Ամենաթանկ գազը Հայաստանում վաճառվում է Մարտունի քաղաքում. ԱԳԼՃԿ-ներն անդրդվելի են

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի գազալցակայանները շահագործողներն անդրդվելի են եւ չեն ցանկանում նույնիսկ 10 դրամով նվազեցնել գազի սակագինը: Մարտունի համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանն Armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ որեւէ փոփոխություն դեռ չկա:

Հիշեցնենք, որ Մարտունու վարորդները դժգոհում էին, որ Սեւան եւ Գավառ համայնքներում գազի մեկ խորանարդ մետրը ԱԳԼՃԿ-ներում 160-170 դրամ է վաճառվում, իսկ Մարտունիում այն չի նվազում 200 դրամից: Վարորդներն ի նշան բողոքի նույնիսկ փակել էին քաղաքը Սեւանին կապող մայրուղին եւ դիմել էին վարչապետ Կարեն Կարապետյանին:

«Ոչ մի խոսակցություն չկա: Ես ասել էի, որ գազալցակայանները շահագործողներն ասում են, որ ինքնարժեքը կազմում է 179 դրամ եւ իրենք 200 դրամ են վաճառում»,- ասաց Մարտունու քաղաքապետը՝ նշելով, որ այս ընթացքում վարորդները բողոքի ակցիաներ էլ չեն իրականացրել:

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Գեւորգյանն էլ մեր զրույցում ասաց, որ գազի սակագնի հարցով դիմել էին վարչապետին եւ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողով, որտեղից նամակով պատասխանել են իրենց: «Ասել են, որ դա իրենց գործառույթների մեջ չի եւ վերահասցեագրել են նամակը տնտեսական ներդրումների եւ զարգացման նախարարություն: 3 օր հետո էլ նամակ եկավ վարչապետից, որ նամակը վերահասցեագրվել է ՏՄՊՊՀ: Մենք իրենց գրեցինք, որ ՏՄՄՊՀ-ի իրավասություններից դուրս է հարցը եւ խնդրեցինք ընթացք տալ: Այս պահին այլ պատասխան չունենք, բայց վարորդները հետաքրքրված են, որեւէ բան չի փոխվել»,- ասաց Անահիտ Գեւորգյանն ու անհիմն համարեց գազալցակայանները շահագործող տնտեսվարողների պնդումները:

«Մարտունին տիեզերքի ո՞ր հատվածում է: Վարդենիսը Մարտունուց այն կողմ է: Վարդենիսում 160-170 դրամ է մեկ խորանարդ մետր գազը»,- հակադարձում է հասարակական կազմակերպության ղեկավարը: Նրա խոսքով՝ Մարտունու ԱԳԼՃԿ-ներում բացի թանկ գնից նաեւ գազի ճնշումն է թույլ, քանի որ լիցքավորած մեքենաների գազը կարճ ճանապարհ անցնելուց հետո վերջանում է:

Տպել
4222 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին