«Սանիթեք»-ի ձնամաքրման աշխատանքներում ամեն օր ներգրավվում է մոտ 400 աշխատակից

22/12/2016 schedule12:14

2016-ը շատ կարեւոր տարի էր «Սանիթեք» ընկերության համար, քանի որ այն հաջորդում էր ընկերության համար անցումային շրջանին: Այժմ «Սանիթեքն» օրեցօր բարելավում է իր աշխատանքը եւ երեւանցիներին ավելի որակյալ աշխատանք ներկայացնում: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ հայտարարեց «Սանիթեք» ընկերության գլխավոր տնօրեն Նիկոլաս Թավիլը՝ միաժամանակ աղբահանությունը համեմատելով ինտերնետ կապի հետ, որն անընդմեջ ավելացնում է իր արագությունը:

Նա նշեց, որ 2017 թվականին ընկերությունը պատրաստվում է անակնկալ մատուցել երեւանցիներին, սակայն փակագծերը չբացեց՝ հատկապես ինչ անակնկալ: Բացի այդ՝ «Սանիթեքը» պատրաստվում է ներդնել աշխատակիցների որակավորման հավաստագրման ինստիտուտը: «Մենք մեծապես հետաքրրքված ենք նաեւ աղբի վերամշակման հեռանկարով: Այժմ այս հարցի շուրջ քննարկումներ ենք տանում Երեւանի քաղաքապետարանի հետ: Հայտնի է, որ 2017-ին միջազգային տենդեր է հայտարարվելու, եւ «Սանիթեքն» ավելի քան պատրաստ է մասնակցելու տենդերին»,- հայտարարեց Նիկոլաս Թավիլը:

Ընկերության տնօրենը նաեւ տեղեկացրեց, որ այս տարի իրենք շատ բարեփոխումներ են ունեցել, սակայն դեռեւս հեռու են կատարյալ լինելուց: «Ծառայությունն ամեն օր պետք է զարգացում ապրի, որպեսզի կատարելագործվի: Այդ նպատակով անցնող տարում մենք ավելացրել ենք տեխնիկական հնարավորթունները, ինչպես նաեւ մարդկային աշխատուժի թվաքանակը»,- ասաց նա:

Նիկոլաս Թավիլը նաեւ տեղեկացրեց, որ «Սանիթեքն» անցնող տարում Երեւանում ունեցել է 21 միլիոն եվրոյի ներդրում: Այս պահին ունի 1086 ամբողջական հաստիքով աշխատակիցներ, ամեն օր սպասարկում է բազմաթիվ քաղաքացիների՝ Երեւանի բոլոր 12 համայնքում: «Երեւանում ամեն օր 830 տոննա աղբ է հավաքվում, քաղաքում տեղադրված է ավելի քան 8400 աղբաման: Ընկերությունն ունի 100-ից ավելի մեքենա-մեխանիզմներ, որոնք աշխատում են ամեն օր: Հանգստյան օրեր ընդհանրապես չունենք, ձնամաքրման աշխատանքներում ամեն օր ներգրավվում է մոտ 400 աշխատակից»,- տեղեկացրեց բանախոսը՝ հավելելով, որ ընկերությունը 2017-ին նախատեսում է շուրջ 15 աշխատակցի ուղարկել արտասահման՝ ձնամաքրման աշխատանքների վերապատրաստման:

Անդրադառնալով բնակիչների կողմից հաճախ հնչող բողոքներին, որ մանավանդ գիշերային ժամերին աղբահանությունը բավական աղմկոտ է կազմակերպվում, բանախոսը համաձայնեց երեւանցիների այդ դժգոհությանը: Նիկոլաս Թավիլը միաժամանակ նշեց, որ ընկերությունը մշտապես ականջալուր է լինում հնարավոր բողոքներին եւ աշխատում շտկել դրանք: Նրա հավաստմամբ՝ աղբամանները պատահական վայրում չեն տեղադրվում, սակայն դժգոհող քաղաքացիներին պատրաստ են բաց քննարկումների հրավիրել:

Ասուլիսին ներկա «Սանիթեք» ընկերության գործառնական ղեկավար Արգիշտի Տիգրանյանն էլ իր հերթին նշեց, որ մինչեւ ձյան տեղումների ժամանակ փողոցներ են դուրս բերվում 40 միավոր տեխնիկա՝ 24-ժամյա ռեժիմով: Ընդ որում ՝ ավտոպարկը տարեցտարի համալրվում է եվրոպական ստանդարտներին համապատասխան նոր մեքենաներով:

Տպել
1758 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում