Ձկնկուլի եւ նրա ընկերոջ սպանության գործով ձերբակալված չկա, հետախուզվողն էլ չի հայտնաբերվել

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակիցներ Արմեն Իսրայելյանի (Ձկնկուլ) եւ Էդուարդ Նշանյանի (Ճուտ) սպանությունից հետո Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեում քննվող քրեական գործով դեռ որեւէ ձերբակալված մարդ չկա: Ի պատասխան մեր հարցին՝ այդ մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:

«Մեր ռուս գործընկերները մեզ տեղեկացրել են, որ նախաքննությունը շարունակվում է, Ռուսաստանում քննվող քրեական գործով ձերբակալված մարդ դեռ չկա»,- ասաց ՔԿ մամուլի խոսնակը: Հարցին, թե արդյո՞ք սպանության կասկածանքով հետախուզվողը չի հայտնաբերվել՝ Տռուզյանը պատասխանեց, որ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ են իրականացվում:

Հիշեցնենք, որ սպանությունից ավելի քան 40 օր է անցել եւ մինչ այժմ հայտնի չէ անգամ հետախուզվողի ազգանունը (անունը Սամվել է): Տռուզյանից հարցրինք՝ պարզվե՞լ է հետախուզվողի ազգանունը: Ի պատասխան կոմիտեի խոսնակն ասաց, որ քննության շահերից ելնելով այլ մանրամասներ չեն կարող հրապարակել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ Մոսկվայում՝ Շչերբինկա շրջանի բնակարաններից մեկում սպանվել են Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունների նախկին աշխատակիցներ Արմեն Իսրայելյանն ու Էդուարդ Նշանյանը: Սա տեղի ունեցավ Արմեն Իսրայելյանի՝ armtimes.com-ին տված հարցազրույցից 4 ամիս անց, որում Իսրայելյանը պատմում էր, որ Սամվել Ալեքսանյանը սպառնում է իրեն, որ բիզնեսներն է խլել եւ այլն:

Սպանությունից հետո ՌԴ գլխավոր քննչական կոմիտեում հարուցվեց քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 2-րդ մասով (2 եւ ավելի անձանց սպանություն):

Տպել
5238 դիտում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել