Հռոմի պատին հսկայական քարտեզներ ենք տեսնում. ամենամեծը «Armenia» պետությունն է

Քրիստոսից առաջ 9-րդ դարում մի ողջ ժողովուրդ իր պարն էր պարում՝ ուս ուսի տված, բռնած ձեռք ձեռքի, հողը՝ ոտքի տակ: Ծիրանափողի ու թմբուկների ձայների ներքո հայ ժողովուրդը իր բնօրրանում՝ Վանա լճի մոտ՝ հենց Տուշպավանում՝ իբրեւ պետություն, հիմնեց Ուրարտու: Եվ այնուհետեւ՝ 6-րդ դարում, Մեծ Հայքը, իբրեւ հայոց պետություն, ե՛ւ Պարթեւական թագավորության, ե՛ւ Հռոմի դեմ ե՛ւ թե Մեդական, թե՛ Աքեմենյան հզոր ճնշումների տակ պայքար մղելով, իր արքայության կնիքը դրեց: 7 եւ կես դարում՝ Երվանդունիներ, Արտաշեսյաններ, Արշակունիներ՝ թագավորական հզոր տոհմերով՝ Տիգրան Բ Մեծի առաջնորդությամբ, իր աշխարհակալ տիրակալությամբ Սելեւկյանների, Պարթեւների դեմ տասնամյակների սուր մրցակցությամբ հասավ հաղթության: 

Քրիստոսից հետո 5-րդ դարում Հայկը պարտվեց ներքին թշնամուն: Եվ 4 ու կես դար առանց պետության՝ բնիկ հայերը եղան ցիրուցան: Եվ մեր պատմության քառուղիներում հայոց արգանդը դառնությամբ բեղուն ծնեց ու սնեց Մայր Հայաստանում սուրբ Բագրատունու տոհմը մեծանուն: Մեր թվարկության 9-րդ դարում թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում հզոր այս տոհմն էր տիրություն անում, արքայանիստը՝ մեր Բագարանում:

11-րդ խառնակիչ դարում հայ իշխանները նոր դավ են դավում. ապավինում են դրսի թշնամուն, երկիրն արնածոր մաս-մաս են անում. Օ՜, հայի Աստված, որերորդ անգամ կրկին ու կրկին հայ թագավորին մատաղ են անում: Ինչ է, թե իրենց թագավոր կարգեն: Իմ սո՛ւրբ Կիլիկիա, Ռուբինյանների իմաստուն փառքով ու երկնավորի կյանքով գեղեցիկ կերտեցիր հրաշք թագավորություն. սուրբ նշխար՝ շան բերանում, մեր սրտից դու չես հեռանում, արդեն քանի դար կարոտի ցավին մենք չենք դիմանում:

Օ՜, հայի Աստված, ինչ դժբախտություն. եւս վեցը դար՝ առանց պետություն: Ու խարխափելով մթության քողում՝ արնաքամ եղած հայոց սուրբ հողում, ու մաքառելով կռվով անդադար՝ ջարդերով հասանք 20-րդ դար: Սուլթան Համիդից դեռ նոր ազատված՝ երիտթուրքերի թակարդը ընկանք: Մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի՝ հայ մանուկների, կանանց, ծերերի արյունով հեղվեց հողը երկրային...

Օ՜, հայի աստվածներ, ո՞ւր էիք նայում, ինչպե՞ս պատահեց՝ թուրք ավազակը անմեղ հայերի տունը ավերեց, ջնջեց ու գերեց հազար հազարով... Ողջ ազգս մորթվեց: Երկնային ցասումն ինչո՞ւ հապաղեց: Ու դա դեռ քիչ էր, հենց դարավերջին ահեղ երկրաշարժն իր սեւ գործն արեց, 25 հազար հայ կոտորվեց: 

Առաջին, երկրորդ, երրորդ պետություն՝ վերածնված հայ տեսակ իմաստուն, Փյունիկից հառած՝ դաղված սրտերով՝ պետություն կերտած դուք հզո՛ր այրեր, մեզ ականջ արեք, բա՛վ է տառապենք: Թե միաբանվենք, մեկ բռունցք դառնանք՝ թագավոր, իշխան, պարզ քաղաքացի, մեկ կամքով զարկենք, հաստատ կհաղթենք: Հիմա ճիշտ պահն է միաբանվելու, աշխարհը խառն է, ժամն է գործելու, մեր պատմությունից դասեր քաղելու, հին սխալները չկրկնելու: Հե՜յ, առաջնորդներ, խելք-խելքի որ տանք, ուս ուսի որ տանք, սարեր շուռ կտանք. մեծով ու փոքրով՝ Արցախ, Հայաստան, Սփյուռք, միասին հասնենք Մասիսին:

«...Հե՜յ, առաջնորդներ, խելք-խելքի որ տանք, ուս ուսի որ տանք, սարեր շուռ կտանք. մեծով ու փոքրով՝ Արցախ, Հայաստան, Սփյուռք, միասին հասնենք Մասիսին:»

1689 դիտում

Տեսանյութեր

Լուրեր | Ինչ են ասել Նիկոլ Փաշինյանն ու Էրդողանը իրենց ապրիլիքսանչորսյան ուղերձներում (տեսանյութ)

Աննա Հակոբյանը դստեր՝ Արփիի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ (տեսանյութ)

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է շատ ավելի բացասական երևույթների․ Անահիտ Մանասյան (տեսանյութ)

ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (տեսանյութ)

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (տեսանյութ)

Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. ուղիղ

Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա, Տավուշից ոչ ոք ոչինչ չի տալիս. Սարգիս Խանդանյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (տեսանյութ)

Լուրեր | Տեղադրվել է առաջին սահմանային սյունը. Ալիևը տարածքային պահանջ չունի Հայաստանից (տեսանյութ)

Վարչապետն ընդունել է Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի պատվիրակությանը (տեսանյութ)

Լուրեր | Տավուշում փորձում են իրավիճակը թեժ պահել. Հայաստանն ու Ադրբեջանը մտել են կարևոր փուլ (տեսանյութ)

Սրբություն պղծելը թշնամանք է խորացնում. Փաշինյան (տեսանյութ)

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան (տեսանյութ)

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան (տեսանյութ)

ՌԴ-ն առաջինն է Ադրբեջանի հետ դիվերսիֆիկացրել հարաբերությունները, միլիարդների զենք վաճառել. Փաշինյան․ տեսանյութ

ՀՀ-ն ձեռք է բերում Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը, չունենք համոզմունք, որ չեն հարձակվի․ վարչապետ

ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել, չգիտեմ՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս բրիտանական լրատվամիջոցներին. ուղիղ

բեռնել ավելին