Վարչապետը հունից դուրս եկավ. Շատ ե՞մ ներվայնանում, լարված նստած եք

Լրագրողների հետ հանդիպմանն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը հունից դուրս եկավ եւ չթաքցրեց դա: Լրագրողները բանանի ներկրման մենաշնորհի վերաբերյալ խաչաձեւ հարցեր տվեցին վարչապետին, բազմաթիվ դիտարկումներ արեցին՝ ընդգծելով, որ մինչ օրս բանան ներկրողին խոչընդոտած անձի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել:

«Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ձեր հաղորդագրությունների (նկատի ունի մամուլի հրապարակումները, որոնք քրեական գործ հարուցելու համար կարող են հիմք հանդիսանալ) հիման վրա գործ հարուցեր ի՞նչ ապարատ պետք է պահեր: Որ թերթը բացես, դուք անպայման գրում եք, որ ես տարեկան այսքան եկամուտներ ունեմ ապօրինի: Ես այնքան եմ կարդացել իմ եկամուտների մասին… հիմա դուք պատկերացրեք ամեն նման գրածով այս մարդուն կանչեն ասեն՝ հլը մի հատ ապացուցի, որ դու չունես, ո՞ւր կհասնի: Կամ ի՞նչ ոստիկանական ապարատ պետք է ունենալ: Այ հարազատներ ջան, այ ընկերներ, ընկերուհիներ ջան, լինելով ՀՀ քաղաքացիներ դուք էլ կողմնորոշվեք, թե որոնք են ձեր համար կարեւոր»,- ասաց վարչապետն ու նշեց, թե ինքը տեղյակ չի՝ խոչընդոտներ եղել են բանանի ներկրման հարցում, թե՝ ոչ:

Լրագրողները վարչապետին հիշեցրեցին, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտնեի կոմիտեն է հայտարարել, որ բանան ներկրողը խոչընդոտների է բախվել Հայաստանի տարածքում: Դիտարկմանը՝ խնդիրն այն է, որ մարդիկ հաղորդում չեն տալիս հանցագործության մասին, վարչապետը արձագանքեց. «Հայկ (Գեւորգյան), դու ի՞նչ ես առաջարկում, ես ընգնեմ իրանց սաղի հետեւից՝ ասեմ, գնա դիմում տուր»,- ասաց վարչապետն ու երկու ձեռքով հարվածեց սեղանին:

«Դուք պատկերացնում էիք, որ իմ ու ձեր հանդիպումն այսօր պետք է լինի սա՞: Ես ձեզ ասում եմ՝ բանանի ներկրման խոչընդոտ չի լինելու: Դուք ունե՞ք փաստ, որ հիմա խոչընդոտ է լինում, չունեք չէ՞: Բա ի՜նչ եք ընկել…»,- ինքն իրեն կտրուկ ընդհատեց Կարեն Կարապետյանն ու առաջարկեց հաջորդ հարցը տալ:

Մինչ հերթագրված լրագրողներից մեկը կհնչեցներ իր հարցը, Կարեն Կարապետյանը շրջվեց դեմքով այն հատվածը, որտեղ նստած էին կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը, վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանն ու լրագրողների մի մասը եւ ասաց. «Շատ ե՞մ ներվայնանում, լարված նստած եք»:  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
15324 դիտում

Հնարավոր է արդյոք կոալիցիա Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ․ Կարապետյանն ակնարկեց՝ կա Գյումրու օրինակը

Ես չեմ ծառայել ՀՀ զինված ուժերում, Սամվել Կարապետյանի որդիներն էլ չեն ծառայել

«Զանգեր»-Գորայք, Սիսիան-Գորիս հատվածներում սաստիկ բուք է․ տեսանյութ

ԱՄԷ նախագահը հանդիպել է ԱՄՆ, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների ղեկավարների հետ

Համազգային թատրոնի նոր շենքի բացումը նշանավորվեց «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը» ներկայացման բեմադրությամբ

Մեքենան գլխիվայր ընկել է փոսը․ վիրավորներից 2-ը երեխա է

Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի մարզերում, Արագածի տարածաշրջանում բուք է․ կան փակ ավտոճանապարհներ

Երևանում բախվել են Երևան-Մասիս երթուղին սպասարկող ավտոբուսն ու շտապօգնության ավտոմեքենան․ կան տուժածներ

Սրացումներ են լինելու. քայլում էինք վերջից, որ քոչարյանական ռեժիմը երիտասարդներին չտաներ. տեսանյութ

Կայացել է Վաշինգտոնի պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը

Կոռուպցիան համակարգում տեղ չունի․ մենք այդ չարիքի դեմ անխնա պայքար ենք մղում. ՊԵԿ նախագահ

Մենք այլևս ՌԴ-ի վասալը չենք. ինչու պետք է վախենանք. նրանք վաղուց են մտածում՝ ինչ անեն՝ մեզ կործանեն

Տրվել է ՅՈՒՆԻՍԵՖ-Հայաստան 2026-2030 թթ․ համագործակցության ծրագրի մեկնարկը

Շարունակվում է Սևանա լճի ափամերձ տարածքներում ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժումը․ տեսանյութ

Որքան գումար է պահանջում դատախազությունը Քոչարյանից, Ծառուկյանից, Լյովա Սարգսյանից. մանրամասներ

Աբու Դաբիում մեկնարկել են Ուկրաինա-ԱՄՆ-Ռուսաստան խաղաղության բանակցությունները

Ֆիլիպ Մորրիս Արմենիա-ն վեցերորդ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն գործատու

«Գլխավոր դատախազը «սխալ հանեց» Նիկոլ Փաշինյանին» վերտառությամբ հրապարակման մեջ պնդումները կեղծ են

Յուրաքանչյուրս պետք է մեր փոքրիկ ներդրումը ունենանք քաղաքի մաքրության գործում․ Գալջյան․ տեսանյութ

«Հայաստանը մենք ենք» Հնդկաստանից կառավարվող էջը տարածում է թուրք-ադրբեջանական նարատիվներ․ Fip

«Օպել»-ը Էջմիածնի թունելում գլխիվայր շրջվել, հայտնվել է ճանապարհի մեջտեղում

Հարկային մտածողությունը փոխելու անհրաժեշտություն կա․ վարչապետի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել

Քննարկվել է «Ներառական սրճատուն-սոցիալական բիզնես նախագծի» շահառուների կարողությունների գնահատման գործընթացը

Մինչև 2% քեշբեք IDBank-ի Mastercard-ով և ArCa քարտով

Ջրվեժ գյուղում մեքենաներ են բախվել․ կա զոհ

ՀՌՀ-ն հայտարարել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթ

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը

Բուքն ու ձյունը շարունակվում են․ որ ավտոճանապարհներն են փակ

Գալստանյանի ակցիայի մասնակիցները ԱԳՆ շենքի դիմաց ծխարձակող առարկաներ են նետել․ արդարացման ակտը բեկանվել է

Սիմոնյան-Մատվիենկո հեռախոսազրույց է տեղի ունեցել․ ինչ է քննարկվել

Բոլոր ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով․ հնարավոր է մաքրման աշխատանքի փոքր ուշացում․ Փամբուխչյան

Բժիշկների բրիգադը մեկնել է Ղարաբաղից վերադարձող հայերին դիմավորելու. նրանցից մեկը հոսպիտալացվել է. Ավանեսյան

Կարգալույծ է հռչակվել Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը

Հրդեհ Հառիճի անասնագոմերից մեկում. կենդանիները դուրս են բերվել

Ստորագրվել է օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումը

ՀՌՀ-ն 1 մլն 200 հազար դրամով տուգանել է «Հայկական երկրորդ հեռուստաալիքին»

Հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում հնարավոր են ուշացումներ. Երևանի քաղաքապետարան

Վահագն Խաչատուրյանն այցելել է «America House»

«Սևան» ազգային պարկ»-ին է վերադարձվել 5,6 մլն դրամ արժեքով հերթական հողամասը. վարչապետ

Ձյուն, բուք, քամու ուժգնացում, ցածր տեսանելիություն. եղանակը՝ առաջիկա օրերին