Երևան
14 °C
Օրեր առաջ կնոջը փողոցում ծեծի ենթարկած Ջունգլը (Գեւորգ Սարգսյան) ազատամարտիկ Վարդան Թումանյանի գործով դեկտեմբերի 2-ին կայացած դատական նիստի ժամանակ կալանավորվել է՝ գործով մեղադրող դատախազի միջնորդությամբ. նրան հենց նիստերի դահլիճից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ:
Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Գեւորգ Սարգսյանի պաշտպան Թամարա Բաղդասարյանը:
Այսինքն՝ Ջունգլին կալանավորել են այն պատճառով, որ ազատամարտիկի ծեծի գործով ազատ արձակավելուց հետո պատշաճ վարքագիծ չի դրսեւորել, մասնավորապես նա ազատության մեջ գտնվելով ծեծի է ենթարկել կնոջը:
Հիշեցնենք, Ջունգլը 2014 թվականին ծեծի էր ենթարկել ազատամարտիկ Վարդան Թումանյանին: Ծեծից հետո ազատամարտիկը մահացել էր: Ջունգլին կալանավորել էին, սակայն կարճ ժամանակ անց ազատ արձակել` նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով չհեռանալու մասին ստորագրությունը:
Նշենք, որ կնոջը ծեծի ենթարկելուց հետո Ջունգլին դանակահարել էին եւ նրա գտնվում էր «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում՝ կտրած-ծակած վերք ախտորոշմամբ: Նրա պաշտպան Թամար Բաղդասարյանից հետաքրքրվեցինք, թե Գեւորգ Սարգսյանը անմիջապես հիվանդանոցի՞ց են դատարան տեղափոխել, նա պատասխանեց, որ իր պաշտպանյալը հիվանդանոցից դուրս է գրվել նոյեմբերի 29-ին, իսկ նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին:
Սպանված ազատամարտիկ Վարդան Թումանյանի քույրը՝ Մարիետա Թումանյանը, անդրադառնալով Ջունգլին կալանավորելուն, նկատեց.
«Անցած տարի միլիցիա է ծեծել, էդ գործն էլ փակեցին, բողոքը հետ վերցնելու հիմքով: Դատախազը միջնորդություն էր ներկայացրել, 5 ժամվա մեջ դատարանը որոշում կայացրեց, որ խափանման միջոցը դահլիճից կալանավորելն է: Դահլիճից կալանավորեցին, իր թափթփուկներն էլ էնտեղ էին (նկատի ունի Ջունգլի ընկերներին) դատավորը վախեցավ, որ մեզ կարող են վնաս տալ, դատարանի հետնամուտքով մեզ ճանապարհեց»:
Չնայած միջնորդությունը դատարանի կողմից բավարարվել է, սակայն Վարդան Թումանյանի ընտանիքը մեծ ակնկալիքներ չունի այս գործից.
«Ինքը չի դատվի, հնարավոր է, որ դուրս պրծնի»,- ասաց Մարիետա Թումանյանը՝ հավելելով, որ Ջունգլի հայրն ամեն անգամ տեսնելով իր հարսին՝ Վարդանի կնոջը հայհոյում է. «ոչ միայն արդարության չեն կարողանում հասնել, այլեւ հայհոյում են»:
Մարիետա Թումանյանի խոսքով՝ մյուս կողմի պաշտպանն ամեն կերպ փորձում է գործը տանել նրան, որ Ջունգլը հոգեկան խնդիրներ է ունեցել, այսինքն՝ այդ պահին աֆեկտի վիճակում է եղել.
«Իրենց փաստաբանը աշխատում է էն ուղղությամբ, որ էդ տղային տանի հոգեբուժարան, ապացուցի, որ նա ոչ ադեկվատ է»,- ասաց նա:
Ի դեպ, Ջունգլի պաշտպանը մեր զրույցում ասաց, որ պատրաստվում է միջնորդություն ներկայացնել՝ իր պաշտպանի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու պահանջով:
Ջունգլի քույրը՝ Նունե Սարգսյանը, եւս այն կարծիքին է, որ եղբոր հոգեկան առողջության հետ խնդիրներ կան.
«Ես զգացել եմ, տունն էլ եմ ասել, որ նոր էր բերդից ազատվել, զգացի ինչ-որ տարօրինակ բաներ իր մոտ, կարա անկապ բան ասի, մարդիկ «ա» են ասում, ինքը «բ» ա հասկանում: Փաստաբանի միջոցով միջնորդություն եմ անելու, որ նյարդային խանգարումներ ունի»,- ասաց Նունե Սարգսյանը:
Մեր ճշտող հարցին՝ խնդիրներն առաջացել են անազատության մեջ գտնվելուց հետո՞, Նունե Սարգսյանը դրական պատասխան տվեց:
Վարդան Թումանյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Մուրադյանը տեղեկացրեց, որ գործը դատաքննության փուլում է. նա պատրաստվում է վիճարկել երկրորդ դատաբժշկական փորձաքննության արդյունքները, ըստ որի, ազատամարտիկի մահը վրա չի հասել ծեծի արդյունքում.
«Միջնորդել ենք, որպեսզի կրկնակի փորձաքննություն նշանակվի, սակայն այն հետաձգվել է»,- հավելեց պաշտպանը:
Մուրադյանի խոսքով՝ իրենց ձեռքի տակ են փաստեր, ըստ որոնց առաջին փորձաքննությունն արժանահավատ ու ճիշտ է, իսկ երկրորդը՝ սխալ. «Վարդան Թումանյանի մահը չէր կարող բնածին արատի հետեւանքով լինել, պատճառահետեւանքային կապը ծեծն է», - ասաց պաշտպանը:
Իսկ ահա Ջունգլի քույրը՝ Նունե Սարգսյանը, զարմացել է, թե ինչու են բոլորը եղբորը մեղադրում.
«Չգիտես ինչու` սաղ ընկել են Գեւորգի հետեւից, ո՞ւմ ա ինչ արել ինքը»,- ասաց նա:
Ըստ մեր զրուցակցի՝ եղբայրը ծեծկռտուքի վերջում է եկել, եւ նույնիսկ չի իմացել, որ «Վարդանը ծեծել է իր հորը», եթե իմանար, ամեն ինչ այլ կերպ կլիներ.
«Վարդանը ոտքից գլուխ հիվանդ անձնավորություն է եղել, նարկոլոգիական կենտրոնում բուժվել է, բայց հետո էլի հաշիշ եւ օղի է օգտագործել: Վարդանը, որ մահացել է, էդ չի նշանակում, որ մեղավոր չի եղել, ինքն իմ հորը ծեծել է: Իսկ Գեւորգը սպորտսմեն է, եթե խփած լիներ, պատկերացնո՞ւմ եք` ինչ կլիներ... Եթե իմանար, որ հորը խփել է, ֆազերը կգցեր, կտար կսատկացներ»,- ասաց Նունե Սարգսյանը՝ հավելելով, որ Գեւորգի «խփածից սպորտսմենը կես ժամից նոր շողուլի է գալիս»:
«Եթե Գեւորգը խփեր, ինչի՞ պետք ա Վարդանը երրորդ օրը մահանար, հենց տեղում էլ կմահանար»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ Գեւորգ Սարգսյանը՝ Ջունգլը, այս գործի շրջանակներում մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ մասի հատկանիշներով:
Այն է՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որեւէ այլ վնաս պատճառելը, որը վտանգավոր չէ կյանքի համար, բայց առաջացրել է առողջության տեւական քայքայում կամ ընդհանուր աշխատունակության մեկ երրորդից պակաս զգալի կայուն կորուստ. պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը՝ երեք տարի ժամկետով:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ