Կառավարություն VS խմբագիրներ. որն էր խայտառակ ձախողման պատճառը

«Արդյունավետ աշխատելու դեպքում 2018-ից հետո էլ ինձ տեսնում եմ վարչապետի պաշտոնում»,- նախօրեին հայաստանյան լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ այսպիսի հայտարարություն արեց Կարեն Կարապետյանը:

Սա 30 լրատվամիջոցի (10 հեռուստաընկերություն, 10 թերթ, 10 կայք) ղեկավարների հետ մոտ 3 ժամ տեւած հանդիպումից միակ արժեքավոր արդյունքն էր: Շատ կարեւոր հայտարարություն է, որը Հայաստանի առաջիկա քաղաքական զարգացումների առանցքն է լինելու: Բայց արդյո՞ք 30 լրատվամիջոցի ղեկավարների եւ վարչապետի 3 ժամանոց հանդիպման համար մտահոգիչ արդյունք չէ:

Վարչապետն ու խմբագիրները երկրի ամենաանզբաղ մարդիկ չեն, որ իրենց թույլ տան նման միջոցառումների մասնակցել: Երեկ «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը «Ազատության» ուղիղ եթերում իր հիասթափությունը հայտնեց հանդիպումից եւ ասաց, որ խմբագիրներից ավելի սուր հարցեր էր սպասում: Մյուսներն իրենց հիասթափության մասին ուղիղ չեն ասել, բայց հանդիպման մասին ռեպորտաժներն ու հոդվածները միայն դրա մասին են վկայում:

Թեեւ կարող ենք ենթադրել, որ մասնակիցներից յուրաքանչյուրն ավելի շատ հակված է իրենից օտարել ողջ լրատվական դաշտի այդ խայտառակ ձախողման պատասխանատվությունը: Այնուամենայնիվ, փորձենք հասկանալ` ի՞նչ տեղի ունեցավ եւ ինչո՞ւ:

Կարծում ենք, լրագրողական համայնքի էլիտան ի սկզբանե ծուղակն ընկավ, ընդհանրապես, համաձայնելով այդպիսի ֆորմատով հանդիպման: Ի՞նչ է նշանակում մտերմիկ զրույց վարչապետի եւ լրատվամիջոցների ղեկավարների միջեւ՝ պայմանավորվածությամբ, որ  ԶԼՄ-ները կարող են հրապարակել իրենց հետաքրքրող հատվածները:

Ընդհանրապես, կառավարության ներկայացուցիչների եւ լրագրողների միջեւ մտերմիկ զրույցներ չեն լինում: Լինում են «off the record» հանդիպումներ, որոնց որեւէ հատված որեւէ պարագայում հրապարակման ենթակա չէ: Սա ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է, որի նպատակը լրագրողներին խնդիրներին խորքից տիրապետելու  հնարավորություն տալն է: Կառավարության ներկայացուցիչների եւ լրագրողների շփման մյուս ձեւը ասուլիսներն են, որտեղ ով ինչ հարց ուզում է՝ տալիս է եւ ինչպես ուզում լուսաբանում է: Կառավարության կազմակերպած միջոցառումը ոչ ասուլիս էր, եւ ոչ էլ «off the record» հանդիպում:

Սա նշանակում է, որ մամուլի ներկայացուցիչները նախապես չեն պատկերացրել ինչին պատրաստվել: Ասուլիսին նախապատրաստվելը ենթադրում է բոլորովին այլ աշխատանք, բոլորովին այլ հարցերի մշակում, «off the record» հանդիպմանը բոլորովին այլ: Բացի այդ, կառավարության նիստերի դահլիճում իրար կողքի նստեցնել 30 լրատվամիջոցի ղեկավարի, որոնց միջեւ անառողջ մրցակցություն է տիրում, շատ դեպքերում` մեկը մյուսին ոխերիմ թշնամիներ են, եւ ակնկալել նույնիսկ կիսաբաց ֆորմատով արդյունավետ զրույց, լավագույն գաղափարը չէ:

Այդ դեպքում ինչու դա արվեց: Բանն այն է, որ Կարեն Կարապետյանը նշանակման օրից մինչ օրս մեկ հարցազրույց է տվել. 4 հեռուստամեկնաբանի, ինչը դաշտում դժգոհություն է առաջացրել: «ՀԲԸՄ 110» միջոցառման շրջանակներում կազմակերպված հարցուպատասխանի շուրջ էլ թյուրըմբռնում տեղի ունեցավ, ինչը էլ ավելի մեծացրեց դժգոհությունը եւ ԶԼՄ-ները սկսեցին կարծիք ձեւավորել, թե Կարապետյանը խուսափում է իրենց հետ հանդիպումներից, սուր հարցերից եւ այլն:

Կառավարությունն էլ ապացուցելու համար, որ Կարապետյանը չի խուսափում որեւէ հարցից, բոլորին միասին հրավիրեց: Իսկ որպեսզի հարցերն առավել սուր լինեն միանգամից խմբագիրներին հրավիրեցին, մոտավորապես հետեւյալ ենթատեքստով. «Եկեք, տեսնենք այդ ինչ սուր հարցեր եք ուզում տալ»: Հնարամիտ էր, իհարկե, բայց անարդար եւ անիմաստ: 

Եւ այնուամենայնիվ չենք կարող ասել, որ մենք`լրատվամիջոցներս, սուր հարցերի եւ առհասարակ հարցերի հետ կապված խնդիրներ չունենք: Եթե ԶԼՄ-ներին բաժանենք երկու խմբի` իշխանամետ եւ ընդդիմադիր, ապա առաջին խումբը համարում է, որ  երբեւէ չպետք է պաշտոնյաներին սուր կամ քննադատական էլեմենտներ պարունակող հարցեր տա, երկրորդ խումբը համարում է, որ միմիայն այդպիսի հարցեր պետք է տա: Այս բաժանման արդյունքում դուրս են մնում ռեալ եւ հանրությանն իսկապես հետաքրքրող հարցերն ու թեմաները:

Եւս մեկ տարօրինակ սովորույթ. լրագրողները վարչապետի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ tet a tet հանդիպման ժամանակ զրույցը տեղափոխում խոհափիլիսոփայական դաշտ, որտեղ պաշտոնյաները հիմնականում առավելություն են ունենում, արդյունքում ԶԼՄ-ի համար ապահովելով խիստ անհետաքրքիր նյութ: Իսկ հետաքրքիր եւ ռեալ քաղաքական պրոսեցների մասին ուղիղ հարցեր, որպես կանոն, չեն տրվում:

Դրանց մասին կամ չի գրվում, կամ գրվում է «Բամբասանք» խորագրին արժանի ոճով: Մինչդեռ, օրինակ, այս օրերին տարբեր կուսակցությունների նախընտրական ցուցակների շուրջ պրոցեսները, Գագիկ Ծառուկյանի վերադառնալ-չվերադառնալու հարցը, ՀՅԴ-ՀՀԿ հնարավոր դաշինքը, Կարեն Կարապետյանի եւ ՀՀԿ-ականների հարաբերությունները եւ բազմաթիվ այլ թեմաներ ժամանցի թեմա չեն, դրանք քաղաքական գործընթացներ են: Ամոթ չէ, որ ցուցակի շուրջ քննարկումներ են գնում:

Ամոթ չէ այդ մասին նորմալ ձեւակերպված հարց ուղղել կուսակցությունների ներկայացուցիչներին եւ պարտադիր չէ այդ ընթացքում անպայման գզվռտոց բառն օգտագործել: Միանգամայն նորմալ է, որ ՀՀԿ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն քննարկում է ընտրություններին ՀՀԿ-ի հետ դաշինքով մասնակցելը, եթե իսկապես քննարկում է: Պարտադիր չէ այս լուրը համեմել «դրսից փողերը կտրել են» ինֆորմացիայով:

Եթե նույնիսկ ֆինանսավորման դադարեցում է տեղի ունեցել եղել, դա էլ է քաղաքական հարց, կարելի է կապ հաստատել ՀՅԴ բյուրոյի ղեկավարության հետ, պարզել ինչն է պատճառը: Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հնարավոր հանդիպումների մեջ էլ տարօրինակ ոչինչ չկա: Չարժե այս ամենի մասին միշտ քամահրանքով խոսել: Հայաստանում քաղաքականությունը բարձր մակարդակի վրա չէ, բայց դա չի նշանակում, որ լրատվամիջոցները պետք է անընդհատ այն էլ ավելի ներքեւ ձգեն: Ժամանակն է թերեւս, որ մենք`ԶԼՄ-ներս դուրս գանք «քյաբաբային քաղաքականության» «բամբասանքային լուսաբանման» շրջափուլից եւ պրոֆեսիոնալիզմի հուն տեղափոխվենք:

Ի վերջո, պրոֆեսիոնալ լրագրողի համար կարեւոր չէ ինքն ընդդիմադիր մամուլում է աշխատում, թե՝ իշխանամետ: Պրոֆեսիոնալիզմի առաջ, ընդհանրապես արգելքներ չկան, պրոֆեսիոնալների առաջ ընկրկում են նույնիսկ ամենահմուտ, եւ ամենաագրեսիվ պաշտոնյաները: Կարելի է ցանկացած պաշտոնյայի ցանկացած հարց տալ եւ ստանալ հետաքրքիր պատասխաններ: Դրանից կշահեն բոլորը` պաշտոնյան, հասարակությունը, պետությունը: Քաղաքականության մակարդակն էլ գուցե բարձրանա:

Տպել
7369 դիտում

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել