Կուզենայի մեր նախարարը կալանավորված լիներ կեղծ մեղադրանքով ու ամիսներով սպասեր դատին

30/11/2016 schedule14:45

Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրերին՝ հուլիսի 19-ին Սարի թաղում քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած բախումների գործով անազատության մեջ գտնվող տղաների նկատմամբ անձնական վրեժխնդրություն է իրականացվում։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց սույն գործով կալանավորված Հրաչ Բոյաջյանի կինը՝ Նարինե Ղազարյանը։ Գործով կալանավորված 9 անձ մեղադրվում են այդ օրը ոստիկանների նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ:

Խոսելով այդ օրը տեղի ունեցած դեպքի մասին, նա պատմեց. «Մենք կադրերը մանրակրկիտ դիտել ենք եւ ոչ մի ոստիկան չկա, որ տուժել է 316 հոդվածի 2-րդ մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելը): Երբ օդ են կրակել, իմ ամուսինը վախենալով` քարը նետել է նրանց ուղղությամբ, բայց դա հիմք չէ տասը տարի դատելու համար։ Նրանք վեճն ամբողջությամբ չեն դնում, որ քաղաքացիներն այդ օրը պահանջել են տրանսպորտ, ծնողները, տատիկները ոտքով էին շուկա գնում, քաղաքացին չէր կարողանում աշխատանքի գնալ, քանի որ տրանսպորտ չկար, թող մեզ ծանոթացնեին, որ չի լինելու գազ, ջուր, տրանսպորտ։ 2 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդը, 1000 դրամով տաքսիով պիտի բարձրանար տուն, անգամ տաքսու վարորդները մեզ չէին հասցնում տուն եւ տղաները պայքարում էին մեր սոցիալական խնդիրների լուծման համար»։

Ըստ նրա՝ դատական նիստը հետաձգվել է մինչեւ դեկտեմբերի 24-ը, քանի որ ավելի վաղ նշանակված նիստի մասին պաշտպանը ծանուցված չի եղել եւ չի կարողացել ներկայանալ դատարան։ «Որեւէ մեկը կարո՞ղ է պատասխան տալ մեր երեխաների արցունքների համար, որ ամեն օր արթնանում ու լսում ենք՝ ո՞ւր են մեր հայրիկները։ Չէ՞ որ մենք էլ ենք մարդ, ծնողներ ենք, այդ խիղճը մեր մեջ կա, չենք կարողանում պատասխանել, թե որտեղ են իրենց հայրիկները»,- ասաց նա։

Անազատության մեջ գտնվող 33-ամյա Արման Ադամյանի մայրը՝ Անուշ Հովհաննիսյանն էլ ասաց, որ երբ ոստիկանները հարձակվել են քաղաքացիների վրա, իր որդին քարով պաշտպանվել է․ «Ես ապրում եմ պարտքով, իմ խնամքի տակ են թոռներս, որդիս էր աշխատող ուժը, հիմա նրան դատում են։ Նա ոչինչ չի արել, ուղղակի, երբ ոստիկանները հարձակվում են տղայիս վրա, ինքն էլ քարը վերցնում շպրտում է նրանց ուղղությամբ, նույնիսկ առերեսման ժամանակ իմ տղային ոչ մեկը չի ճանաչել։ Ոչ պայմաններ ունենք, ոչ էլ. ես սպասում եմ՝ մի լավ բանի։ Այսօր դատն է, ամեն անգամ մի ժամ գալիս են ու դատը հետաձգում, բա էդ երեխեքն ապրել են ուզում, թող գան իմ տունը, պայմանները ստուգեն, տեսնեն՝ ինչ պայմաններում ենք ապրում»։

Սարի թաղի բնակիչ Էդուարդ Զեյթունյանի վերաբերյալ քրեական գործը, թեեւ ուղարկվել է դատարան, սակայն գործով արդեն 6-րդ դատական նիստն է հետաձգվում։ Այս մասին էլ տեղեկացրեց նրա կինը՝ Լալա Բեռնեցյանը։ Նրա խոսքով՝ ամուսինը, գիտակցելով, որ մեղք չի ունեցել, ինքնակամ ներկայացել է բաժին, ապա իրեն զանգահարել եւ ասել են, որ առավոտյան ամուսնու հագուստները ներկայացնի Քննչական կոմիտե։ Մեր հարցին ի պատասխան նա ասաց, որ իրեն գործով ներգրավել են որպես վկա, սակայն այդ մասին նա տեղեկացվել է այն ժամանակ, երբ դատարանից համապատասխան ծանուցում է ստացել:

«Ես տեղյակ չեմ եղել, նույնիսկ դեպքի վայրում չեմ եղել։ Ինձ անհայտ մնաց, թե ինչպես նա ինձ ներգրավեց գործում՝ որպես վկա։ Այդ գործում բազմաթիվ բացթողումներ կան, որոնց ուզում եմ անդրադառնալ։ Գործում չկա փորձագետի եզրակացություն. բազմաթիվ հարվածներ են եղել նրա գլխին, մարմնի հատվածներին, բայց դատաբժշկական փորձաքննություն չի անցել, չի կատարվել առերեսում։ Ոստիկանները ցուցմունք չեն տվել տղաների դեմ, բայց երրորդ ամիսն է՝ նա անազատության մեջ է` ապօրինի»,- ասաց Էդուարդ Զեյթունյանի կինը։

Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով՝ վկան իրավունք ունի ցուցմունք չտալ իր ամուսնու եւ մերձավորների դեմ:

Նրա խոսքով՝ փաստաբանը միջնորդություն է ներկայացրել վերջինիս ամուսնուն անհապաղ ազատ արձակելու մասին՝ վկայակոչելով Եվրոպական կոնվենցիայի մի շարք դրույթներ, սակայն դատարանն անհիմն մերժել է այն։ Լալա Բեռնեցյանն ասաց, որ շատ լավ տեսանյութեր կան, որոնք բնութագրում են իշխանության ներկայացուցիչների գործողությունները, սակայն դրանք որպես ապացույց չեն կցվել քրեական գործին։ Նա հավելեց, որ ամուսինն ունի առողջական խնդիրներ՝ ողնաշարի, սրտի եւ ճնշման հետ կապված։

Թորոս Թորոսյանը՝ Սարի թաղի բնակիչ Հարություն Թորոսյանի եղբայրը, նշեց, որ դեպքի օրը միջադեպ է եղել ոստիկանների հետ, որի արդյունքում, ըստ նրա, ոստիկանները թեթեւ քերծվածքներ են ստացել. այսօր արդեն 9 տղա կալանավորած է, 3-4 հոգի հետախուզման մեջ է։ «Ես գտնում եմ, որ նրանց իրավունքները ոտնահարված են միանշանակ»,- ասաց նա՝ նշելով, որ դատական նիստերը մեկը մյուսի ետեւից հետաձգվում են: Նա ցանկանում է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի ուշադրությունը հրավիրել դատավորի գործողություններին:

«Ժամը 4-ին նիստ է լինում, մի հարց են տալիս դատավորին, դատավորը գնում է մտածելու՝ 1 ժամ ու կես, գալիս է 6-ին 5 պակաս, ասում է՝ մերժում ենք, առանց բացատրելու, ու դատը հետաձգվում է էլի մի ամիս։ Եթե գոնե 2-3 անգամ լիարժեք նիստ արվի, կպարզվի՝ այդ տղաները մեղավո՞ր են, թե՞ ոչ։ Վերջիվերջո, կա տեսանյութ, որտեղ երեւում են թե´ ոստիկանների գործողությունները, թե´ տղաների գործողությունները, թե´ տղաների պահանջները՝ ինչու են բարձրաձայնել իրենց պահանջները, ինչպես է այդ ամբողջ կռիվը եղել։ Սկզբում ոստիկանները քիչ են եղել, ջան-ջիգյարով խոսել են, հետո օգնություն է եկել ներքեւից՝ իրենց ստորաբաժանումներից, ու կռիվը սկսվել է։ Այդ ամբողջը ֆիքսված է տեսանյութով, բայց չգիտես՝ ինչու, դրա վրա ուշադրություն չեն դարձնում։ Ես շատ կուզենայի, որ մեր նախարարը կալանավորված լիներ կեղծ մեղադրանքով ու նույն ձեւով ամիսներ շարունակ սպասեր, թե ինչպես է դատը լինելու եւ երբ են իրեն արդարացնելու։ Ոչ պրոֆեսիոնալ մոտեցում»,- ասաց նա՝ հավելելով, որ այս դատը «Քարե դարդի» նման մի սերիալ է,- «Գնում ենք, նստում ենք այնտեղ ժամերով, դատավորը գալիս է, երկու բառ ասում, թողնում-գնում»։

Ի պատասխան մեր հարցին՝ նա ասաց, որ եղբայրն ընդամենը մի քար է նետել, սակայն ոստիկանները որեւիցե վնասվածք, քերծվածքից բացի, չեն ստացել։

Տպել
8426 դիտում

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման