Փողը Հայաստանից գնում է ՌԴ. արտահոսքի ընդհանուր ծավալն այս տարի կազմել է 641 միլիոն դոլար

Հայաստանի տնտեսական վիճակին տիրապետող մեր պաշտոնյաները մասնավոր զրույցներում, խոսելով տնտեսության ապագայի մասին, նշում են, թե ստեղծված իրավիճակում շոշափելի աճ եւ բարելավում կարող է լինել մի պարագայում՝ Հայաստան մտնող մասնավոր տրանսֆերտների ծավալների կտրուկ աճի:

Խնդիրն այն է, որ Հայաստանում արձանագրվող տնտեսական բարդությունները սկսվում են հենց այն ժամանակ, երբ նվազում են տրանսֆերտները: Ամեն տարի հայաստանցիները արտասահմանում ապրող կամ արտագնա աշխատանքի մեկնած իրենց բարեկամներից ու մտերիմներից ստանում են գումար, որը համեմատելի է ՀՀ պետական բյուջեի ծավալների հետ: Դա ապահովում է բնակչության գնողունակության մի զգալի մասը եւ հետեւաբար մեծացնում գնողունակ պահանջարկը: Սա էլ հերթին նպաստում է սպառման ապրանքների արտադրության աճին եւ դրական ազդեցություն թողնում տնտեսության ցուցանիշների վրա: Բայց երբ տրանսֆերտները նվազում են, դա հզոր հարված է դառնում տնտեսության համար:

ՀՀ կենտրոնական բանկը արդեն հրապարակել է այս տարվա հոկտեմբերին Հայաստան մտած մասնավոր տրանսֆերտների մասին տեղեկանքը, ըստ որի՝ դրանք անցած տարվա հոկտեմբերի համեմատ կրկին վազել են: Անցած տարվա հոկտեմբերին մասնավոր տրանսֆերտների զուտ ներհոսքը (ներհոսքի եւ արտահոսքի տարբերությունը) կազմել էր մոտ 82 միլիոն դոլար, իսկ այս տարվա հոկտեմբերին այդ ցուցանիշը 60.4 միլիոն դոլար է: Նվազումը մոտ 26 տոկոս է: Տարվա առաջին 10 ամիսների կտրվածքով պատկերը եւս տխուր է: Այս տարի մասնավոր տրանսֆերտների տեսքով զուտ ներհոսքը կազմել է 556 միլիոն դոլար, իսկ անցած տարի 738 միլիոն դոլար էր: Նվազումը` 24 տոկոս է: Նվազման տեմպը հոկտեմբերին ավելի մեծ է եղել, քան ընդհանուր 10 ամիսներին արձանագրված նվազման տեմպը:

Մասնավոր տրանսֆերտների նվազում արձանագրվում էր նաեւ անցած տարի` 2015-ին: Այդ տարի տրանսֆերտների ընդհանուր ծավալը կազմեց 870 միլիոն դոլար՝ 2014-ի  մեկ միլիարդ 220 միլիոն դոլարի դիմաց: Նվազումը տոկոսային հարաբերությամբ գրեթե այնքան էր, որքան այս տարի է արձանագրվում` 28 տոկոս: Բայց այստեղ կա ուշագրավ հանգամանք: 2015-ին 2014-ի համեմատ կտրուկ արժեզրկվել էր ռուսական ռուբլին, իսկ տրանսֆերտների մեծագույն մասը` մոտ 80 տոկոսը Հայաստան է ներհոսում ՌԴ-ից: Այսինքն ֆիզիկական ծավալներով ՀՀ ներհոսած ռուբլիների քանակը նույնիսկ մեծացել էր, սակայն դրանք արժեզրկված էին, եւ հենց այդ պատճառով էր դոլարային առումով տրանսֆերտների ծավալը նվազում: Այս տարի իրավիճակն այլ է: 2016-ին 2015-ի համեմատ ռուսական ռուբլին դոլարի նկատմամբ մեծ հաշվով չի արժեզրկվել, բայց տրանսֆերտները դոլարով հաշված՝ նվազել են: Իսկ դա նշանակում է, որ այս տարի արդեն ՌԴ-ից ՀՀ եկող ռուբլիների «քանակն» է նվազում:    

Սա էլ իր հերթին նշանակում է, որ Ռուսաստանում աշխատող մեր հայրենակիցները արդեն ավելի քիչ եկամուտ ունեն ոչ միայն դոլարով, այլ նաեւ ռուբլով հաշված: Պատկերավոր ասած, Ռուսաստանում ավելի քիչ փող կա, քան նախկինում:

Կարո՞ղ ենք ակնկալել, որ առաջիկայում Հայաստան ուղղվող մասնավոր տրանսֆերտները կավելանան, եւ մեր տնտեսությունը, պատկերավոր ասած, մի քիչ թթվածին կստանա: Դա, բնականաբար, կախված է Ռուսաստանի տնտեսական վիճակից: Դեռ անցած տարվա աշնանը ՌԴ պաշտոնյաները հավաստիացնում էին, որ իրենց տնտեսությունը արդեն հասել է «հատակին» եւ շուտով կսկսի աճել: Այս տարի արդեն նման պնդումներ անող պաշտոնյաներ չկան: Իսկ տնտեսական անկախ վերլուծաբանները պնդում են, որ տնտեսական ընդհանուր վիճակը ՌԴ-ում դեռ կշարունակի վատթարանալ նաեւ հաջորդ տարի: Այլ կերպ ասած, մասնավոր տրանսֆերտների էական աճ առաջիկայում դժվար է ակնկալել:

Այս տարի, բացի նրանից, որ նվազում է մասնավոր տրանսֆերտների զուտ ներհոսքը, նկատվում է նաեւ մեկ այլ երեւույթ, որը նորություն է: Աճում են Հայաստանից արտերկիր հոսող մասնավոր տրանսֆերտները: Օրինակ, եթե անցած տարվա առաջին 10 ամիսներին մասնավոր տրանսֆերտների տեսքով Հայաստանից արտահոսել է 598 միլիոն դոլար, ապա այս տարի արտահոսքի ծավալը կազմում է արդեն 641 միլիոն դոլար:

Թե ինչով է սա պայմանավորված, հստակ վերլուծություններ չկան: Ըստ որոշ գնահատականների՝ սա կարող է պայմանավորված լինել նրանով, որ սովորաբար արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների մի մասը իրենց ծախսերը օպտիմալացնելու նպատակով իրենց հետ տարել են նաեւ ընտանիքները, Հայաստանում ունեցած իրենց անշարժ գույքը վաճառել են, գումարները տարել ՌԴ եւ հաստատվել այնտեղ: Գույքի վաճառքից ստացված գումարների փոխանցումն էլ հենց եղել է այդ արտահոսքի զգալի աճի պատճառը: Դա թերեւս հիմնավորվում է ԿԲ-ի հրապարակած տեղեկանքով: Անցած տարվա առաջին 10 ամիսների ընթացքում դեպի Ռուսաստան Հայաստանից արտահոսել է 245 միլիոն դոլար, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ արդեն 280 միլիոն դոլար: Այս երեւույթի համար թերեւս խթան է հանդիսացել այն հանգամանքը, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո հայաստանցիների համար ՌԴ տեղափոխվելու եւ այնտեղ աշխատելու խոչընդոտները ըստ էության վերացել են:  

Իսկ ահա դեպի ԱՄՆ արտահոսքը նվազում է: Եթե անցած տարվա 10 ամիսներին դեպի ԱՄՆ արտահոսքը մոտ 81 մլն դոլար է կազմել, ապա այս տարի` 66 մլն դոլար:

Մի խոսքով, մեր տնտեսության կախվածությունը մասնավոր տրանսֆերտներից չափազանց մեծ է, եւ այդ կախվածությունը կարող է նվազել մեր տնտեսության կառուցվածքային փոփոխությունների շնորհիվ միայն: Սակայն այդպիսի փոփոխությունների հեռանկարներ գործնականորեն առայժմ չեն երեւում: Ուստի, մենք նախկինի պես շունչներս պահած պետք է հետեւենք, թե որքան է կազմել մասնավոր տրանսֆերտների ծավալը եւ ըստ այդմ կանխատեսել, թե առաջիկայում ինչպիսին կլինի մեր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը:

Տպել
5415 դիտում

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին