ձեր երկրում կոռուպցիայի համաթվով հետընթաց է արձանագրել: Հույս ունենք, որ հաջորդ տարի Հայաստանն այդ համաթվով ավելի բարենպաստ հորիզոնականներ կզբաղեցնի»,- նշեց դեսպանը::

Պյոտր Սվիտալսկին նկատեց՝ ՀՀ կառավարությունը հստակ նշել է, թե ինչ կարեւորություն է տալիս կոռուպցիայի դեմ պայքարին: Վարչապետ Կարեն Կարապետյանն անձամբ, նրա խոսքով, կոռուպցիայի դեմ պայքարում բավական քննադատող կեցվածք է ընդունել:

«Այս ծրագրի հռչակումը խիստ կարեւոր է ԵՄ-ի համար, սակայն կարեւոր են նաեւ կոնկրետ նախաձեռնությունները՝ այդ թվում՝ օրենսդրական մակարդակով: Մենք լրջորեն համոզված ենք, որ Հայաստանը կշահի կոռուպցիայի դեմ պայքարում, եթե տարանջատի բիզնեսն ու քաղաքականությունը: Շահերի բախման գաղափարը շատ կարեւոր է, այստեղ պետք է հստակություն մտցվի: Քաղաքական գործունեությունը չպետք է ծառայեցվի բիզնեսի շահերին, եւ հակառակը՝ գործարարները չպետք է մուտք գործեն քաղաքականություն՝ անձեռնմխելիություն եւ պաշտպանվածություն ստանալու համար»,- ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Պյոտր Սվիտալսկու խոսքով, այլ խնդիր է քաղաքական կոռուպցիան, այլ կերպ ասած՝ ընտրաձայների գնումը, որը բերում է խիստ բացասական հետեւանքների:

Տպել
3013 դիտում

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել