Համաշխարհային ֆուտբոլի «Մոխրոտիկը». Ի հիշատակ բրազիլական «Շապեկոենսեի»

Մարզաշխարհը ցնցված է հերթական սարսափելի լուրից. ավիաաղետի հետեւանքով Կոլումբիայում զոհվել են բրազիլական «Շապեկոենսե» ֆուտբոլային ակումբի գրեթե բոլոր անդամները: Երեկ պետք է կայանար իր նշանակությամբ Հարավային Ամերիկայում 2-րդը համարվող «Sudamericana Cup» մրցաշարի եզրափակիչ 1-ին խաղը կոլումբիական «Ատլետիկո Նասիոնալ» եւ բրազիլական «Շապեկոենսե» թիմերի միջեւ, եւ հենց այդ նպատակով էր Կոլումբիա ուղեւորվում բրազիլական թիմը: Սակայն արձանագրվեց հերթական անավարտ չվերթը ֆուտբոլում. «Lamia» ավիաընկերության «Avro RJ 85» օդանավը, որով թիմն ուղեւորվում էր Կոլումբիա, աղետի է ենթարկվել Մեդելյին քաղաքի օդանավակայանից 30 կմ հեռավորության վրա:

Օդանավի մեջ եղել են 81 մարդ, այդ թվում «Շապեկոենսեի» 42 մարդուց կազմված պատվիրակությունը՝ ֆուտբոլիստներ, մարզիչներ, պաշտոնատար անձինք, լրագրողներ: Աղետի պատճառները դեռ ուսումնասիրվում են. վարկածներ կան, թե օդանավի էլեկտրահամակարգն է շարքից դուրս եկել: Ի դեպ «Avro RJ 85» օդանավը ընդամենը մի քանի ամիս առաջ էր անցել անհրաժեշտ բոլոր թեստերը, իսկ 15 օր առաջ էլ նույն օդանավից օգտվել են Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները՝ Լիոնել Մեսիի գլխավորությամբ:

Օրեր առաջ՝ նոյեմբերի 24-ին «Շապեկոենսեն» «Sudamericana Cup» մրցաշարի կիսաեզրափակչում հաղթահարեց արգենտինական «Սան Լորենցո» թիմի արգելքը եւ դուրս եկավ եզրափակիչ: Բրազիլիայի փոքրիկ քաղաքներից մեկը՝ Շապեկոն ներկայացնող թիմն արձանագրեց իր պատմության մեծագույն արդյունքը: Ընդամենը 7 տարի առաջ ֆինանսների բացակայության հետեւանքով թիմը կանգնած էր լուծարման շեմին: Բայց քաղաքի հարուստները փող հավաքեցին եւ կարողացան լուծել խնդիրը: Հետագայում «Շապեկոենսեն» դարձավ Բրազիլիայի տնտեսապես ամենակայուն թիմերից մեկը, իսկ մարզական անակնկալ հաջողությունների համար ստացավ բրազիլական «Մոխրոտիկ» անունը:

Ընդամենը 7 տարվա ընթացքում «Շապեկոենսեն» սիրողական թիմից վերածվեց ամենաիսկական պրոֆեսիոնալներից կազմված ակումբի, Բրազիլիայի սիրողական 4-րդ խմբից բարձրացավ մինչեւ բարձրագույն խումբ, իսկ օրեր առաջ էլ դուրս եկավ «Sudamericana Cup» մրցաշարի եզրափակիչ`խելահեղ ուրախություն պարգեւելով քաղաքի գրեթե ամբողջ բնակչությանը: «Քաղաքում շատերն ուրախությունից արտասվում են: Երբեք չենք պատկերացրել, որ դա կարող է մեր պատճառով լինել: «Շապեկոենսեն» ուրախություն է պարգեւում մեր քաղաքին»,- արտասվելով՝ քաղաքային ռադիոյով հայտարարել էր «Շապեկոենսեի» փոխնախագահ Իվան Տոցոն:

«Եթե մահանամ այսօր՝ կմահանամ երջանիկ»,- նոյեմբերի 24-ին հայտարարել էր «Շապեկոենսեի» գլխավոր մարզիչ, 41-ամյա Կայո Ժունիորը, որի անվան հետ էր կապվում բրազիլական «Մոխրոտիկի» անհավանական թռիչքը, որն ավարտվեց 2016 թվականի նոյեմբերի 29-ին՝ երազանքի խաղից ընդամենը 1 օր առաջ: Համաշխարհային սպորտի, մասնավորապես, ֆուտբոլի պատմության մեջ բավական շատ են ավիաաղետները, որոնց հետեւանքով զոհվել են հայտնի մարզիկներ, մարզական ամբողջական թիմեր: «Շապեկոենսեն» ստիպում է վերհիշել առավել հայտնի աղետները ֆուտբոլում՝ ի հիշատակ զոհվածների:

Առաջին մեծագույն ավիաաղետն արձանագրվել է 1949 թվականի մայիսի 4-ին. Իտալիայի գործող չեմպիոն «Տորինոն» ավիաաղետի ենթարկվեց Պորտուգալիայում անցկացված ընկերական խաղից վերադառնալու ճանապարհին: Զոհվեցին թիմի բոլոր ֆուտբոլիստները, որոնց մեծ մասը Իտալիայի ազգային հավաքականի անդամներ էին: Զոհվածների թվում էր իտալական ֆուտբոլի մեծագույն աստղերից մեկը՝ Վալենտինո Մացոլան, որի անվամբ հետագայում ստադիոններ եւ անգամ՝ թիմ կոչվեց: 1958 թվականի փետրվարի 6-ին Մյունխենի մոտակայքում տեղի ունեցած ավիաաղետի հետեւանքով զոհվեցին Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդի» 8 ֆուտբոլիստներ, 3 աշխատակիցներ, 8 լրագրողներ: Թիմը վերադառնում էր Զագրեբից, ուր նվաճել էր Եվրոպայի Չեմպիոնների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի ուղեգիր: Հրաշքով փրկվեցին 9 ֆուտբոլիստներ, որոնց թվում էր հետագայում լեգենդար ֆուտբոլիստ, 1966 թվականի աշխարհի չեմպիոն եւ «Ոսկե գնդակի» դափնեկիր Բոբի Չարլթոնը: 

1960 թվականի հուլիսի 16-ին Կոպենհագենի մոտակայքում վթարի ենթարկվեց Օլիմպիական խաղերին մասնակցելու նպատակով Հռոմ մեկնող Դանիայի Օլիմպիական հավաքականը. զոհվեցին 8 ֆուտբոլիստներ: 1961 թվականի ապրիլի 3-ին ավիաաղետի հետեւանքով զոհվեցին Չիլիի գործող չեմպիոն «Գրին Կրոսի» բոլոր՝ 24 ֆուտբոլիստները: 1969 թվականի սեպտեմբերի 26-ին Անդերում տեղի ունեցած աղետի հետեւանքով զոհվեցին Բոլիվիայի ամենահանրաճանաչ թիմի՝ «Ստորնգեստի» բոլոր ֆուտբոլիստները: 1970 թվականի դեկտեմբերի 31-ին կործանվեց Ալժիրից Մադրիդ ուղեւորվող ինքնաթիռը, որի մեջ էին Ալժիրի «Էյր Լիկվեդ» թիմի բոլոր ֆուտբոլիստները: 1979 թվականի օգոստոսի 11-ին Ուկրաինայի Դնեպրոձերժինսկ քաղաքից ոչ հեռու, մոտ 9 կիլոմետր բարձրության վրա բախվեցին «Tu 134» մակնիշի 2 ինքնաթիռներ, ինչի հետեւանքով զոհվեց 178 մարդ, այդ թվում ԽՍՀՄ բարձրագույն խմբում հանդես եկող Տաշքենդի «Պախտակորի» 17 ֆուտբոլիստներ:

1987 թվականի դեկտեմբերի 8-ին ավիաաղետի հետեւանքով զոհվեցին Պերուի ազգային առաջնության  հերթական խաղին մեկնող «Ալյանսա Լիմա» թիմի 42 հոգանոց պատվիրակության բոլոր անդամները՝ ֆուտբոլիստներ, մարզիչներ, երկրպագուներ, լրագրողներ: 1989 թվականի հունիսի 7-ին Սուրինամի մայրաքաղաք Պարամարիբոյի օդանավակայանի մոտ տեղի ունեցած ավիաաղետի հետեւանքով զոհվեցին սուրինամյան ծագում ունեցող 23 ֆուտբոլիստներից կազմավորված Հոլանդիայի հավաքականը: Միայն պատահականության շնորհիվ ինքնաթիռում չեն գտնվել հանրահայտ ֆուտբոլիստներ Ռուդ Գուլիտը եւ Ֆրանկ Ռայկարդը: 1993 թվականի ապրիլի 27-ին Գաբոնի մոտակայքում ծովն ընկած ինքնաթիռի մեջ են եղել Զամբիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները. փրկվածներ չկան:

21-րդ դարում էլ ֆուտբոլային ավիաաղետների պատմությունը «համալրեց» բրազիլական Մոխրոտիկը՝  Շապեկո քաղաքի «Շապեկոենսե» թիմը:

Տպել
2475 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին