Ինչ ապուշ խոսք. Հայր Անտոնը՝ զինված խմբի կողմից Բաղրամյան 26 գրավելու մասին

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկանդալով մեկնարկեց անցած տարի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով անդրանիկ դատական նիստը:

Բանն այն է, որ դատարանի կարգադրիչները պետի՝ Արթուր Փիլոսյանի նախագահությամբ լրագրողներին գրեթե մեկ ժամ թույլ չէին տալիս մտնել նիստերի դահլիճ: Դատական կարգադրիչների պետը լրագրողներին հայտնեց, թե հաշվի առնելով այն, որ ամբաստանյալները շատ են, նրանց հարազատներից մեկական մարդ է դահլիճում, ինչպես նաեւ դահլիճում են նրանց պաշտպանները, ընդամենը 7 լրատվամիջոց կարող է մասնակցել նիստին: Լրագրողները, ի պատասխան,  հայտնեցին, որ բոյկոտում են նիստը` կամ կմասնակցեն բոլորով, կամ՝ ոչ ոք: Նրանք հենց տեղում զանգահարեցին Դատական դեպարտամենտ, որտեղից հայտնեցին, որ դատական կարգադրիչների ղեկավարն ինքնագործունեությամբ է զբաղված, այնինչ Փիլոսյանն ասում էր, որ դա իր որոշումը չէ:

Սա էլ իր հերթին թերեւս նշանակում է, որ հենց գործը նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանն է հանձնարարել, որպեսզի սահամանափակ թվով լրագրողներ լուսաբանեն դատական նիստը: Դժվար չէր հասկանալ, որ սույն գործը հասարակական մեծ հնչեղություն է ստացել, հետեւաբար այն գտնվելու է բազմաթիվ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։

Ի վերջո երկարատեւ «պայքարից» ու բանակցություններից հետո լրագրողները կարողացան մտնել նիստերի դահլիճ: Դատական նիստի հենց մեկնարկին լրագրողները խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է իրեն զգում, պատասխանեց. «Քանի մենք կանք, Հայաստանը նեղություն չի քաշի»:

Նիստը, սակայն երկար չտեւեց, այն հետաձգվեց, քանի որ դատարան չէր ներկայացվել ամբաստանյալ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը, չէր ներկայացվել ամբաստանյալ Ավետիս Բարեյանը: Չէին ներկայացել նաեւ պաշտպանները: Դատական նիստի ընթացքում մի քանի հանրային պաշտպաններ գործով ներգրավվեցին որպես ամբաստանյալների պաշտպաններ: Քանի որ վերջիններս ծանոթ չէին քրեական գործի նյութերին, նրանք խնդրեցին հետաձգել նիստը՝ հաշվի առնելով քրեական գործի նյութերի ծավալը, որոնք կազմում են 37 հատոր, դատական նիստը հետաձգվեց մինչեւ 2017թ. հունվարի 13-ը:

Նիստի ավարտին Արթուր Վարդանյանից հետաքրքրվեցինք, թե ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքն ինչին ի պատասխան ասաց. «Ոչ, չեմ ընդունում, եթե Արցախին, Հայաստանին, հայ ազգին պաշտպանելը հանցագործություն է, ուրեմն ես հանցագործ եմ»,- ասաց նա՝ շարունակելով,- «Իսկ իշխանությունը, եթե պատկանում է ժողովրդին, անհնար է բռնազավթել»:

Նիստի ավարտից հետո մի քանի հարց ուղղեցինք նաեւ Արթուր Վարդանյանին ֆինանսավորելու մեջ մեղադրվող Գյումրու Կաթողիկե եկեղեցու քահանա Անտոն Թոթոնջյանին:

- Հայր Անտոն, ընդունո՞ւմ եք Ձեզ առաջադրված մեղադրանքը:

- Ոչ, ես ոչինչ չեմ ընդունում, դա շինծու է, ժամանակը ցույց կտա, ոչինչ չեմ ընդունում:

- Ճի՞շտ է, որ դուք եք ֆինանսավորել զինված խմբին:

- Շինծու է, շինծու:

-  Դուք Արթուր Վարդանյանին 70.000 դոլար չե՞ք տվել:

- Ես Արթուրին ճանաչում եմ, որովհետեւ ինքը Քեսաբն ազատեց:

- Տեղյա՞կ եք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության՝       զինված խումբը պետք է ԱԺ-ն , Բաղրամյան 26-ը գրավեր:

- Ինչ ապուշ խոսք:

Հայր Անտոնը մյուս հարցերին չպատասխանեց, դրա փոխարեն պարբերաբար կրկնում էր. «Ցտեսություն, ցտեսություն, ցտեսություն»:

Դատարան չներկայացված ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Վահան Շիրխանյանը չի կարող ներկայանալ, կամ չներկայանալ, իրեն պետք է բերեն այստեղ, կամ չբերեն: Ինքը չի կարողանում ոտքի վրա կանգնել, չի կարողանում 20 րոպեից ավելի նստել: Նա նշեց, որ իրենց վերջին հանդիպման ժամանակ Շիրխանյանը 20 րոպե հետո ասել է, որ չի կարող շարունակել զրույցը, պետք է գնա. «Եթե բերեն, պետք է ներքեւի խոնավ խցում նստի, սպասի, մինչեւ քանի րոպե ուշացումով, կամ ժամ սկսեն դատական նիստը, իսկ առանց իրեն չեն կարող դատավարություն անցկացնել»:

Իսկ ինչո՞ւ ինքը՝ Հայկ Ալումյանը դատական նիստին ներկա չէր, պարզաբանեց. «Եթե 12:30 նիստ են հրավիրել, ուղիղ այդ ժամին պետք է սկսեն, ոչ թե հետո նոր մտածեն, թե նշանակված ժամին ինչու չի ներկայացել»: Հարցին՝ հնարավոր է Վահան Շիրխանյանին պատգարակով բերելը, նա ասաց, որ իրենց խնդիրն է: Մեր հարցին, թե հնարավո՞ր է, հաշվի առնելով Շիրխանյանի առողջական վիճակը, իր մասով անջատվի գործը, Ալումյանն ասաց, որ չգիտի. «Օրենքը թույլ է տալիս, բայց այս դեպքում շատ դրվագներով է օրենքը խախտվել, եւ չեմ կարող ասել, ինչ կանեն այս անգամ»,- ասաց նա: Հայկ Ալումյանը նշեց, որ նախաքննության թերությունները կներկայացնի դատավարության ժամանակ, ինչպես նախապես հայտարարել էր: «Դա ոչ թե ամպագոռգոռ հայտարարություններ են լինելու, այլ լինելու է շատ լարված մասնագիտական առումով դատական վեճ»: 

Ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ հետագայում նախաքննական մարմնի ապօրինությունները ջրի երես կբերի: Պաշտպանը չի բացառում, որ ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի դատավորին, իր խոսքով՝ դատարանի անարդարության հետ կապված, որ օբյետիվ մոտեցում չի ցուցաբերում, նաեւ տեսակցությունների եւ հեռախոսային խոսակցությունների արգելանքի հետ կապված:

Տպել
5536 դիտում

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ