Նախընտրական խմորումներ. Պայքարը՝ անձի վարկանիշի վրա

Գյումրիի թիվ 34 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Մարտուն Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մինչեւ տարեվերջ պարզ կլինի, թե ինչպես կամ որ կուսակցության ռեյտինգային ցուցակով է մասնակցելու 2017թ. խորհրդարանական ընտրություններին:

Բայց քիչ է հավանականությունը, որ նա ոչ թե ՀՀԿ-ի այլ մեկ ուրիշ կուսակցության հետ համագործակցի: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք Մ. Գրիգորյանի հետ:

- Պարոն Գրիգորյան, Գագիկ Ծառուկյանի վերադարձի հնարավորությունը ձեզ չի՞ կաշկանդում: Դուք նախկինում նրա հետ էիք համագործակցում, իսկ հիմա կարծես թե Հանրապետականի հետ եք:

- Կաշկանդվելու խնդիր չունեմ ես, քանի որ ես Գյումրիում եմ, իմ քաղաքում եմ, իմ ժողովրդի հետ եմ աշխատում, որոնք կքվեարկեն իմ օգտին, եթե ես մասնակցեմ ընտրություններին: Ես կաշկանդվածության խնդիր բացարձակապես չունեմ:

- Իսկ Գ. Ծառուկյանի հետ չե՞ք հանդիպել վերջին շրջանում, հատկապես որ նա Գյումրի էր եկել:

- Ոչ, չեմ հանդիպել: Նա կիրակի օրով էր եկել Գյումրի, մենք տեղեկացված չենք եղել այդ այցի մասին:

- Այդ դեպքում կարելի՞ է ասել, որ ձեր միջեւ այլեւս ջրբաժան կա:

- Գ. Ծառուկյանի հետ իմ հարաբերությունները շատ լավ են, ես նրա հետ խնդիր չունեմ:

- Կարո՞ղ է, տատանվում եք ՀՀԿ-ի եւ Գ. Ծառուկյանի միջեւ:

- Տատանվելու խնդիր չկա, մեզ համար արդեն որոշակի պարզություն կա, մենք մեր թիմով արդեն քննարկել ենք, բայց դեռ հայտարարություն չեմ կարող անել, չեմ ուզում փակագծերը բացել:

- Այդ պարզությունն ամենայն հավանականությամբ ՀՀԿ-ի կողմն է, որտեղ ձեզ թեժ մրցակցություն է սպասվում, քանի որ դա է ենթադրում ընտրատարածքներում ռեյտինգային ընտրակարգը:

- Բոլորի մոտ, թե ներսում, թե դրսի հետ թեժ պայքար է լինելու, թեժ մրցակցություն է լինելու, իսկ ես թեժ պայքարից երբեք չեմ փախել, միշտ պատրաստ եմ եղել: Իսկ այս ընտրություններին ավելի թեժ է լինելու, քանի որ եթե նախորդ դեպքերում պայքարը թիմով էր, այս դեպքում ամեն մեկն իր համար է պայքարելու, անգամ՝ նույն կուսակցության ներսում: Լինելու է ռեյտինգային թեկնածուների առանձին-առանձին պայքար թե ներսում, թե դրսի հետ: Պարզապես այս անգամ պայքարի առանձնահատկությունն այն է, որ թե ներսում կարողանաս հաղթանակած դուրս գալ, թե դրսում: Եվ դրանով մրցակցությունն ավելի բարդ է:

- Դուք Գյումրիի թիվ 34 ընտրատարածքից եք ընտրվել, բայց այս անգամ նման բաժանում չկա, Շիրակի մարզն է ամբողջությամբ մի ընտրատարածք, բայց հավանաբար այս անգամ էլ ներքին այնպիսի բաժանում կլինի, որ դուք նորից այդ հատվածի ընտրազանգվածի վրա կաշխատեք:

- Միգուցե կուսակցություններն արդեն իրենց ներքին պայմանավորվածությունները կունենան: Ճիշտն ասած՝ ես այս հինգ տարիներին ու դրանից առաջ էլ  բացարձակ տարբերություն չեմ դրել Գյումրիի թաղերի միջեւ: Եվ իմ քաղաքում ինձ ընկալում են որպես Գյումրու պատգամավոր:

- Այսինքն ձեզ կընտրեն ոչ միայն 34-րդ ընտրատարածքից, այլեւ ողջ Գյումրիի՞ց:

- Ամբողջ Շիրակի մարզից:

- Այդ դեպքում կստացվի, որ ձայներ եք փախցնելու մյուս թեկնածուներից:

- Դեռ որեւէ նման հստակություն կամ բաժանում չկա: Կարծում եմ յուրաքանչյուր կուսակցությունում ռեյտինգային ներքին պայմանավորվածություններ կլինեն տարածքների բաժանման առումով: Ամեն դեպքում ես խնդիր չունեմ, ես իմ աշխատանքներն անելու եմ:

- Ուրեմն թե Գյումրիում, թե ողջ Շիրակի մարզում ձեզ թեժ պայքար է սպասվում Սամվել Բալասանյանի, միգուցե նաեւ Արման Սահակյանի, Ֆելիքս Ցոլակյանի եւ այլ թեկնածուների հետ:

- Ես ասում եմ, որ այս պահի դրությամբ պատրաստ եմ մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Մյուսների դեպքում չեմ կարող ասել: Իսկ եթե նման մասնակցություն լինի, իհարկե, պայքարելու ենք, իհարկե, թեժ է լինելու:

- Դուք ասում եք, թե Գյումրիի լուսավորման, փողոցների վերանորոգման աշխատանքները ձեր աշխատանքի արդյունքն են, Ս. Բալասանյանն ասում է, որ իրենն են: Նախընտրական շրջանում ընտրողների մոտ ինչպե՞ս եք կիսելու այս հարցը:

- Գյումրիի խնդիրները ձեր աչքի առաջ են, այս դեպքում կարեւորն այն է, որ կարողանանք արդյունքի հասնել, թե հետո ժողովուրդն ինչպես կգնահատի մեկիս ելույթը կամ կատարած աշխատանքը, ընտրություններին պարզ կդառնա: Բայց որ կոնկրետ այդ թեմայով ես եմ զբաղվել կամ քաղաքապետն է զբաղվել եւ արդյունք ենք ունեցել, ուրեմն ամեն մեկս մեր լուման ենք ունեցել:

- Նախորդ ընտրություններին դուք ԲՀԿ-ի եւ Գ. Ծառուկյանի հետ մասնակցեցիք, այս անգամ եթե նրանց հետ չեք մասնակցում, մտավախություն չունե՞ք, որ ձայներ կկորցնեք, հատկապես որ նախկինում որոշակի ընդդիմադիր կեցվածք ունեիք:

- Ես կարծում եմ, որ այսօր ընդհանուր բոլոր կուսակցությունները խնդիր ունեն, եւ ասել եմ, որ պետք չէ ջայլամի քաղաքականություն վարել, մտնել ինչ-որ բանի հետեւն ու ասել՝ խնդիր չկա: Եվ այս ընտրություններին հիմնական մրցապայքարը լինելու է անձի վարկանիշի վրա: Մենք արդեն ՏԻՄ ընտրություններով տեսել ենք, թե ով ինչքան ձայն ունի, որ կուսակցությունը մեծամասնություն ունի, որը՝ պարզապես ձայներ: Իհարկե, ոչ մեկը չի ժխտում, որ ԲՀԿ-ն Գյումրիում ձայներ ունի, ընդդիմությունն ունի ձայներ, բայց այս ընտրապայքարը ուրիշ է, եւ արդյունքներն ավելի տարբեր են լինելու:

- Պարոն Գրիգորյան, կարծիք կա, որ Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո Գյումրիում բարձրացած հակառուսական բողոքի ակցիան դուք լռեցրիք իշխանությունների հորդորով:

- Ես այդ ակցիան իշխանությունների համար չեմ լռեցրել, գյումրեցիների համար եմ լռեցրել: ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է, եւ ՌԴ ռազմաբազայի կամ հյուպատոսարանի վրա գնալն ու ավելորդ բաներ անելը լուրջ խնդիրներ կառաջացնեին: Եթե նման խնդիր լիներ, առաջին տուժողը կամ զոհերը գյումրեցիներն էին լինելու: Ինձ որեւէ մեկը չի խնդրել, որեւէ մեկը չի ասել, որ միջամտեմ:

Տպել
3530 դիտում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը