Նալբանդյանին բերման ենթարկեցին բանակցային ընթրիքի. Հայաստանը չդիմացավ ճնշումներին

09/12/2016 schedule18:25

Համբուրգում ընթացող ԵԱՀԿ արտգործնախարարների 23-րդ խորհրդի շրջանակներում երեկ տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Այս մասին հայտնի դարձավ այսօր ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի թվիթերյան գրառումից: Ավելի ուշ հաղորդագրություն հայտնվեց նաեւ ԱԳՆ-ի կայքում: Պաշտոնական հաղորդագրությունը, պետք է ասել, չափազանց խոսուն էր:

«Դեկտեմբերի 9-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ եւ ներկայությամբ Համբուրգում կայացավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը»:

Այսքանը եւ ոչ մի բառ ավելի: ՀՀ ԱԳՆ-ն հիմքեր ունի տեղի ունեցած հանդիպման մասին այսքան դժկամորեն հայտնելու, որովհետեւ մինչեւ վերջին պահը պաշտոնական Երեւանը չէր համաձայնել դրան: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ամիսներ առաջ էր հրապարակայնորեն իր համաձայնությունը տվել Համբուրգում Նալբանդյանի հետ հանդիպելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկին:

Նալբանդյանը նախորդ շաբաթ հայտարարեց, որ դեռ այդ հանդիպումը հաստատված չէ, սակայն միեւնույն ժամանակ չբացառեց, որ այն կարող է կայանալ: Այս առիթով վարկած էինք առաջարկել, որ հայկական կողմն, ըստ ամենայնի, ցանկանում է Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից գոնե մեկի`ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի` Անժեյ Կասպրշիկի գրասենյակի ընդլայնման շուրջ կոնկրետ քայլ ստանալ Համբուրգի հանդիպմանը համաձայնելու դիմաց:

Օրեր անց գերմանացի վերլուծաբան Ուվե Հալբախը 168.am-ի հարցին, թե եթե նույնիսկ համբուրգյան հանդիպումը կայանա, ի՞նչ կարելի է դրանից ակնկալել, պատասխանել էր. «Դժվար է ասել։ Հաշվի առնելով այն փաստը, որ հայկական կողմը պահանջում է Ադրբեջանից կյանքի կոչել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումների պայմանավորվածությունները, այլապես անիմաստ են բանակցությունները: Հանդիպումը կկայանա, եթե ադրբեջանական կողմը երաշխիք տա, որ այս առնչությամբ առաջընթաց կլինի։ Ուստի, եթե կայանա հանդիպում, գուցե կարող ենք շատ փոքր առաջընթաց ակնկալել այս ուղղությամբ։ Կարծում եմ՝ չնչին առաջընթաց ասելով՝ կարելի է չբացառել Կասպրշիկի առաքելության ընդլայնումը»:

Դատելով դեկտեմբերի 8-ի համբուրգյան իրադարձությունների ժամանակացույցից կարելի է արձանագրել, որ հայկական կողմի պլանները ձախողվեցին, Ադրբեջանը որեւէ քայլ չարեց Կասպրշիկի գրասենյակի ընդլայնման պայմանավորվածությունը կյանքի կոչելու ուղղությամբ, բայց միեւնույն ժամանակ Նալբանդյանին ստիպեցին հանդիպել Մամեդյարովի հետ:

Երեկ ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովը Համբուրգում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Կասպրշիկի գրասենյակի դիտորդների թվի ավելացնելու շուրջ կոնսենսուս կա, սակայն կոնսենսուս չկա այն հարցում, թե որտեղ պետք է տեղակայվեն դիտորդները: «Մեր կարծիքով, նրանք պետք է տեղակայվեն առաջնագծում»,- ասած Լավրովը, մենք ասելով նկատի ունենալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին: Վերջիններիս հետ համաձայն է նաեւ Հայաստանը: «ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ամրապնդումը ենթադրում է ոչ թե վերջինիս թիմի զուտ թվական աճ, այլ նրանց տեղակայում շփման գծի երկայնքով»,- արտգործնախարարների խորհրդի նիստում իր ելույթում երեկ ասել է Էդվարդ Նալբանդյանը: Այսինքն՝ այս հարցում կոնսենսուս չկա Ադրբեջանի պատճառով:

Ադրբեջանն առհասարակ հրաժարվում է Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից, ինչի պատճառով Հայաստանն էլ փորձում էր հրաժարվել բանակցություններից, ինչը, սակայն չհաջողվեց: Եթե վերականգնենք այն ամենն, ինչ տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին Համբուրգում, ըստ ժամանակացույցի, կտեսնենք, որ Նալբանդյանի վրա աննախադեպ ճնշում գործադրվեց: Օրվա առաջին կեսին կայացան Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների առանձին հանդիպումները ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Ենթադրում ենք, որ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ համանախագահները կրկին փորձել են Նալբանդյանից համաձայնություն ստանալ օրվա մեջ 3+2 ձեւաչափով հանդիպում անցկացնելու շուրջ, բայց՝ ապարդյուն:

Այնուհետեւ, Համբուրգի ժամանակով 18:30-ին հրապարակվեց ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ու Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոնի հայտարարությունը՝ Ղարաբաղյան խնդրին նվիրված: Հայտարարությունն աննախադեպ է, որովհետեւ առաջին անգամ նման փաստաթղթում խոսք է գնում ԼՂ հարակից շրջաններն Ադրբեջանին վերադարձնելու, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի եւ հետաձգված հանրաքվեի մասին: Առաջին անգամ է, որ համանախագահներն իրենց հայտարարության մեջ փակագծեր են բացում:

Այս հայտարարության մեջ առաջին անգամ նրանք նաեւ դատապարտում են ապրիլյան վայրագությունները. «Մենք նաեւ տեղյակ ենք այն վայրագությունների մասին, որոնք ապրիլին իրականացվել են մարտի դաշտում եւ վճռականորեն ամենախիստ կերպով դատապարտում ենք դրանք»: Ճիշտ է Ադրբեջանի անունը չի նշվում, սակայն հաշվի առնելով, որ այդ վայրագություններին Նալբանդյանը մանրամասն անդրադարձել է ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի իր ելույթում, կարելի է հայտարարության մեջ դրանց մասին հիշատակումը որոշակի արդյունք համարել:

Հիշեցնենք, պատերազմի օրերից մինչեւ հիմա համանախագահները որեւէ կերպ գնահատական չեն տվել եւ չեն դատապարտել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները, հայտարարելով, որ դա իրենց մանդատի մեջ չի մտնում:

ԵԱՀԿ ՄԽ ԱԳ նախարարները սակայն, հավասարապես երկու կողմին հորդորում են «վերացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության ընդլայնման ճանապարհին մնացած բոլոր խոչընդոտները եւ հասնել առաջընթացի միջադեպերի հետաքննման ԵԱՀԿ մեխանիզմի ներդրման մասին առաջարկության հարցում»: Սրանք հայկական կողմի առաջարկներն եւ դրանց իրականացմանը խոչընդոտում է Ադրբեջանը: Այսինքն՝ հայտարարության այս հատվածի հասցեատերը Ադրբեջանն է: «Առաջարկները պետք է իրականացվեն կարգավորմանն ուղղված բանակցությունների անհապաղ վերականգնմանը զուգահեռ»,- ասվում է հայտարարության մեջ: Այս հատվածի հասցեատերն էլ Հայաստանն է։

Դժվար է ասել, թե ինչու, բայց Ադրբեջանը տարիներ շարունակ կարողանում է անտեսել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, նաեւ` համանախագահ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների այսօրինակ հորդորներն ու կոչերը, իսկ ահա Հայաստանն առաջին իսկ փորձությանը չդիմացավ:

Հայաստանը պնդում էր, որ մինչեւ պայմանավորվածություններից գոնե մեկը չկատարվի, չի վերադառնա բանակցային սեղանի շուրջ, սակայն բավական էր, որ ԵԱՀԿ ՄԽ-ն իր հայտարարության մեջ նշի, որ բանակցությունները պետք է անհապաղ վերականգնվեն եւ այդ նույն օրը՝ ուշ երեկոյան, կայանա Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը:

Ի դեպ, երեկ «Առաջին լրատվականի» հիմնական` 21:00-ի թողարկման ժամանակ հաղոդավարուհին, որն ուղիղ կապի մեջ էր Համբուրգում հանրային հեռուստաընկերության թղթակցի հետ ասաց, որ այդ պահի դրությամբ հայտնի չէ հանդիպումը կկայանա, թե՝ ոչ:

Իսկ Ադրբեջանի ԱԳՆ այսօր հայտնեց, որ երեկ ուշ երեկոյան Համբուրգում տեղի է ունեցել աշխատանքային ընթրիք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ Ադրբեջանի ԱԳ նախարարի մասնակցությամբ, որին վերջին պահին իր մասնակցության համաձայնությունն է տվել նաեւ ՀՀ ԱԳ նախարարը: Ըստ ադրբեջանական կողմի, ընթրիքն անցել է ոչ պաշտոնական ֆորմատով, որի ժամանակ մտքեր են փոխանակել հաջորդ տարի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները շարունակելու եւ օրակարգային այլ հարցերի շուրջ:

Տպել
10546 դիտում

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան