Մինչեւ ընտրություններ ԼՂՀ բանակցությունները կդադարեն

ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Ջոն Քերին, Ժան-Մարկ Էյրոն եւ Սերգեյ Լավրովը նախօրեին Համբուրգում ԵԱՀԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների 23-րդ նիստի շրջանակներում հանդես են եկել Արցախի հիմնախնդրին առնչվող համատեղ հայտարարությամբ:

Հայտարարության մեջ անդրադառնալով ապրիլյան պատերազմին՝ նրանք վայրագությունների, ծանր հրետանու կիրառման, հրադադարի խախտման եւ այլ դեպքերի համար նորից հայկական եւ ադրբեջանական կողմերին հավասարապես են կոչ անում, այն դեպքում, երբ միջազգային հանրությանը հայտնի է, որ պատերազմը վերսկսել է Ադրբեջանը: Այս դիվանագիտական վերաբերմունքի մասին զրուցեցինք ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ:

- Պարոն Զաքարյան, չե՞ք կարծում, որ այս «հավասարակշռված» հայտարարությունները նպաստում են Ադրբեջանի կողմից նման խախտումների կրկնմանը:

- Բազմիցս ասել ենք, որ նպաստում է: Որ Հայաստանը ստիպված է լինում պաշտպանական գործողություններ իրականացնել ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի նկատմամբ նաեւ այն պատճառով, որ նույն Մինսկի խումբը եւ միջազգային հանրությունը դուրս չի գալիս պարիտետային հայտարարությունների ոճից եւ շարունակաբար դիվանագիտական լեզու է կիրառում: Եկել է այն պահը, որ դա Ադրբեջանի համար այլեւս ոչինչ չի նշանակում: Եվ շատ հատկանշական է, որ հենց Գերմանիայի արտգործնախարար Վալտեր Շտայնմայերը Համբուրգում տեղի ունեցած նիստի ժամանակ իր ելույթում ընդգծեց, որ չի ուզում ասել, թե ում է վերաբերում, բայց հասկանալի է, թե ում է վերաբերում այդ կոչը: Այո, բոլորն էլ շատ լավ գիտեն, որ Ադրբեջանն է ապրիլյան պատերազմի ագրեսորը, եւ դրանից հետո ամեն օր Ադրբեջանի կողմից է խախտվում հրադադարի ռեժիմը: Նորից Ադրբեջանն է անընդհատ ձախողում Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, Ադրբեջանն է խոչընդոտում հրադադարի ռեժիմի հետաքննության մեխանիզմների ներդրումը: Եվ ինչպես ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունից պարզ դարձավ, առ այսօր անգամ չկա մոնիթորինգ իրականացնող դիտորդական առաքելության տեղակայման վայրի վերաբերյալ պայմանավորվածություն:

- Նման պարագայում, փաստորեն, դժվար է հույս ունենալ, որ կտեղակայվեն հրադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմները:

- Մենք միշտ հույս ունենք: Իսկ հայտարարություններն ու կոչերը պետք է հասցեական դարձնել, քանի որ մենք ամեն օր զգում ենք, թե Ադրբեջանը լարվածությունը սրելու համար ինչպես է օգտագործում այդ դիվանագիտական լեզուն: Ի՞նչ է նշանակում կոչ կողմերին, ԼՂՀ-ին ո՞ր դեպքում է կոչ արվում: ԼՂՀ պաշտպանության բանակը հայտարարե՞լ է, որ ուժով է պատրաստ խնդիրը լուծել: ՀՀ զինված ուժերի՞ն են կոչ անում զերծ մնալ ուժ կիրառելուց: Այս պահին այդ չեզոքությունը խոչընդոտում է Մինսկի խմբի միջնորդական ջանքերին: Մինչդեռ Մինսկի խումբն ու համանախագահներն ունեն բավարար ռեսուրսներ ու մեխանիզմներ Ադրբեջանին պարտադրելու՝ ընդունել հրադադարի խախտման հետաքննությունների մեխանիզմների ներդրումը: Եվ ես հեռու եմ այն մտքից, որ Ադրբեջանն ունի այնքան քաղաքական կապիտալ, որ կարողանա ձախողել դա:

- Եթե համանախագահներն ունեն բավարար ռեսուրսներ ու մեխանիզմներ՝ պարտադրելու Ադրբեջանին գնալ հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմների ներդրմանը եւ դա չեն անում, ուրեմն նման հայտարարությունները ոչ թե պարիտետային են, այլ Ադրբեջանի օգտին են:

- Ես այդպես չեմ ասի, որովհետեւ եթե պատերազմ սկսվի, տուժելու է նաեւ Ադրբեջանը: Այնպես որ հայտարարությունները ոչ թե հօգուտ Ադրբեջանի են, այլ՝ ի վնաս կոնֆլիկտի խաղաղ կարգավորման: Իմ համոզմամբ, եկել է ժամանակը, որ Մինսկի խումբը մի կողմ դնի իր դիվանագիտական լեզուն եւ գործիքները, ու նաեւ ուժի միջոցով պարտադրի Ադրբեջանին կոնֆլիկտը հեռու պահել պայթյունավտանգ լինելուց, ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման լուծման տանելուց:

- Չե՞ք կարծում, որ Ադրբեջանին ՌԴ-ն է դրդում չհամաձայնել հետաքննության մեխանիզմների տեղադրմանը կամ այդ մոնիտորինգի խմբի տեղակայման վայրի ընտրմանը: Կարծիք կա, թե ՌԴ-ին ձեռնտու է, որ ԼՂՀ կոնֆլիկտը չլուծվի, որպեսզի այդպիսով ազդեցություն ունենա մեր երկու երկրների վրա:

- Ես չեմ կարծում, թե որեւէ երկիր նման խնդիր ունի, որովհետեւ Մինսկի խմբի բոլոր երեք երկրներն էլ ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ունեն համաձայնեցված գործողություններ եւ այս հարցում ունեն մեկը մյուսի կարիքը: Հետեւաբար այս հարցում շատ կարեւոր է երեք երկրների միասնական մոտեցումը: Իմ կարծիքով, համանախագահները մտավախություն ունեն, որ Ադրբեջանն ընդհանրապես կհրաժարվի բանակցային գործընթացից եւ խնդրի կարգավորումը կմտցնի փակուղի: Բայց այսպես շարունակվելու դեպքում էլ խնդիրն ինքնին կգնա փակուղի:

- Հայտարարության մեջ համանախագահները կարեւորել են նաեւ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման անհրաժեշտությունը, ինչը տեւական ժամանակ չի ստացվում: Եվ կարծիք կա, որ Սերժ Սարգսյանը չի ցանկանում հանդիպել Ալիեւի հետ:

- Այդ օրակարգով Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում եղան հանդիպումներ, ձեռք բերվեցին պայմանավորվածություններ: Հետո՞: Եթե մենք արդեն եղած հանդիպումների արդյունքում ունենք ձեռք բերված պայմանավորվածություններ, եւ Ադրբեջանը չի ցուցադրում գոնե խնդիրը խաղաղ հունի մեջ պահելու կամք, հարց է առաջացնում, թե հանդիպումներն ինչ օրակարգով պետք է անցկացվեն: Ապրիլյան պատերազմից հետո հրադադարը որոշ ժամանակ պահպանվում էր, բայց վերջին երեք ամիսների ընթացքում խախտումները նորից մեծ ծավալի են հասել: Այս ձեւաչափը բավարար ցուցանիշ չէ՞, որ Մինսկի խմբի համանախագահներն արդեն կողմերին պարտադրեն ընդունել եւ ներդնել հրադադարի խախտման մեխանիզմներ, հատկապես որ բոլորը համոզված են, որ դա էականորեն նվազեցնելու է խախտման դեպքերը:

- Արտգործնախարարների հայտարարության մեջ հիշատակվում են նաեւ կարգավորման հիմնական սկզբունքները, որոնք հիշեցնում են Մադրիդյան սկզբունքները: Ու նորից հերթականությունն այնպես է նշվում, որ ԼՂՀ իրավական կարգավիճակը որոշվելու է հարակից տարածքների, փախստականների վերադարձից ու այլ գործընթացներից հետո:

- Դրանք, իհարկե, դետալներ են, որոնք քննարկման ենթակա են, բայց մենք ամբողջական համաձայնություն ասելով՝ հասկանում ենք այն իրավիճակը, երբ համաձայնեցված լինեն բոլոր խնդիրները:

- Նախընտրական շրջանները ԼՂՀ կարգավորման հարցում ակտիվ չեն: Փաստորեն առաջիկա առնվազն 6-7 ամիսներին բանակցություններում առաջընթաց կամ ակտիվություն չենք ունենալու:

- Կարելի է ասել, որ այդպես է, հատկապես որ նախկին պրակտիկան էլ ցույց է տվել, որ բանակցային գործընթացները համապետական նշանակություն ունեցող ընտրությունների պարագայում ե՛ւ ՀՀ-ում, ե՛ւ Ադրբեջանում դանդաղել են: Ենթադրվում է, որ այս անգամ էլ այդպես կլինի, բայց դա դոգմատիկ մոտեցում չէ: Եթե վաղը Ադրբեջանն ասի, որ պատրաստ է բանակցությունները շարունակել եւ ընդունում է ԼՂՀ ինքնորոշման իրավունքը, մեզ ոչինչ չի խանգարելու այն վերսկսել:

Տպել
6456 դիտում

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում