Հունվարից կփակվեն Գումի մսի շուկայի՝ սանիտարական նորմերին չհամապատասխանող բոլոր կրպակները

21/12/2016 schedule14:40

Ի տարբերություն նախորդ տարվա, երբ հանրապետությունում գրանցվեցին ընտանի կենդանիների դաբաղի եւ մաշկաբորբի բռնկման դեպքեր, 2016-ին Հայաստանում համաճարակային վիճակը կայուն է եղել եւ շարունակում է կայուն մնալ: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:

«Այս տարի մենք կարողացանք կանխարգելիչ պատվաստումների նպատակով բարձր որակի դեղորայք ներմուծել: Եթե չհասցնեինք, համաճարակների եւ հետեւապես մսի արտահանման հետ լուրջ խնդիրներ կունենայինք: Ընդհանուր առմամբ՝ 2016 թվականին իրականացվել են կենդանիների 9 հիվանդությունի դեմ կանխարգելիչ պատվաստումներ: Որոշակի խնդիրներ ունենք բրուցելոզ հիվանդության գծով, սակայն հիվանդ կենդանիները ենթարկվել եւ ենթարկվում են սանիտարական սպանդի, քանի որ այս հիվանդությունը բուժում չունի»,- տեղեկացրեց պաշտոնյան:

Անդրադառնալով 2016-ի ընթացքում Տավուշի եւ Լոռու մարզում խոզերի անկման բոլոր 3 դեպքերին, Հովհաննես Մկրտչյանը նշեց, որ դրանք հետեւանք են եղել տերերի կողմից տրվող անորակ կերի: Ընդ որում՝ քրեական գործեր են հարուցվել, եւ իրավապահներն աշխատանքներ են տանում՝ պարզելու՝ որտեղից եւ ում կողմից են կերերը ներմուծվել:

Պաշտոնյան հույս հայտնեց, որ մինչեւ տարեվերջ ընտանի կենդանիների հիվանդությունների ահազանգեր չեն ստացվի: Նա, միաժամանակ, իր ղեկավարած տեսչության կարեւորագույն գործառույթներից համարեց ԵՄ մեղրի եւ ձկան արտահանման հաջողությունները: «Հայկական մեղրի արտահանումը ԵՄ արդեն իրողություն է, իսկ ահա ձկնամթերքի արտահանման հետ կապված խնդիրը, հուսով ենք, կլուծվի փետրվարին, երբ ուսումնասիրույթունների նպատակով եվրոպացի մասնագետները կժամանեն Հայաստան»,- ասաց Հովհաննես Մկրտչյանը:

Վերջում բանախոսը վստահություն հայտնեց, որ 2017-ին Հայաստանում կգործի սպանդանոցների բավարար քանակ, որտեղ հնարարվոր կլինի անհրաժեշտ ամբողջ ծավալով սպանդ իրականացնել: Նա տեղին համարեց հիշեցնել, որ անցնող տարում տեսչությունը  քանի անգամ ստուգումներ է իրականացրել Խորենացու փողոցի վրա գտնվող մսի շուկայում՝ (Գումի շուկա՝ խմբ), որից հետո որոշում է կայացվել՝ հունվարից հետո միանշանակ կփակվեն այն բոլոր կրպակները, որոնք չեն համապատասխանի սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին:

Ասուլիսին ներկա ՍԱՊԾ բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանն էլ տեղեկացրեց, որ անցնող տարում հանրապետությունում նմուշառվել է մոտ 6 հազար տեսակի մշակաբույս, այնուհետեւ ներկայացվել բուսասանիտարական լաբորատոր փորձաքննության: «Ստացվելիք բոլոր արդյունքները պետք է ուղարկվեն գործընկեր երկրների շահագրգիռ շրջանակներին՝ կանխելու արտահանման հնարավոր արգելքները»,- ասաց նա

Անդրադառնալով հայկական կոնյակի վարկանիշի բարձրացման թեմային, բանախոսը նկատեց, որ այս տարի Հայաստան են ներմուծվել կոնյակի հումքի որակի վերահսկողության հատուկ սարքավորումներ: Որոշվել է ստեղծել յուրահատուկ սորտերի իզոտոպային բանկ: Հետազոտվել են բազմաթիվ տնտեսվարողների այգիներ:

Տպել
3339 դիտում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ