ՀՀԿ-ի բինգոն եւ Կիսելյովի տարօրինակ պահվածքը Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցի ժամանակ

Վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 5-ին, Արցախ կատարած այցի ընթացքում լրագրողների հետ հանդիպմանը, ի պատասխան հարցին՝ արդյոք իր կառավարությունը վեց ամսվա կառավարություն չէ՞, տարօրինակ պատասխան էր տվել. «Ես որ ասեմ՝ եկել եմ վեց ամսով, դուք ինձ կհարգե՞ք»:

ՀՀ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի առաջադրման օրվանից խոսվում է, որ նա Ռուսաստանից է գործուղվել Երեւան 2017-ից հետո իշխանությունը ժառանգելու նպատակով: Ինքը՝ Կարապետյանը այս թեմայից սկզբում խուսափում էր, բայց Արցախում արված հայտարարությամբ փաստորեն հաստատեց տարածված խոսակցությունները: Նա հասկանալ տվեց, որ համաձայն պայմանավորվածության՝ 2017-ի ընտրություններում ՀՀԿ-ն իրեն է կրկին առաջադրելու վարչապետի պաշտոնում:

Նախօրեին վարչապետը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում գրեց: Իսկ դրանից մեկ օր առաջ «Գելափը» հրապարակեց սոցհարցման տվյալներ, ըստ որոնց՝ իր հանրային վարկանիշով Կարեն Կարապետյանը առաջ է Սերժ Սարգսյանից։ «Գելափի» նախընտրական հարցումների արդյունքները նախորդ բոլոր ընտրություններում հաստատվել են գրեթե ճշգրտորեն: Եւ եթե այս կազմակերպությունը վարչապետին այդպիսի բարձր ռեյտինգ է տալիս, դա արդեն լուրջ է:

Նոյեմբերի սկզբին «Հրապարակ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ ԱԺ ընտրություններում հնարավոր է Կարեն Կարապետյանը գլխավորի ՀՀԿ համամասնական ցուցակը: Վերջին օրերի զարգացումները կարծես հիմնավորում են սույն տեղեկատվությունը: Գրվել էր նաեւ, որ կարող են լինել կառուցվածքային փոփոխություններ ՀՀԿ նախագահի եւ ՀՀԿ խորհրդի ղեկավարի ստատուսների անջատման առումով, որպեսզի այդ պաշտոններից մեկը զբաղեցնի Սերժ Սարգսյանը, մյուսը՝ Կարեն Կարապետյանը:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ԳՄ վերջին նիստից հետո լրագրողների զրույցում արդեն հաստատեց, որ կուսակցության կանոնադրությունում փոփոխություններ են լինելու: Խոսքը թերեւս հենց այս տրամաբանությամբ փոփոխության մասին է: Թեպետ կային նաեւ կարծիքներ, թե Կարեն Կարապետյանը ՀՀԿ փոխնախագահ կլինի: «Գելափի» հրապարակած տվյալները դա գրեթե բացառում են, որովհետեւ Սերժ Սարգսյանին գերազանցող իր վարկանիշով Կարապետյանը չի կարող փոխնախագահի կարգավիճակում հայտնվել: Այնպես որ, այսօրվա համագումարի արդյունքներով ՀՀԿ-ն կշահի երկու լիդեր:

Ի դեպ, ՀՀԿ-ականները արդեն հաղթահարել են Կարապետյանի հանդեպ նախնական զգուշավորությունը եւ մեծ ոգեւորությամբ նրա PR-ն են անում: Երեկ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում որպես քաղաքական մասունք հրապարակեց ՀՀԿ-ին անդամակցելու՝ Կարեն Կարապետյանի դիմումը՝ «Բարի գալուստ ՀՀԿ, պարոն վարչապետ :)» գրառմամբ: Էդուարդ Շարմազանովն էլ ԶԼՄ-ներից մեկին ասաց, որ ՀՀԿ-ին անդամակցելու մասին Կարեն Կարապետյանի հայտարարությունից հետո, այսինքն՝ մի գիշերվա մեջ, Հանրապետականին անդամակցելու դիմումներ են ներկայացրել 7 հազարից ավելի քաղաքացիներ: Շարմազանովի կարծիքով՝ հազարավոր մարդկանց վրա այդպես դրականորեն է ազդել Կարապետյանի անդամակցության լուրը:

Նշենք նաեւ, որ առայժմ հիմքեր չեն երեւում այն վերլուծությունների համար, թե Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ում Սերժ Սարգսյանի դիրքերը կթուլացնի եւ իշխանությունն  կկենտրոնացնի իր ձեռքում: Ավելի նման է նրան, որ Կարապետյանի եւ Սարգսյանի պայմանավորվածությունները նախապես բոլոր դետալներով մշակված եւ համաձայնեցված են:

Ինչ վերաբերվում է Կարեն Կարապետյանի`Կրեմլից գործուղված լինելու մասին խոսակցություններին, ապա այս առումով էլ վերջերս տարօրինակ բան տեղի ունեցավ: Վերջին հայտնի հարցազրույցի ժամանակ «Կրեմլի հետ ուղիղ թելերով կապված» Դմիտրի Կիսելյովը Սարգսյանին հարց ուղղեց, թե ինչ ակնկալիքներ ունի նա ՀՀ նոր վարչապետից եւ կառավարությունից: «...Կարծում եմ, որ իրականում մեր կայուն աճը կարագանա»,- պատասխանեց Սարգսյանը, որից հետո տեղի ունեցավ հետեւյալ դիալոգը.

- Այսինքն, Կարեն Կարապետյանը տրամադրվա՞ծ է դրան, եւ Դուք հավատո՞ւմ եք նրան։

- Կարեն Կարապետյանը եւ նրա թիմը, մեր ընդհանուր թիմը… Մենք տրամադրված ենք դրան։ Իրականում, նրա կառավարությունը մեր շարժիչ ուժն է։

- Հաճելի է լսել։ Հաջողություն եմ մաղթում:

- Շնորհակալություն»:

Մի տեսակ լավ չի հասկացվում` ի՞նչն էր հաճելի Կիսելյովին, ինչո՞ւ էր հաճելի: Կառավարությունն էլ է մերը, տնտեսությունն էլ, Կարեն Կարապետյանն էլ, հնարավոր աճն էլ, անկումն էլ: Կիսելյովի համար ի՞նչ տարբերություն: Հարցազրույցի այս հատվածը հիշեցրեց երեխայի համար ուսուցչից դրական խոսքեր լսող ծնողի պահվածք, մոտավորապես` «ուրախ եմ, որ արդարացնում է իրեն» ոճի մեջ: Հարց առաջացավ, եթե Կարեն Կարապետյանի փոխարեն ՀՀ նոր վարչապետը լիներ, օրինակ` Արմեն Գեւորգյանը, Կիսելյովին էլի հաճելի՞ կլիներ: Որքան էլ հաճելի չէ արձանագրել, կարծում ենք, որ`ոչ: Այդ դեպքում հարգելի մեկնաբանի համար ավելի շուտ միեւնույնը կլիներ:

Տպել
7332 դիտում

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է