«Հայկական ժամանակ» օրաթերթը «Օրագիր» օրաթերթի տրամաբանական շարունակությունն է. այն բանից հետո, երբ 1999 թվականին իշխանությունները փակեցին 1998-ին ստեղծված «Օրագիրը», Նիկոլ Փաշինյանի ջանքերով վերականգնվեց «ՀԺ»-ի տպագրությունը:

Սկսած տպագրության առաջին տարիներից, թերթը համարվում է Հայաստանի առաջատար քաղաքական լրագրերից մեկը` իր տպաքանակով գերազանցելով մյուս բոլոր օրաթերթերը:

«Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչն է «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն (տնօրեն` Աննա Հակոբյան):