Իր ապագայի հարցը լուծում է մեր ժողովուրդը. ԼՂ նախագահի խոսնակը՝ 7 շրջանների հանձնման մասին

Տեղեկացրել ենք, որ նոյեմբերի 17-ին ռուս հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը բացեիբաց խոստովանում է, որ ԼՂ հարցի կարգավորման սեղանին կա 7 շրջանները հանձնելու հարց:

Նա նշում է, որ ԼՂ հարցով բանակցությունների ընթացքում մի քանի անգամ մոտ են եղել մի փաստաթղթի ստորագրմանը, որտեղ 3 սկզբունքներ կան, այդ թվում տարածքային ամբողջականության մասին. «Այսինքն հայկական կողմը, հայկական կողմերը՝ Հայաստանն ու Ղարաբաղը ազատում են բոլոր տարածքները, որոնք հիմա անվտանգության գոտի են, այն տարածքները, որոնց մասին ադրբեջանցիներն ասում են, որ դրանք օկուպացված են: 7 ադրբեջանական շրջանները: Մենք թողնում ենք այդ տարածքները եւ հեռանում: Դա տարածքային ամբողջականության սկզբունքն է: Այո՞»,- ասում է Սարգսյանը: Ստացվում է, որ Սարգսյանը հաստատում է տարբեր շրջանակների մոտ տարածքները հանձնելու մասին եղած ինֆորմացիան: Այդ դեպքում ինչո՞ւ է լռում Արցախի իշխանությունը:

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը կարծում է, որ դա ուղղակի առաջարկ է եղել եւ Սերժ Սարգսյանը համաձայնություն չի տվել այդ առաջարկին: Ներկայացնենք նրա հետ մեր զրույցը:

- Պարոն Բաբայան, վերջին շրջանում անընդհատ հերքվում էր, որ նման փաստաթուղթ գոյություն ունի, հիմա այս փաստաթղթում բացահայտվում է: Ինչպե՞ս է գնահատվում այս բացահայտումը Ղարաբաղում:

- Ինքը (Սերժ Սարգսյանը-խմբ.) խոսում է քննարկումների մասին, չի ասում, որ դա պայմանավորվածություն է եղել: Ստիպված են քննարկում դա, որովհետեւ Ադրբեջանը անընդհատ այդ առաջարկը տալիս է: Բայց դա չի նշանակում, որ եթե դա քննարկվում է՝ ընդունելի է: Նամանավանդ՝ այստեղ կա մի շատ կարեւոր հանգամանք եւս: Պատկերացրեք, որ եթե տեսականորեն ընդունենք, որ վերադարձ է կատարվում ԼՂԻՄ-ի սահմաննեին, նույնիսկ այդ վիճակում այդ պետությունը պատրաստ չէ եւ չի ուզում ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը, էլ ինչի՞ մասին կարելի է խոսել: Հասկանալի է, որ Ադրբեջանի նման ձգտումները անիրականանալի են, մեզ համար չկա վերադարձ այդ սահմաններին:

- Այստեղ խոսք չի գնում Ադրբեջանի առաջարկների մասին, այստեղ խոսք է գնում այն մասին, որ մի քանի անգամ մոտ են եղել փաստաթղթի ստորագրմանը, որում այդպիսի դրույթներ կան:

- Նա այդ մասին խոսում է որպես առաջարկ: Այդ առաջարկը հո Արցախը չի՞ ներկայացնում, որը ընդհանրապես մասնակից չէ այդ գործընթացին: Մենք մասնակից չենք գործընթացին. նախ պետք է մասնակից լինենք գործընթացի բոլոր փուլերին, երկրորդ, իր ապագայի հարցերը լուծում է մեր ժողովուրդը, դա բոլորի համար էլ պարզ է եւ չեմ կարծում, որ մեր ժողովրդի շրջանում որեւէ մեկը պատրաստ լինի վերադառնալ այդ սահմաններին՝ այն էլ ներկա իրավիճակում, երբ մենք ունենք բացարձակ նացիզմ քարոզող հարեւան, որը չի հրաժարվում իր հայատյաց ցեղասպան քաղաքականությունից: Դա հակամարտության կարգավորում չէ:

- Այսինքն դուք բացառում եք, որ դա 7 տարածքների ազատումը Սերժ Սարգսյանի կողմից համաձայնեցված առաջարկ կարող է լինել:

- Չեմ կարծում: Տեսեք, միջնորդները ինչ են անում, նրանք դատավորներ չեն: Նրանք ստիպված կողմերի առաջարկները ներկայացնում են մյուս կողմին: Եթե նույնիսկ Ադրբեջանը մի աննորմալ առաջարկ ներկայացնի՝ ստիպված պիտի քննարկեն: Եթե ներկայացնի, որ Տանզանիան էլ լինի համանախագահ՝ ստիպված պետք է քննարկեն, չէ՞: Հիմա նույն այդ վիճակն է: Ինչ վերաբերում է Արցախի ճակատագրին, բազմիցս ասել եմ, հիմա էլ ասեմ. մեզ համար ամենակարեւոր հրամայականը մեր երկրի, ժողովրդի անվտանգության ապահովումն է: Այսինքն մենք արդեն ձերբազատվել ենք չճանաչված լինելու բարդույթից: Եվ կարգավիճակը չի կարող լինել մեր անվտանգության միակ երաշխիքը: Այն սահմանները, որ եղել են ԼՂԻՄ-ի ժամանակ՝ մինչեւ 1988 թվականը, եւ նույնիսկ 1991 թվականին, երբ ստեղծվել է Արցախի հանրապետությունը՝ ԼՂԻՄ-ի, Շահումյանի եւ Գետաշենի ենթաշրջանների միացմամբ, այդ սահմանները ի վիճակի չեն ապահովել մեր անվտանգությունը, որովհետեւ նրանք ընդհակառակը գայթակղություն են առաջացնում Ադրբեջանի մոտ՝ հարձակվել եւ ոչնչացնել մեզ: Սա է խնդիրը: Մենք չենք թաքցնում դա եւ միշտ էլ ասում ենք: Ապրիլյան պատերազմը դրա վկայությունն էր: Բոլոր վայրագությունները, բարբարոսությունները, մեր մահացած զինծառայողների դիակների խոշտանգումը, ամենազզվելի անմարդկային վերաբերմունքը դրա վառ ապացույցն են: Այն, ինչ տեղի է ունեցել Քյարամ Սլոյանի՝ մեր պաշտպանության բանակի զինվորի հետ՝ դրա վառ ապացույցն է: Այն տարեց մարդկանց խոշտանգումները դրա վառ ապացույցն են:

Տպել
12934 դիտում

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով