Շախմատի աշխարհի չեմպիոնի անունը հայտնի կդառնա այսօր

Նյու Յորքում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի (Նորվեգիա) եւ հավակնորդ Սերգեյ Կարյակինի (Ռուսաստան) մրցամարտում դասական 12 պարտիաներից հետո հավասարություն է, եւ աշխարհի չեմպիոնը հայտնի կդառնա այսօր կայանալիք թայ-բրեյքում: Համաձայն մրցամարտի ձեւաչափի՝ մրցակիցները նախ պետք է մրցեն դասական շախմատի կանոններով անցկացվող 12 պարտիաներում: Չնայած գրեթե բոլորը ակնհայտ ֆավորիտ էին համարում գործող չեմպիոն Կառլսենին, բայց Կարյակինը կարողացավ գերամուր պաշտպանության միջոցով (ինչի համար նրան կատակով առաջարկել են Ռուսաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը) այս մրցաշարքում հասնել ոչ-ոքիի:

12 պարտիաներից 10-ը ավարտվեցին խաղաղ արդյունքով, մրցակիցները տոնեցին 1-ական հաղթանակ, եւ մրցամարտում առայժմ հաշիվը 6-6 է: Վերջին՝ 12-րդ պարտիայում Կառլսենը հանդես էր գալիս սպիտակ խաղաքարերով եւ հակառակ սպասվածի, աշխարհի գործող չեմպիոնը ցուցադրաբար չգնած սրացումների եւ պարտիայի մեկնարկից 35 րոպե անց առաջարկեց ոչ-ոքի, որը եւ ընդունվեց. աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտերում սա արձանագրված ամենաարագ ոչ- ոքին էր: Պարտիային հետեւողները, բնականաբար, դժգոհ մնացին նման արագ հանգուցալուծումից: Պարտիայի ավարտից հետո Կառլսենը ներողություն խնդրեց բոլորից եւ խոստացավ որոշ հանգամանքներ պարզաբանել մրցամարտի ավարտից հետո: Մրցաշարի կազմակերպիչներն էլ իրենց հերթին խոստացել են 12-րդ պարտիայի համար վաճառված տոմսերը վավերական համարել այսօր կայանալիք թայ-բրեյքի ժամանակ:

Մրցամարտի ձեւաչափի համաձայն՝ դասական շախմատի կանոններով անցկացրած 12 պարտիայից հետո, եթե հաշիվը լինի հավասար, ապա մրցակիցները պետք է անցնեն թայ- բրեյքի. նախ խաղան արագ շախմատի 4 պարտիա, եթե այստեղ էլ հավասարություն լինի, ապա կանցկացվի մինի մրցաշար կայծակնային շախմատի կանոններով, եւ եթե կրկին հավասարություն լինի, ապա ամեն ինչ կորոշվի «արմագեդոն» կոչվող պարտիայում, ուր արդեն ոչ-ոքին բացառվում է:

Ինչ-որ տեղ աբսուրդ է, իհարկե, որ դասական շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը խաղարկվելու է արագ կամ կայծակնային շախմատի պարտիաներում: Աշխարհի նախկին չեմպիոն Անատոլի Կարպովը նման ձեւաչափը «հիմարություն» է անվանել: «Արագ շախմատը դեռ տանելի է, իսկ «կայծակնայինը» եւ «արմագեդոնը» հիմարություն են: Այսպես կարելի է որոշել բակի, եւ ոչ թե աշխարհի չեմպիոնին»,- հայտարարել է Կարպովը: Ամեն դեպքում շախմատային աշխարհը այսօր արդեն կունենա չեմպիոն. հի՞ն, թե՞ նոր՝ կիմանանք օրվա ընթացքում:

Տպել
2742 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում