Իսրայելի վարչապետը գալիս է Բաքու. սպառազինությունների նոր «մենյո՞ւ», ի՞նչ կհակադրի Երեւանը

07/12/2016 schedule17:05

Մի քանի օրից՝ դեկտեմբերի 13-ին, տեղի կունենա Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի այցն Ադրբեջան:

Ադրբեջանական ու իսրայելական լրատվամիջոցներում ակտիվորեն քննարկվում է Նաթանյահուի՝ վարչապետի պաշտոնում առաջին այցը Բաքու: Խոսվում է իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների, ընդհանուր շահերի եւ հեռանկարների մասին: Իսկ այդ հարաբերություններն առեւտրի ոլորտում հենվում են հիմնականում, կարելի է ասել, «էներգակիրներ-սպառազինությունների դիմաց» բարտերային սխեմայի վրա: Այս ամենին աշխարհաքաղաքական ֆոն է ապահովում այն, որ Իսրայելն ու Ադրբեջանը, իհարկե, տարբեր ծավալի, սակայն խնդիրներ ունեն Իրանի հետ:

Իսրայելի եւ Ադրբեջանի հարաբերությունների սերտացման հիմնադիր հայր համարվում է Ավիգդոր Լիբերմանը, որը ժամանակին Իսրայելի արտաքին գործերի նախարարն էր, իսկ այժմ՝ այդ երկրի պաշտպանության նախարարը: Նրա ջանքերով Իսրայելը սկսեց դիտարկել Ադրբեջանը որպես մուսուլմանական աշխարհում մեկուսացումից դուրս գալու՝ Թուրքիայի «մինի» տարբերակը: Ադրբեջանը Իսրայելի համար բավական ձեռնտու երկիր է: Նախ այն ունի խնդիրներ Իրանի հետ, ինչը նրանց միավորում է՝ «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» սկզբունքով, որպես պետություն եւ տնտեսություն՝ զարգացած չէ Թուրքիայի նման, ուստի վերջինիս հետ ավելի հեշտ է լեզու գտնել: Գումարած դրան Ադրբեջանն ունի Իսրայելի համար շատ անհրաժեշտ բոնուս՝ էներգակիրներ: 

Ուստի պատահական չէ, որ իսրայելական մամուլը Նաթանյահուի այցից առաջ կոմպլիմենտներ է շռայլում Ադրբեջանի հասցեին: Թեպետ երկու պետությունների միջեւ ուղիղ դիվանագիտական հարաբերություններ չկան, այն իմաստով, որ Իսրայելը չունի Ադրբեջանում դեսպանատուն, իսկ Ադրբեջանն՝ Իսրայելում, սակայն դա չի խանգարում, որ The Jewish Press-ը երկու պետությունների հարաբերություններն անվանի «ստրատեգիական, դաշնակցային»: Իսկ երկու երկրների միջեւ խորը հարաբերությունների ցուցանիշն, ըստ նույն մամուլի այն է, որ «Իսրայելի քաղաքացիները կարողանում են վիզաներ ստանալ Ադրբեջանի օդանավակայաններում»:

Քանի դեռ Բաքուն հանդիսանում է նավթի պահոց, իսկ Իսրայելը՝ տեխնոլոգիապես զարգացած պետություն, Լիբերմանի ջանքերը ցույց են տալիս իրենց արդյունավետությունը: Վերջին տասը տարվա ընթացքում Իսրայելը դարձել է Ադրբեջանի 5-րդ առաջատար առեւտրային գործընկերը: Այսօր Իսրայելում օգտագործվող նավթի կեսն առաքվում է Ադրբեջանից, իսկ Բաքուն շարունակում է միլիարդավոր դոլարների իսրայելական ռազմական տեխնոլոգիաներ գնել: Ռուսաստանից հետո Իսրայելն Ադրբեջանին ծավալներով երկրորդ սպառազինության մատակարարն է: Դեռ թարմ են հիշողությունները ԼՂ հակամարտության գոտում ապրիլյան պատերազմական իրադարձությունների մասին:

Այդ ժամանակ ադրբեջանական բանակի կիրառած ամենաարդիական զինատեսակները հենց իսրայելական արտադրության էին: Խոսքն առաջին հերթին այսպես կոչված «Կամիկաձե» անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) մասին է, որոնց գործադրման արդյունքում բավական շատ զոհեր գրանցվեցին: Պատահական չէ, որ այդ օրերին տեղեկատվություն տարածվեց առ այն, որ մարտադաշտում «Կամիկաձե» ԱԹՍ-ների կիրառումից հետո հայ դիվանագետներն այցելել են Իսրայել եւ բողոքի ձայն բարձրացրել Ադրբեջանին իսրայելական գերժամանակակից սպառազինությունների առաքման վերաբերյալ: Հայկական կողմի բողոքին ի պատասխան՝ պաշտոնական բացատրությունների մասին մենք, իհարկե, տեղյակ չենք: Միեւնույն ժամանակ բավական բարձր փորձագիտական մակարդակում Իսրայելից տրվում է ՀՀ դաշնակից Ռուսաստանի՝ Բաքվին սպառազինություններ մատակարարելու վերաբերյալ պատասխանի տրամաբանությանը մոտ բացատրություն:

«Եթե Իսրայել չվաճառի Ադրբեջանին նմանատիպ սպառազինության տեսակներ, ապա Ադրբեջանը դրանք ձեռք կբերի Եվրոպայի, Ասիայի այլ երկրներից: Իրականում հակամարտության խնդիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պայմանավորված չէ այս կամ այն պետության սպառազինություններով: Կարծում եմ՝ Իսրայելը շարունակելու է Ադրբեջանին առաքել համապատասխան սպառազինություններ»,- շաբաթներ առաջ ասել էր իսրայելական «Նատիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար, այժմ իրեն քաղաքագետ հռչակած Յակով Քեդմին: 

Հանուն արդարության պետք է նշել, որ սպառազինությունների նույն «մենյուն» Իսրայելն առաջարկել էր նաեւ Հայաստանին, սակայն Երեւանը, ինչպես ամիսներ առաջ խոստովանեց պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը, հրաժարվել էր դրանցից: Նախ դրանք թանկ են, իսկ հետո հայկական կողմի կարծիքով՝ ոչ այնքան արդյունավետ:

Միեւնույն ժամանակ հրեական պետության հետ Ադրբեջանի հարաբերությունների ֆոնին բավականին մարգինալ դիրքերում է Հայաստանը, թեեւ Իսրայելում գործում է մեծ եւ ազդեցիկ հայկական համայնք: Չնայած Մերձավոր Արեւելքում Իսրայելի ունեցած ռազմաքաղաքական դերակատարությանը, Հայաստանն այս երկրի հետ հարաբերությունների գոնե հստակեցման եւ հաստատման ուղղությամբ կամ քայլեր չի ձեռնարկում, կամ դրանց արդյունքներն անտեսանելի են: Հայ-իսրայելական միջպետական հարաբերությունների մակարդակը (կամ դրանց բացակայությունը) հակադարձ համեմատական է Իսրայելում հայ համայնքի զգալի դերակատարությանը: Առաջին հայացքից սա տարօրինակ է, սակայն ունի իր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, Իսրայելը, ելնելով սեփական աշխարհաքաղաքական դրությունից, իսկապես Ադրբեջանի նման պետության հետ հարաբերվելու կարիք ունի: «Իրեն շրջապատող պետություններից միայն Հորդանանի հետ Իսրայելն ունի քիչ թե շատ նորմալ հարաբերություններ: Մյուսների հետ ավելի շատ խնդիրներ են, քան կապեր: Ուստի Իրանին հարեւան մուսուլմանական երկրներից, հատկապես Թուրքիայի հետ կապերի որոշակի վատթարացումից հետո, Ադրբեջանն այն պետություն է, որի կարիքն Իսրայելն ունի: Երկուսն էլ խնդիրներ ունեն Իրանի հետ, իսկ միմյանց համար հետաքրքրություն են ներկայացնում նաեւ զուտ առեւտրի տեսանկյունից», - ասաց փորձագետը՝ հավելելով, որ Իսրայելի հետ Ադրբեջանի նման սերտ հարաբերություններ հաստատելու հարցում Հայաստանն ունի որոշակի աշխարհաքաղաքական արգելքներ:

«Մենք նախ մուսուլմանական երկիր չենք: Այնուհետեւ մեզ համար շատ կարեւոր եւ արժեքավոր են Իրանի հետ հարաբերությունները: Բացի այդ, Հայաստանն ունի հարաբերությունների իր ձեւաչափն արաբական երկրների հետ: Մենք լավ հարաբերություններ ունենք Սիրիայի, Լիբանանի եւ Եգիպտոսի հետ: Ունենք լավ հարաբերություններ նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ: Այստեղ մենք իսկապես բան ունենք կորցնելու: Այլ բան է, որ հայ-իսրայելական հարաբերությունները լավ դիվանագիտական աշխատանքի պարագայում կարելի է լավացնել, սակայն շատ վիճելի է, թե դրանք ինչ արդյունքների կհանգեցնեն, եւ արդյոք ստացված արդյունքը կարդարացնի գործադրված ջանքերը», - կասկածում է Իսկանդարյանը:

Տպել
3416 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)