Ով է Գյումրիում Ծառուկյանին դիմավորելու ժամանակ մահացած քաղաքացին. լուսանկարներ

Դեկտեմբերի 11-ին` կիրակի օրը, Գյումրու Վարդանանց հրապարակում մահացած քաղաքացին Գագիկ Ծառուկյանի վաղեմի մտերիմն է եղել: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասացին հանգուցյալի հարեւանները:

Մահացածը Գյումրի քաղաքի բնակիչ, 59-ամյա Ներսես Մելքոնյանն է: Նա եւ Գագիկ Ծառուկյանը 1975-77 թվականներին ծառայել են խորհրդային բանակում, որտեղ ծանոթացել են եւ մտերմացել: Հարեւանների տեղեկություններով` կապը Ներսես Մելքոնյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ շարունակական է եղել, հաճախակի են հանդիպել:

«Գագիկ Ծառուկյանի հետ շատ մոտ են եղել, իրար հետ են բանակում ծառայել: Գնալ-գալը միշտ էլ եղել է, բայց հպարտ մարդ է եղել, Ծառուկյանից ոչ մի բան չի ուզել, չի վերցրել: Էդ օրն էլ գնացել էր, որ ընկերոջը տեսնի, ձեռքը սեղմի, հարցնի` ինչ կա-չկա»,- Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Ներսես Մելքոնյանի եղբայրը:

Ներսես Մելքոնյանը բնակվում էր Գյումրի քաղաքի Կազաչի պոստ կոչվող թաղամասում: Հանգուցյալն ունի երկու երեխա` տղա եւ աղջիկ: Ապրում են սոցիալական ծանր պայմաններում, թեեւ չունեն անօթեւանի կարգավիճակ:

Գագիկ Ծառուկյանը եւս ցավակցել էր Մելքոնյանների ընտանիքին`ծաղկեպսակ ուղղարկելով:

Հիշեցնենք, Armtimes.com-ը տեղեկացրել էր, որ նախորդ օրը Գագիկ Ծառուկյանն այցելել էր Գյումրի` երկրաշարժի զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանի մոտ ծաղկեպսակ դնելու եւ հարգանքի տուրք մատուցելու:

Կենտրոնական հրապարակը բազմամարդ էր եղել, սկսվել էր հրմշտոց: Ներսես Մելքոնյանը ուշաթափվել էր, շտապօգնության մեքենայով բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին մահացել:

Ներսես Մելքոնյանի մահվան պատճառը անսպասելի վրա հասած սուր ինֆարկտն է եղել: Հարեւանների եւ հարազատների խոսքերով` Ներսես Մելքոնյանը առողջական խնդիրներ չի ունեցել, սիրտ-անոթային համակարգից չի բողոքել:

Տպել
10538 դիտում

Մարդը կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)