ՀՀ-ում առաջնային բուժօգնության օղակից օգտվում է բնակչության ընդամենը 20%-ը. հետազոտություն

06/12/2016 schedule16:40

Հայաստանում ամբուլատոր ծառայություններից չի օգտվում ունեւոր խավը, իսկ ծայրահեղ աղքատների ընդամենը 0․9%-ն է օգտվել պոլիկլինիկաներում առաջարկվող որեւէ ծառայությունից: Բնակչության 31․8%-ն ունի պոլիկլինիկայից անվճար դեղորայք ստանալու իրավունք, մինչդեռ նրանց միայն 17․3%-ն է օգտվել այդ իրավունքից: Այս թվերը բացահայտել են «Օքսֆամ» հայաստանյան գրասենյակի եւ Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոնը (ՏԶՀԿ)՝ համատեղ իրականացրած հետազոտությունների արդյունքում:

Տեղական եւ միջազգային կազմակերպություններն ուսումնասիրել են «Բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ» անվամբ բյուջետային ծրագրի արդյունավետությունը: Հերթական ծրագրի ուսումնասիրությունն իրականացվել էր «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն եւ քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» ծրագրի շրջանակներում: Հետազոտության արդյունքների մասին զրուցել ենք Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոնի տնօրեն Կարինե Հարությունյանի հետ.

- Տիկին Հարությունյան, օրերս հրապարակեցիք «Օքսֆամ» հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացրած «Բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ» ծրագրի արդյունավետության վերաբերյալ հետազոտությունների արդյունքները։  Բյուջետային ծրագրի գնահատման զեկույցում բավականին տխուր ցուցանիշներ էիք արձանագրել, կառանձնացնե՞ք դրանցից մի քանիսը։

- Հետազոտությունը պարզել է, որ ծառայությունների ընդգրկումն իսկապես բավականին փոքր է եղել. փաստորեն բնակչությունը բավականին քիչ է օգտվում ամբուլատոր հաստատությունների ծառայություններից։ Դիմելիությունն ամբուլատոր պոլիկլինիկական հաստատություններ կազմել է 20%։ Այսինքն` բնակչության 20%-ն է կարիքի դեպքում դիմել պոլիկլինիկա՝ առողջության առաջնային պահպանման ծառայություններ ստանալու համար։ Բնակչության հավելյալ 11%-ը եւս օգտվել է այդ ծառայություններից տարբեր պարտադիր ծրագրերի շրջանակներում՝ պատվաստումներ, փորձաքննություններ, պետական բժշկական ապահովագրության շրջանակներում, ստուգումներ եւ այլն։ Արդյունքում ստացվում է, որ բնակչության մոտ 30%-ն է տարբեր նպատակներով դիմել եւ օգտվել այս ծառայություններից։

Հետազոտությունները բացահայտել են մի շարք այլ կարեւոր ցուցանիշներ եւս, որոնք ցույց են տալիս, որ համակարգից օգտվողները սահմանափակ խմբեր են։ Օրինակ՝ տնային տնտեսությունների 4%-ը երբեւիցե չի էլ օգտվել ամբուլատոր հաստատությունների ծառայություններից, 7․5%-ը նշում է՝ չի հիշում, թե երբ է վերջին անգամ օգտվել այդ ծառայություններից։ Այս երկու ցուցանիշը գումարելու դեպքում ստացվում է, որ տնային տնտեսությունների 11%-ը չի օգտվում ամբուլատոր հաստատությունների կողմից տրամադրվող որեւէ ծառայությունից։ Մեկ այլ ցուցանիշ եւս ընդգծեմ․ բնակչության մոտ 47%-ը՝ չափահաս անձի հիվանդանալու դեպքում բուժումն իրականացնում է տնային պայմաններում։ Հետագայում, դրանց միայն 20%-ն է չառողջանալու դեպքում դիմում ամբուլատոր հաստատություն։ Բնակչության 31․8%-ն ունի պոլիկլինիկայից անվճար դեղորայք ստանալու իրավունք, սակայն նրանց միայն 17․3%-ն է օգտվել այդ իրավունքից։

Ինչպես նշեցիք, բնակչության 173%-ն է օգտվում դեղորայք ստանալու իրավունքից։ Որո՞նք են պատճառները, դեղորայքն է անորակ, թե պետպատվերով ձեռք բերված դեղորայքն, այդուհանդերձ, բավարար չէ բոլորին սպասարկելու համար:

- Պատճառները տարբեր են։ Սկսենք նրանից, որ շահառուների խմբերը բավականին ընդգրկուն են։ Ինչպես նկատեցիք` բնակչության 31.8%-ը կարող է օգտվել դեղորայք ստանալու իրավունքից, եւ եթե այս 31.8%-ը պարբերաբար օգտվի, ապա ծրագրի բյուջեն իրականում չի էլ կարող բավարարել բոլոր շահառուներին։ Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ ամբուլատորիաները փորձում են անուղղակիորեն կարգավորել պահանջարկը՝ առավելապես սպասարկելով համեմատաբար ավելի խոցելի խմբերին:

Մյուս պատճառը հանրային իրազեկության պակասն է. համեմատաբար քիչ խոցելի խմբերն ավելի վատ են տեղեկացված օրենքով իրենց տրվող առողջապահական արտոնությունների մասին։ Կա նաեւ մեկ այլ հանգամանք. շահառուների մի մասին պարզապես չի բավարարում դեղորայքի որակը կամ առաջարկվող տեսականին: Չորրորդ հանգամանքն այն է, որ այս ծառայությունից օգտվելու դեպքում հաճախ շահառուները ստիպված են լինում դեղորայք ստանալու համար ժամանակ ծախսել, տարբեր կաբինետներով անցնել, հերթերում հայտնվել: Արդյունքում մարդիկ պարզապես որոշում են այլեւս չօգտվել անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու իրենց իրավունքից։ Ի դեպ, այս վերջին իրավիճակից դժգոհ են եւ՛ բժիշկները, եւ՛ շահառուները։

Նշեցիք, որ տխրահռչակ ցուցանիշների պատճառներից մեկը բնակչության տեղեկացված լինելու մեծ բացն է ։ Իսկ ի՞նչ է արվում նախարարության կողմից, որպեսզի շահառուն տեղեկացված լինի:

- Ընդհանրապես, ամբուլատոր հաստատություններն իրենց տեղեկատվության պատերին փակցնում են, թե որ շահառու խմբերն իրավունք ունեն ստանալ դեղորայք։ Սակայն այս տեղեկատվությունն այդքան էլ մատչելի եւ ընթեռնելի չէ։ Եթե նույնիսկ ընթեռնելի է, ապա հստակ չէ, թե որ խմբին կամ որ հիվանդություն ունեցող անձին կոնկրետ ինչ դեղորայք է տրամադրվում: Բացի այդ, քաղաքացիները տեղյակ չեն, թե իրենց ինչ պարբերականությամբ եւ ինչ քանակությամբ դեղորայք կարող են ստանալ: Սա սահմանափակում է շահառուի պատկերացումները եւ իրական պահանջի հստակությունը:

Ասացիք՝ արտոնյալ պայմաններով բնակչության 318%-ն ունի դեղորայք ստանալու իրավունք, իսկ ովքե՞ր են այդ շահառուները:

- Անվճար, 30 կամ 50 տոկոս զեղչով պոլիկլինիկաներից դեղորայք ստանալու իրավունքը տրվում է քաղաքացուն՝ պայմանավորված այն բանով, թե ինչ սոցիալական կարգավիճակ ունի եւ հիվանդություններից ելնելով` սոցիալական որ խմբում է նա ներառված, եւ բնակչության միայն 31․8%-ն է բավարարում այդ չափանիշներին։ Դրանք 1-ին, 2-րդ եւ 3-րդ խմբի հաշմանդամներն են, հաշմանդամ երեխաները, չաշխատող կենսաթոշակառուները։ Իսկ որպես հիվանդություններ հաշվի են առնվում՝ շաքարային եւ ոչ շաքարային դիաբետը, սրտամկանի ինֆարկտը, չարորակ գոյացությունները եւ այլն։ Սոցիալական կամ հիվանդությունների հատուկ խմբերին պատկանելիության դեպքերը սահմանված են ՀՀ կառավարության 23.11.2006թ. «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի եւ հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» N 1717-Ն որոշմամբ:

 Բյուջեից հատկացվող գումարներն, ըստ Ձեզ, նախատեսված չեն բոլոր շահառուներին անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղորայք տրամադրելու համար, ուրեմն իրական պահանջարկի ո՞ր տոկոսն է նախատեսված ապահովել ըստ հատկացումների:

- Իրականում հստակ հնարավոր չէ գնահատել, թե բնակչության քանի տոկոսին է հնարավոր ամբողջովին սպասարկել, քանի որ բոլոր պոտենցիալ շահառուները չէ, որ կդիմեն պոլիկլինիկաներ՝ արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու համար: Յուրաքանչյուր տարվա բյուջետային պլանները գերազանցապես հիմնվում են նախորդ տարվա համապատասխան կատարողականի հիման վրա: Այսինքն՝ որոշակի բազային տեղեկատվություն բյուջեն պլանավորելիս պահպանվում է՝ հաշվի առնելով գները, շահառուների թվաքանակի փոփոխությունը եւ այլն: Սակայն կրկին արձանագրենք, որ համաձայն հետազոտության արդյունքների՝ բյուջետային ծրագրի ֆինանսավորման հիմքում սահմանափակ ռեսուրսային հնարավորություններն են եւ ոչ թե քաղաքացիների իրական պահանջմունքները:

Եթե դեղորայք ստանալու իրավունքն ունեցողների միայն 173%-ն է ստանում այն, ուրեմն ի՞նչ է լինում մնացած 827%-ին հասանելիք դեղորայքի հետ, դրանք պահվում են ամբուլատոր հաստատություններո՞ւմ կամ գուցե՞ վերավաճառվում:

- Իհարկե՝ ոչ։ Դեղերը չեն գնվում եւ չեն մնում ամբուլատոր հաստատություններում կամ վերավաճառվում այլոց։ Բանն այն է, որ տրամադրվող դեղորայքը շահառուների միայն 17․3%-ին էլ հենց բավարարում է, ոչ թե դեղորայքը պահվում է կամ վերավաճառվում, այլեւ հատկացվածն է քիչ ու այդ ռեսուրսները լիովին սպառվում են մինչեւ տարեվերջ, նույնիսկ ավելի վաղ։ Բայց կա մի դրական հանգամանք. համեմատաբար խոցելի կարգավիճակ ունեցողներն այս ծառայություններից օգտվում են ավելի շատ ու հաճախ: Օրինակ, եթե հատուկ խմբերի հիվանդություններ ունեցողների 57%-ն է օգտվել դեղորայքից, ապա հատուկ սոցիալական խմբերի ընդամենը 14.5 տոկոսը: Այստեղ քաղաքականությունների հստակեցման խնդիր ունենք. գուցե խոստանանք սպասարկել այնքան, որքան կարող ենք. ինչու սահմանել մեծ խմբեր եւ մանեւրելու տեղ թողնել:

- Բնակչության 20%-ն է կարիքի դեպքում օգտվում ամբուլատոր ծառայություններից, ինչի հետեւանքով գերբեռնված են աշխատում հիվանդանոցները: Սա լուրջ խնդիր է դառնում հատկապես վիրուսների տարածման շրջանում, համաճարակների դեպքում: Ինչու՞ է բնակչությունը խուսափում օգտվել բուժսպասարկման առաջնային օղակներից:

- Կա այս օղակի նկատմամբ վստահության մեծ պակաս: Ամենակարեւոր խնդիրներից մեկը շարունակում է մնալ տրամադրվող ծառայությունների որակը, որոնց պատճառով քաղաքացիները չեն դիմում այս հաստատություններին։ Վստահության պակասին գումարվում է նաեւ տեղեկացվածության ցածր մակարդակը: Կենսամակարդակի ուսումնասիրությունները վկայում են, որ ծայրահեղ աղքատները եւ հարուստները չեն օգտվում պոլիկլինիկաներից։ Եթե հարուստների դեպքում ենթադրվում է, որ նրանց չի բավարարում սպասարկման որակը, ապա աղքատների պարագայում տեղեկացված չլինելու խնդիր կա հիմնականում։ Հետազոտությանը մասնակցած ծայրահեղ աղքատների 0․9%-ն է օգտվել որեւէ ծառայությունից եւ աղքատների 9․1%-ը։ Սպասարկվածների 78%-ից ավելին եղել են միջին եւ միջինից ցածր եկամտային խմբերի անդամներ։

Հետազոտության արդյունքների ներկայացմանը ներկա էր նաեւ Առողջապահության փոխնախարարը։ Ինչպիսի՞ն էր նրանց արձագանքը ներկայացված ցուցանիշների վերաբերյալ։

-  Զեկույցը, մինչ հանրային քննարկման դրվելը, ներկայացվել է Առողջապահության նախարարության դիտարկմանը: Հետազոտության մեթոդաբանությունը եւս նախապես համաձայնեցվել է նախարարության պատասխանատու օղակների հետ: Արդյունքների մասին գերատեսչության կողմից մեկնաբանություններ դեռեւս չեն եղել, պարզապես քննարկման ընթացքում չհամաձայնեցին մեր կողմից ներկայացված լրացուցիչ որակական փոփոխությունների հետ, որոնք գալիս են հավելյալ նկարագրելու իրականությունը: Այդպիսին է, օրինակ, «բնակչության տեղեկացվածությունը ընտանեկան բժշկի կոնտակտային տվյալներին եւ, մասնավորապես, հեռախոսահամարի իմացությունը»: Այս ցուցանիշը նրանց կողմից չկարեւորվեց:

Ամեն դեպքում նշեմ, որ երկուստեք կա տրամադրվածություն եւ պատրաստակամություն աշխատել համատեղ ուժերով ոլորտի խնդիրների վերհանման եւ դրանց լուծման ուղիները բացահայտելու ուղղություններով: Մասնավորապես, իրազեկման մասով արդեն իսկ տարվում են աշխատանքներ, ներկայում ծրագրի շրջանակներում մշակվում են հոլովակներ, որոնք շահառուին խիստ որոշակի տեղեկատվություն կփոխանցեն՝ պետության կողմից իրենց տրամադրված իրավունքների եւ արտոնությունների մասին։ 

Տպել
4515 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին