Տարվա մարզական ամփոփում (օգոստոս). Հայկական սպորտի լույսն ու ստվերը

2016 թվականի օգոստոսի 5-ից 21-ը Բրազիլիայի Ռիո Դե Ժանեյրո քաղաքում կայացավ քառամյակի գլխավոր մարզական իրադարձությունը՝ ամառային 31-րդ Օլիմպիական խաղերը: Բնականաբար, այդ ամիսը մարզաշխարհում մնաց որպես «օլիմպիական», որը եւ կդառնա այս նյութի հիմնական թեման: Միեւնույն ժամանակ օգոստոսին տեղի ունեցան եւս մի քանի նշանակալի մարզական իրադարձություններ, որոնք իրավունք ունեն տեղ գտնելու 2016 թվականի կարեւորագույն մարզական իրադարձությունների ցանկում:

Մասնավորապես ԱՄՆ-ի Սենտ Լուիս քաղաքում կայացած շախմատային «Grand Chess Tour 2016»-ի մեջ մտնող «Sinquefield Cup» մրցաշարում մեր Լեւոն Արոնյանն ընդամենը կես միավորով զիջեց հաղթող դարձած ամերիկացի Ուեսլի Սոին եւ կիսեց 2-5 - րդ տեղերը: Օգոստոսի 9-ին Նորվեգիայի Տրոնհեյմ քաղաքի ստադիոնում կայացած խաղում ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի հաղթող Մադրիդի «Ռեալը» 3-2 հաշվով հաղթեց Եվրոպա լիգայի հաղթող իսպանական «Սեւիլիային» եւ նվաճեց պատվավոր մրցանակը: Օգոստոսի 25-ին էլ «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արժանացավ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին՝ մեծ առավելությամբ առաջ անցնելով լավագույն եռյակում տեղ գտած Անտուան Գրիզմանից («Ատլետիկո» Մադրիդ, Ֆրանսիա) եւ Գարեթ Բեյլից («Ռեալ» Մադրիդ, Ուելս): Իսկ հիմա վերադառնանք ամառային 31-րդ Օլիմպիական խաղերին:

Ռուսական դոպինգ

«Ռիո 2016»-ը մարզական տարեգրությունում մնաց առաջին հերթին որպես դոպինգային սկանդալներով հեղեղված Օլիմպիական խաղեր: Հակադոպինգային համաշխարհային կազմակերպության (WADA) ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ ռուսաստանում տարիներ շարունակ գործել է մարզիկների կողմից արգելված դեղամիջոցների՝ դոպինգի ընդունման պետական ծրագիր: WADA-ն պահանջեց Ռուսաստանին ընդհանրապես որակազրկել եւ թույլ չտալ մասնակցելու «Ռիո 2016»-ին, սակայն Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՄՕԿ-ը, շատ ավելի մեղմ պատժամիջոցներ կիրառեց:

ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը հայտարարեց, որ Օլիմպիական խաղերին ռուսաստանցի մարզիկների մասնակցության հարցը որոշելու են մարզաձեւերի միջազգային ֆեդերացիաները: Օլիմպիական խաղերի մեկնարկից 5 օր առաջ տարբեր մարզաձեւերի միջազգային ֆեդերացիաների որոշմամբ ռուսաստանցի միայն 260 մարզիկի թույլատրվեց մասնակցել Օլիմպիական խաղերին, իսկ 127-ը որակազրկվեցին: Ռիո չմեկնեցին ռուսաստանցի գրեթե բոլոր տիտղոսակիր մարզիկները, այդ թվում՝ Օլիմպիական խաղերի 15 չեմպիոններ, 34 մրցանակակիրներ, աշխարհի 13 չեմպիոններ եւ 17 մրցանակակիրներ, ովքեր զրկվեցին իրենց բոլոր տիտղոսներից:

Հայկական սկանդալ

Միջազգային այս խոշորագույն սկանդալի ֆոնի վրա հայկական սպորտում տեղի ունեցած իրադարձություները հետաքրքրում էին բացառապես հայ մարզասերներին, իսկ «Ռիո 2016»-ի հետ կապված դրանք էլ ունեին յուրահատուկ սկանդալային բնույթ: Նախ ՄՕԿ-ը հայտարարեց, որ 2008 եւ 2012 թվականներին կայացած Օլիմպիական խաղերում մեդալներ նվաճած ծանրորդներ Տիգրան Մարտիրոսյանի եւ Հռիփսիմե Խուրշուդյանի դոպինգ թեստերի վերստուգման արդյունքում արձանագրվել է արգելված խթանիչների առկայություն, եւ նրանց փոխարեն Ռիո մեկնեցին այլ ծանրորդներ:

Հայաստանի Օլիմպիական կոմիտեն էլ թեեւ նախապես հայտարարեց, թե «Ռիո 2016»-ին մասնակցելու իրավունք են ձեռք բերել հայաստանցի 33 մարզիկներ եւ սա ռեկորդային ցուցանիշ է հայկական սպորտի պատմության համար, սակայն Օլիմպիական խաղերի օրերին հայտնի դարձավ, որ մեր մարզիկներից առնվազն մեկը՝ ատլետ Գոռ Ներկարարյանը, չի նվաճել Օլիմպիական խաղերի ուղեգիր, իսկ Ուկրաինայում կայացած մրցաշարը, որի ժամանակ էլ իբր թե Ներկարարյանը ուղեգիր է նվաճել, ընդհանրապես չի անցկացվել:

Մղձավանջային մեկնարկ

«Ռիո 2016»-ը մեկնարկը ամենաիսկական մղձավանջի վերածվեց հայ մարզասերների համար: Մեր երկիրը ներկայացնող մարզիկները ձախողվում էին իրար ետեւից, անհասկանալի «վնասվածքներ» ստանում, չէին կարողանում ավարտել ելույթները: Օգոստոսի 16-ին մեր օրաթերթը հրապարակեց «Մեր փրկության օրը» հոդվածը (http://www.armtimes.com/hy/article/91629), ուր ներկայացվում էր ձախողման մի շարք պատճառները, նաեւ վստահություն հայտնվում, որ առաջիկա օրվա ընթացքում ունենալու ենք Օլիմպիական չեմպիոն, եւ մոռացվելու են բոլոր բացթողումները, ձախողումները: Ուղիղ 4 ամիս է անցել այդ նյութի հրապարակման օրվանից. ցավալի է բայց փաստ՝ կանխատեսված բոլոր իրադարձությունները կատարվել են, իսկ հարցադրումների պատասխանները չեն հնչել մինչ այսօր:

Հայկական օր

Ամառային 31-րդ Օլիմպիական խաղերում օգոստոսի 17-ը կարելի է համարել «հայկական օր». հայաստանցի մարզիկները ընդամենը 24 ժամերի ընթացքում նվաճեցին 1 ոսկե եւ 3 արծաթե մեդալներ: Հունահռոմեական ոճի ըմբիշ, 98 կգ քաշային 25-ամյա Արթուր Ալեքսանյանը նվաճեց Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը, հունահռոմեական ոճի ըմբիշ, 66 կգ քաշային 27-ամյա Միհրան Հարությունյանը, ծանրորդներ՝ 19-ամյա Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ), գերծանրքաշային 22-ամյա Գոռ Մինասյանը արժանացան Օլիմպիական խաղերի արծաթե մեդալների: Հայ մարզասերների գրեթե մի ամբողջ սերունդ չէր վայելել Օլիմպիական խաղերում հաղթանակի այս բերկրանքը, եւ Արթուր Ալեքսանյանը, որի հետ կապվում էր Օլիմպիական խաղերի «ոսկե» երազանքը, կարողացավ իրականություն դարձնել այն:

Արթուրից ոչ պակաս դրական էմոցիաներ պարգեւեցին արծաթե մեդալներ նվաճած մեր մարզիկները՝ Միհրան Հարությունյանը, Սիմոն Մարտիրոսյանը եւ Գոռ Մինասյանը: Այս մեդալների շնորհիվ Հայաստանը «Ռիո 2016»-ում մասնակից 207 երկրների ընդհանուր հաշվարկում զբաղեցրեց 42-րդ տեղը: «Ռիո 2016»-ում մեդալներ նվաճեցին 87, ոսկե մեդալներ՝ 59 երկրների ներկայացուցիչներ, իսկ նվաճած մեդալների քանակով թիմային հաշվարկում հաղթող ճանաչվեց ԱՄՆ-ը, լավագույն եռյակում տեղ գտան նաեւ Մեծ Բրիտանիան եւ Չինաստանը:

Տպել
2386 դիտում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան