«Չեմ հասկանում նրանց, որոնք հրահանգում են խուճապ չտարածել. սաստելն ուղղակի ամոթ է»

02/12/2016 schedule19:14

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին օրերի լարվածության մասին Armtimes.com զրուցել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ.

Պարոն Մարտիրոսյան, վերջին օրերի սահմանային լարվածությունն ինչո՞վ եք պայմանավորում՝ հրադադարի հերթական խախտո՞ւմ է, թե՞ լայնածավալ ռազմական գործողությունների իրական սպառնալիք կա:

- Սպառնալիքը միշտ կա, իսկ սա հերթական փոքրիկ սրացումն է: Հայերը պետք է հասկանան, որ պատերազմը չի վերջացել: Եւ քանի դեռ Ադրբեջանն իր ներկայիս տեսքով գոյություն ունի, կամ գոյություն ունի Հայաստանը` այն չի ավարտվելու:

- ԼՂՀ ՊԲ-ն գրեթե միշտ տեղեկացրել է վիրավոր զինծառայողների մասին, երեկվա դեպքը, ըստ Ձեզ, պատահականությո՞ւն էր, թե՞ նախապես ծրագրված, որ չէին հայտնել վիրավորների մասին:

- Չգիտեմ, դժվարանում եմ ասել: Ամենայն հավանականությամբ, հայկական կողմը այլեւս զգուշանում է սեփական հասարակությանն իրազեկելու սեփական կորուստների մասին: Դա տարբեր պատճառներ կարող է ունենալ: Ես, իհարկե, այդպես էլ չեմ հասկանում նրանց, որոնք ֆանատիկորեն հրապարակ են նետվում` սաստելով խոսողներին եւ հրահանգելով խուճապ չտարածել: Ի՞նչ է դա նշանակում, որտեղի՞ց այդ խորհրդային տոտալիտար մտածողությունը: Պետք է հասարակությունն իմանա միայն ճշմարտությունը: Եվ տարբեր ակտիվիստների կամ քաղաքական պաշտոնյաների կողմից սաստելն ուղղակի ամոթալի է:

- Կարծում եք դեռ ՊԲ-ի ու ՊՆ-ի մոտ կա՞ այն մոտեցումը, որ թուրքը կարող է տեսնել ու ուրախանալ, ինչն ուղղակի սոցցանցերում զավեշտային ձեւակերպում է ստացել:

- Հնարավոր է: Դժվարանում եմ ասել: Ամեն դեպքում այն վատ եւ անընդունելի հանգամանք է:

- Որքանո՞վ է ընդունելի, որ ցանկացած ինֆորմացիա հաստատելու կամ հերքելուց առաջ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչները սկսում են՝ «այն ադրբեջանական քարոզչությանն է ուղղված» եւ այլ ձեւակերպումներով: Ի վերջո, նման իրավիճակներում ո՞րն է ընդունելի՝ թափանցիկ աշխատելաոճը, թե մտածել այն մասին, որ հակառակորդի համար այդ տեղեկատվությունը հասանելի չլինի:

- Նախ չպետք է թույլ տալ, որ այսպիսի զոհեր լինեն հայկական կողմում եւ եթե լինում են` պետք է կրկնակի անգամ պատժել թշնամուն: Այդ պարագայում, սեփական զոհերի մասին հայտնելը թշնամուն չի կարող ուրախացնել: Եվ հետո մոտեցումը չպետք է լինի այն, որ չպետք է թշնամուն ուրախացնել: Այդ նույն թշնամին հայկական կողմի քաղաքական թուլությանը լավ է ծանոթ: Պետք է անկեղծ եւ ազնիվ լինել սեփական ժողովրդի հետ:

- Պաշտպանության նախարարի փոփոխությամբ նկատո՞ւմ եք փոփոխություն տեղեկատվական դաշտում հաղորդագրություններ ներկայացնելու հարցում:

- Այդ մասով ժամանակը դեռ կարճ է, դժվարանում եմ ասել, լավ չեմ հետեւել: Ամեն դեպքում, ՊՆ խոսնակը կարծում եմ՝ մինչ այս պահը որակյալ է աշխատում եւ դրական կերպար է ստեղծել իր շուրջը: Պետք է պահպանել դա: Փակ ռեժիմն անընդունելի եւ հետքայլ կլինի: Հուսով եմ` դա կհասկանան ՊՆ-ում  եւ ավելի կբացվեն:

- Պարոն Մարտիրոսյան, անդրադառնանք  ԼՂ բանակցություններին: ՄԽ համանախագահների փոփոխությունը կարո՞ղ է որեւէ կերպ ազդել բանակցությունների ընթացքի վրա:

- Ոչ մի կերպ: Բացարձակապես: Համանախագահ անձինք առանցքային ոչինչ չեն որոշում: Նրանք ներկայացնում են իրենց երկրների արտաքին քաղաքական մոտեցումներն այս հարցում:

- Իսկ այն հանգամանքը, որ ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր աշխատանքը շարունակելու է ռուսական հայտնի ընկերությունում, որը կապվում է ՌԴ նախագահի անվան հետ, չի՞ կարող կողմնակալ վերաբերմունքի մասին խոսել:

- Ջեյմս Ուորլիքն ակնհայտորեն չէր մնալու նոր նախագահի վարչակազմում: Հետեւաբար՝ դուրս է եկել, թե դրանից հետո, որտեղ եւ որպես ով կաշխատի` իր մասնավոր գործն է:

Տպել
8323 դիտում

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը