Կարեն Կարապետյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին. քաղաքական նոր իրավիճա՞կ

Կարեն Կարապետյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ  սպասվող քաղաքական հակամարտության նախանշանները սկսում են նշմարվել: Թվում էր, թե Կարապետյանի` ՀՀԿ-ին անդամակցելուց հետո հնարավոր է լինելու այս պայքարը տեղափոխել ներկուսակցական հարթակ: Այս դեպքում կարելի էր խուսափել կտրուկ եւ տեսանելի պրոցեսներից: Սակայն Կարեն Կարապետյանի վերջին օրերի քայլերից ակնհայտ է, որ նա չի պատրաստվում տեղավորվել Սերժ Սարգսյանի մշակած մարտավարական պլանի մեջ: Նա, կարծես թե, սեփական մարտավարությունն ունի:

Վերջին երկու հանրային հանդիպումների ժամանակ (խմբագիրների հետ հանդիպումը եւ «ՀԸԲՄ 110»-ի շրջանակներում քաղաքացիների հետ զրույցը) Կարապետյանը հետեւողականորեն իր եւ Հանրապետական կուսակցության մեջ անջրպետ առաջացրեց: Բնականաբար, իրեն տեղավորեց դրական ամպլուայում, ՀՀԿ-ին` բացասական:

Հիշեցնենք, «ՀԸԲՄ 110»-ի միջոցառման ժամանակ Կարապետյանին ուղղված հարցերից մեկից եւ դրան տրված պատասխանից հետեւյալ պատկերը ստացվեց. ՀՀԿ-ի վարկանիշը շատ ցածր է, որպեսզի այդ կուսակցությունը կարողանա անհրաժեշտ պլատֆորմ լինել Կարեն Կարապետյանի հետագա գործունեության համար, ուստի նա որոշակի քայլեր է ձեռնարկելու կուսակցության վարկանիշը բարձրացնելու ուղղությամբ` ընդհուպ մինչեւ ապօրինի գործող պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելը:

Հասկանալի է, որ խոսքը ՀՀԿ-ական պաշտոնյաների մասին է, որովհետեւ նախ` գրեթե բոլոր պաշտոնյաներն են ՀՀԿ-ական, եւ հետո օրենքից դուրս ավելի վստահ գործում են, հատկապես ՀՀԿ-ականները, իրենց թիկունքին զգալով կուսակցության աջակցությունը: Այս հայտարարությամբ Կարապետյանը լուրջ մարտահրավեր է նետում ՀՀԿ-ականներին եւ հատկապես Սերժ Սարգսյանին` որպես ՀՀԿ նախագահ եւ երկրի ղեկավար, ով առաջին պատասխանատուն է օրենքից դուրս գտնվող իր կուսակից պաշտոնյաների գործունեության համար: Եւ, եթե առաջիկայում քրեական հետապնդումներ չսկսվեն, կստացվի, որ Կարապետյանին Սերժ Սարգսյանը թույլ չտվեց իր հովանավորյալների դեմ քայլեր անել:

Խմբագիրների հետ հանդիպման ժամանակ արդեն Կարեն Կարապետյանն ուղիղ ասաց, որ Հանրապետականին անդամակցելուց հետո իր վարկանիշն անկում է ապրելու: Եւ, այնուամենայնիվ, իր ծառայություններն առաջարկեց 2017-ի նախընտրական փուլում կուսակցությանն քարոզչությունն իրականացնելու առումով:  Նա ասաց, որ եթե պետք է, արձակուրդ կվերցնի եւ կզբաղվի ՀՀԿ-ի քարոզչությամբ. «Եթե ոչ, արձակուրդս ավելի հաճելի բաների համար կօգտագործեմ»:

Սերժ Սարգսյանին ուղղված վճռական հարվածը, սակայն հետեւյալն էր: Հարցին, արդյո՞ք իր եւ Սերժ Սարգսյանի պատկերացումները ՀՀ տնտեսության վիճակի մասին տարբեր են, հնչեց այս պատասխանը. «Նախագահի հետ այսօր մեր աշխատանքը կառուցվում է հետեւյալ կերպ, որ տնտեսական բլոկում մեր այսօրվա թիմն ունի ազատության աստիճան՝ որոշում կայացնելու»:

Խոսելով ազատության աստիճան ունենալու մասին, Կարապետյանը իրականում հայտարարում է սահմանափակումների մասին: Հիշեցնենք, AGBUtalk110 միջոցառման ժամանակ նա գրեթե բաց տեքստով ասաց, որ առայժմ չի կարող լուրջ քայլեր ձեռնարկել ստվերի դեմ: Արդյո՞ք Կարապետյանը նկատի ունի, որ որոշում կայացնելու ազատության իր աստիճանն այստեղ ավարտվում է: Սա, իհարկե, լուրջ հարված է Սերժ Սարգսյանին, որը երկարաշունչ ելույթներ է ունենում երկրում իրական փոփոխություններ, ազատ մրցակցություն, արդարություն հաստատելու մասին:

Հատուկ ուշադրության է արժանի նաեւ Կարապետյանի հայտարարությունը, թե ինքն անձնական հանդիպումներ է ունենում Գագիկ Ծառուկյանի հետ: Գագիկ Ծառուկյանը համարվում է մի ֆիգուր, որը հեշտությամբ հայտնվում է տարբեր քաղաքական գործիչների ազդեցության տակ: Սերժ Սարգսյանն իր հայտնի ելույթում խոսում էր այն մասին, որ Ծառուկյանը երբեմն չի հասկանում` ինչ է ընթերցում, «ոմանք սեփական օրակարգն են գրում, դեմ տալիս՝ մտքում համոզված լինելով, որ «միեւնույն է՝ չի հասկանալու ինչ է հնչեցնում»:

Ինչո՞ւ է Կարեն Կարապետյանը պարբերաբար հանդիպումներ ունենում Ծառուկյանի հետ: Ակնհայտ է, որ անձնական իմաստով Ծառուկյանը չի կարող Կարապետյանին հետաքրքիր լինել, ժամանակ անցկացնելու համար նա ավելի հաճելի ընկերակցություններ կգտներ: Արդյո՞ք, այդ հանդիպումների նպատակը Ծառուկյանին սեփական օրակարգը «դեմ տալը» չէ:

Այս կիրակի իր տան առաջ հավաքված համակիրներին Ծառուկյանն ասում էր, որ երկրի քաղաքական, տնտեսական խնդիրներին պետք է իր մասնակցության մասշտաբը, կարգավիճակը լիարժեք հասկանա, որից հետո հայտարարություն կանի: Արդյո՞ք Կարեն Կարապետյանը հանդիպումների ժամանակ իր խորհուրդներով Ծառուկյանին չի օգնում այս հարցում:

Այս համատեքստում բավական հետաքրքիր է նաեւ Կարապետյանի մեկ այլ հայտարարություն, որ նա արեց խմբագիրների հետ հանդիպման ժամանակ: Արձագանքելով մեղադրանքներին, թե ինքը կառավարության ծրագիրը չի քննարկել ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ, Կարապետյանն ասաց. «Բայց ես ծրագիրը գրելու ժամանակ բազմաթիվ ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ եմ հանդիպել: Ես հանդիպել եմ՝ ինձ ներառած, տասը վարչապետների հետ, որոնց հետ քննարկել եմ ծրագրերը»:

Հայաստանի նախկին վարչապետները հենց տասն են (Սերժ Սարգսյանին եւ լուսահոգի Անդրանիկ Մարգարյանին եւ Վազգեն Սարգսյանին չհաշված): Նրանցից մեկը` Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը Կարապետյանի նշանակումից հետո Հայաստան չի եկել: Տեսականորեն, իհարկե հնարավոր է, որ նա նկատի ունենար նաեւ այլ երկրների վարչապետների, բայց գործնականում` դժվար է պատկերացնել, որ օրինակ Դմիտրի Մեդվեդեւը Կարապետյանի հետ քննարկեր ՀՀ կառավարության ծրագիրը: Կարապետյանը կարող էր, իհարկե, իր ծրագիրը Մոսկվայում քննարկել, բայց թերեւս ոչ վարչապետի մակարդակով:

Ստացվում է, որ ՀՀ նախկին մյուս ինը վարչապետների հետ Կարապետյանը հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի: Արդյո՞ք վերջինիս հետ հանդիպումը մեկ անգամով սահմանափակվել է, թե՞ Ծառուկյանի նման Քոչարյանի հետ հանդիպումներն էլ պարբերական են: Եթե պարզվի, որ Կարեն Կարապետյանն իսկապես հանդիպումներ է ունենում Քոչարյանի հետ, ապա դա կփոխի քաղաքական դասավորությունների եւ հնարավոր զարգացումների մասին ներկայիս ընկալումները:

Ի դեպ, երեկ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը armtimes.com-ին հայտնել է, որ այս օրերին Քոչարյանը մեկնելու է Մոսկվա մասնակցելու «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի նիստին: Սողոմոնյանն ասել է նաեւ, որ հաջորդ շաբաթվա սկզբին կպատասխանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին Ռոբերտ Քոչարյանի առնչության հետ կապված հարցերին:

Տպել
18405 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին