Դեսպաններից պահանջում են ներդրումներ. Ինչպե՞ս բերեն եւ ո՞ւր բերեն

Հայաստանում տնտեսական վիճակի գահավիժմանը զուգահեռ իշխանությունները ավելի ու ավելի հաճախ են խոսում ՀՀ դեսպանությունների ակտիվ աշխատանքի միջոցով արտաքին ներդրումների ներգրավման անհրաժեշտության մասին: Անցյալ շաբաթ այդ թեմային մի ամբողջ խորհրդարանական լսումներ էին նվիրված: Աշխարհով մեկ սփռված Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններից այլ երկրների հետ տնտեսական կապերի ակտիվացում եւ դիվանագիտության տնտեսական բաղադրիչի զարգացում պահանջեց նաեւ վարչապետ Կարեն Կաարապետյանը:   

«Հայաստանի դիվանագիտական կորպուսն անհամեմատ ավելի մեծ ջանքեր պետք է գործադրի արտաքին քաղաքականության տնտեսական բացադրիչի ընդլայնման համար, քանի որ այն տնտեսության զարգացման հրամայականներից է: Մինչդեռ այդ դաշտում եղել են բացթողումներ... Տնտեսվարողների համար դիվանագիտական կորպուսը պետք է լինի հարթակ, որտեղ նրանց կաջակցեն ամենատարբեր հարցերով: Արտաքին քաղաքական դաշտի տնտեսական բաղադրիչի ակտիվացման հետ կապված պետությունը շատ անելիքներ ունի», - հայտարարեց նա:

Հայաստանի դեսպանների աշխատանքի արդյունավետությունը ներդրումների ներգրավման եւ տնտեսական կապերի ակտիվացման տեսանկյունից գնահատաելու գաղափարը նոր չէ: Այն երկու տարի առաջ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանն առաջ քաշեց Սերժ Սարգսյանը: Եվ ի՞նչ ստացվեց ու ի՞նչ պատկեր ունենք վերջին երկու տարում: Մեղմ ասած, տխուր: Տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը 2015 թվականին կազմել է մոտ 123,7 մլրդ դրամ, որից միայն 70,4 մլրդ դրամն ուղղակի ներդրումները: 2014 թվականի համեմատ  ընդհանուր ներդրումները նվազել են ավելի քան 26%-ով, իսկ միայն օտարերկրյան ուղիղ ներդրումները 40%-ով։ Այս տարվա պատկերն ավելի տխուր է:

Այժմ կարծես փորձ է կատարվում ինստիտուցիոնալ հենքի վրա դնել այս գաղափարը: Ամեն դեպքում մշակվում է «տնտեսական դիվանագիտության հայեցակարգ և դեսպանատների տնտեսական կատարողականի գնահատման համակարգ»: Այն վերջերս ներկայացվեց ԱԳՆ-ում, որի ժամանակ մեր հարցին ի պատասխան, թե նախատեսվո՞ւմ են արդյոք դիվանագիտական կորպուսում փոփոխություններ նոր համակարգի պահանջներին համահունչ, ԱԳՆ փոխնախարար Ռոբերտ Հարությունյանը խոսեց դիվանագետների սահմանափակ ֆինանսական ու ռեսուրսային հանարավորությունների մասին եւ այդպես էլ հստակ չնշեց` կլինեն նոր խնդիրներին համահունչ կադրային փոփոխություններ, թե` ոչ:  

Սակայն որքան շատ են խոսում այս գաղափարի զարգացման մասին, այնքան Հայաստանի տնտեսությունը խորն է ընղմվում ակնման ճահիճում, իսկ արտաքին ներդրումների ծավալները կրճատվում են երկրաչափական պրոգրեսիայով: Փոխարենը աճում է արտաքին պարտքը: Ուստի, եթե ներդրումների ներգրավումը ՀՀ դեսպանների ուղղակի պարտականությունների շարքում է, ապա վերջին երկու տարիների ընթացքում դրանք կատարվել են մեղմ ասած թերի: «Նստիր, երկուս», - կասեր մաթեմատիկայի դասատուն: Իսկ այդ ընթացքում քանի՞ դեսպան է փոխվել Հայաստանի համար ներդրումների ներգրավման տեսանկյունից հետաքրքիր համարվող երկրներում հենց դիվանագիտության տնտեսական բաղադրիչի ակտիվացման խնդիրը ձախողելու համար:

Դեսպաններ, իհարկե, փոխվել են, սակայն դժվար է մտաբերել գոնե մեկ դեպք, որ հենց այդ այս խնդրի լուծումը ձախողելու պատճառով դիվանագետը հեռացված լինի ծառայությունից: Ավելին, Հայաստանի համար ներդրումների տեսանկյունից ամենակարեւոր երկրներից մեկում՝ Ռուսաստանում, Հայաստանի դեսպանի գործունեությունն անգամ խոշորացույցով հնարավոր չէ զննել: Իսկ ԵԱՏՄ այլ երկրներից հատկապես Ղազախստանում եւ Ղրղզստանում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը (այս երկու եկրներում ՀՀ դեսպանը նույն մարդն է, նստավայրը՝ Աստանայում) գրեթե սիմվոլիկ դերակատարություն ունի: Գոնե այդ երկրներից ներդերումների ներգրավման գործընթացը եւ Հայաստանում արտադրված ապրանքների՝ այդ երկրների շուկաներում ներկայացվածությունը երկու ոտքից կաղում է:

Ցանկացած մարդ, ով կայցելի Ղազախստան եւ Ղրղզստան հենց օդանավայականից կարող է զգալ նույն Վրաստանում արտադրված ապրանքներից Բորժոմիի ներկայացվածությունն այնտեղ: Իսկ Վրաստանը ԵԱՏՄ անդամ չէ, միասնական շուկայի մաս չէ եւ դրա առավելություններից չի օգտվում: Սակայն դա չի խանգարում, որ այդ երկրի բրեդները ներկայացված լինեն ոչ միայն ռուսական, այլեւ եվրասիական շուկայում, իսկ Ղազախստանից ու Ղրղզստանից տարեկան բավականին մեծ թվով զբոսաշրջիկներ այցելեն Վրաստան:  

Միեւնույն ժամանակ չպետք է մոռանալ, որ գոյություն ունի մեդալի մյուս կողմը, սա տնտեսության ընդհանուր հոգեվարքային վիճակն է, գերակա ոլորտների համար հստակ զարգացման ուղղությունների եւ ծրագրերի բացակայությունը: Հենց այս խնդրի վրա մեզ հետ զրույցում շեշատդրում կատարեց տնտեսագետ Արտակ Մանուկյանը: «Ենթադրենք, ՀՀ դեսպաններից մեկը գտել է ներդրող եւ հրավիրել Հայաստան: Այստեղ ներդրողը, որը գալիս է շահույթ ստանալու, բախվում է մի շատ կարեւոր խնդրի: Տնտեսության ոլորտներում զարգացման ծրագրերի բացակայությունը: Անգամ, եթե բացում ենք Հայաստանի զարգացման հիմնադրամի կայքը, այնտեղ բացի ընդհանրական տեղեկություններից առ այն, որ doing business-ով Հայաստանը որ տեղում է եւ որ ոլորտներն են համարվում գերակա, կոնկրետ ծրագրեր չկան: Դեսպանը որքան էլ ասի, որ Հայաստանը լավ երկիր է ներդրումների համար, բիզնեսմենին պետք է կոնկրետություն, թե որ ոլորտում որքան է շահութաբերությունը, որքան փող դնելուց հետո, այն երբ կարող է հետ բերել: Կոնկրետության բացակայությունն է խնդիր», - եզրափակեց Մանուկյանը:

Տպել
3317 դիտում

Աննա Հակոբյանը մասնակցել է «Առողջ ապրելակերպը՝ բոլորի համար» խորագրով սպորտային տոնին

Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խումբ է ստեղծվել

Հյուսիսային մաքսատունը Գյումրիում կբացվի այս տարի. հստակ ժամկետ, սակայն, չկա

«Էրեբունի-Երեւան» միջոցառումների շրջանակներում սպասվում է անակնկալ. Հայկ Մարության

Ապօրինի գույքի «քաղհալածյալ» սեփականատերերը․ նախկին իշխանություններին խիստ մտահոգել է օրենքի նախագիծը

Վարչապետը ծանոթացել է Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինաշխատանքներին

Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար

Ոստիկանությունում տեղի ունեցած նիստից հետո մարզային պետեր են ազատվել

Հայկ Մարությանը Երվանդ Մանարյանին հանձնեց Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումը

Երկիր մոլորակին կմոտենա մեկ կիլոմետր տրամագծով երկնաքար

Արմեն Կարապետյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Հերքվել է Սամվել Ֆարմանյանի հայտնած այն տեղեկությունը, թե շոգեբաղնիքում իրեն ՀՔԾ քննիչ է մոտեցել․ ոստիկանություն

Դատախազները քննարկումներ են անցկացրել հանրակրթական եւ հատուկ դպրոցների աշակերտների հետ

Մեր տարածաշրջանը վառոդի տակառ է, մեր անվտանգության երաշխիքները՝ երկուսը

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Պետական եկամուտների կոմիտեի Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովին

Գեղարքունիքի մարզում մեքենան բախվել է բետոնե պատնեշին․ 18-ամյա վարորդն ու նույն տարիքի ուղեւորը մահացել են

Երեւանցին նա է, ով սիրում է Երեւանը, սիրում է՝ հոգատար ծնողի ու պատասխանատու ընկերոջ նման․ Հայկ Մարության

Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի՝ ծանոթանալու ավտոմաքսատան շինաշխատանքների ընթացքին (տեսանյութ, լուսանկարներ)

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Անցնող շաբաթ Ադրբեջանն Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ՝ արձակելով շուրջ 1100 կրակոց