Ապրիլյան պատերազմը 16 տոկոսով կրճատել է Արցախի զբոսաշրջային հոսքերը

22/12/2016 schedule17:48

Ապրիլյան պատերազմը, զգայական մակարդակում ցավ ու ափսոսանք ծնելուց զատ, իր բացասական հետքն է թողել նաեւ նյութական հարթությունում: Քառօրյա ռազմական գործողությունները մոտ 16 տոկոսով կրճատել են Արցախի՝ 2016-ի զբոսաշրջային հոսքերը՝ այսպիսով զգալի վնաս հասցնելով երկրի տնտեսական կյանքին:

ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության ենթակառուցվածքների ծրագրերի եւ վերահսկողության բաժնի պետ Սերգեյ Սարգսյանը ցավով է մատնանշում՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ օտարերկրյա զբոսաշրջիկների այցերը տեսանելիորեն նվազել են:

«Իհարկե, մենք տիրապետում ենք 2016 թվականի ընթացքում Արցախ այցելած տուրիստների ընդհանուր թվաքանակին, սակայն այս պահին հարմար չենք գտնում հրապարակել այն՝ սպասելով՝ մինչեւ վերջին մի քանի օրն էլ կանցնեն, եւ տարին կավարտվի: Մինչ այդ կարող եմ միայն տեղեկացնել, որ անցնող տարում Լեռնային Ղարաբաղ ամենամեծ թվով տուրիստներ ժամանել են Իրանից, Ֆրանսիայից, Միացյալ Նահանգներից եւ Ռուսաստանից»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը:

Սերգեյ Սարգսյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ որքան մատչելի է հայաստանցի եւ արտասահմանցի զբոսաշրջիկների համար Ամանորը դիմավորել Արցախում: Պարզվեց՝ ամռան ամիսների համեմատությամբ՝ հյուրանոցների ու իջեւանատների գները զգալի փոփոխություն չեն կրել: Տոնական օրերին միջին կարգի հյուրանոցներում մեկ անձի կեցության միջին արժեքը կազմում է 7-8 հազար դրամ:

Արցախցի պաշտոնյան միաժամանակ տեղեկացրեց՝ 2015 թվականին զբոսաշրջիկների հոսքը ԼՂՀ զգալիորեն ակտիվ է եղել: Մասնավորապես, 2014-ի համեմատ, նախորդ տարվա 12 ամիսներին գրանցվել է զբոսաշրջության 15.4 տոկոս աճ:

Մասնավորապես, 2015 թվականին Արցախ է այցելել 16 հազար 589 զբոսաշրջիկ, ինչը 2014 թվականի համեմատ ավելի է 2214 զբոսաշրջիկով: ԼՂՀ անցած տարվա ընթացքում ամենաշատ թվով զբոսաշրջիկներ այն ժամանակ այցելել են Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Լիբանանից եւ Արգենտինայից:

Տպել
4939 դիտում

Հոկտեմբերի 26-ին ուժի մեջ կմտնի հումանիտար հրադադարի վերաբերյալ երրորդ պայմանավորվածությունը

Ֆրանսիայի հայերը լայնամասշտաբ բողոքի ակցիա են իրականացրել Փարիզի սրտում (տեսանյութ)

Կարեն Շաքարյանն ու Հունան Հայրումյանը ԱՀ նախագահի կողմից արժանացել են «Արցախի հերոս» բարձրագույն կոչման

Քաջաբար ելեք հայրենիքի պաշտպանության նվիրական պայքարի, կանգնեք սահմանագծում մարտնչող քաջերի կողքին. Կաթողիկոսի ուղերձը

Այս պահի դրությամբ Արցախի ՊԲ կարիքների համար քնապարկերի անհրաժեշտ քանակը լրացված է. ՊԲ

Պարզ չէ, թե որտեղ է ավարտվում Բաքվի պահանջների և ախորժակի սահմանը. վարչապետն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանականներին

Ահաբեկիչները բողոքում են, որ ադրբեջանցիները նրանցից խլում են ոչ միայն անձնագրերը այլ նաև հեռախոսները. Ա. Հովհաննիսյան

Հակառակորդի՝ այսօր խոցված հերթական ԱԹՍ-ն (լուսանկարներ)

Ադրբեջանում մշակութային գործիչները, մտավորականները հրապարակային խրախուսում և տարածում են ատելություն ու բռնության կոչերը

Թշնամական ոչնչացված հերթական զրահատեխնիկան (տեսանյութ)

Վերլուծությունը փաստել է Ադրբեջանի զինվորի կողմից ծանր վիրավոր հայ զինվորին գնդակահարելու կադրերի իսկությունը

ԱՀ նախագահի հետ քննարկվել են թշնամուն անդառնալի կորուստներ հասցնելու մասին անելիքները

Ադրբեջանական տեսանյութի 8 հայ գերիների մասով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ

Աջարահայերն աջակցում են Արցախին. խաղաղ ցույց Բաթումիում. (լուսանկարներ)

Մ. Մայիլյանը շնորհակալական նամակ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի պատգամավորին

Պատերազմը հենց մեր հայերն են ավարտելու, ու սա լինելու է վերջինը. արցախցի 4 երեխաների մայր

Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդես կգա ուղերձով

Կրակային դիրք, դիտակետեր, շարասյուներ ոչնչացնելու, կրակի տակ վիրավորներին դուրս բերելու համար կպարգևատրվեն զինծառայողներ

Արտակ Բեգլարյանը այցելել է Ստեփանակերտի և Շուշիի մի շարք ապաստարաններ (լուսանկարներ)

Արցախի ՊԲ-ն հրապարակել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի մարտերում զոհված եւս 11 զինծառայողի անուն