Կամերաներուն համար Մոնթեի շիրիմին չպիտի երթան. հարցազրույց Մոնթեի կնոջ` Սեդայի հետ

25/11/2016 schedule15:00

23 տարի է անցել Մոնթե Մելքոնյանի զոհվելուց. կնոջը՝ Սեդա Գպրանյան-Մելքոնյանին հարցրեցի՝ իր ո՞ր խոսքն է ամենից շատ կարոտել, ժպիտով ասաց՝ «իսկապե՜ս», ապա րոպեներ անց հուզմունքն աչքերին՝ ամեն բառը:

ՀՀ եւ ԼՂՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրվա առթիվ Armtimes.com-ը սկայպով զրուցել է ԱՄՆ-ում բնակվող Սեդա Գպրանյան-Մելքոնյանի հետ.

- Տիկին Սեդա, նախ, ի՞նչ խորհուրդ ունի Ձեզ համար նոյեմբերի 25-ը, եւ ի՞նչ զգացողություններ ունեք, երբ Մոնթեի ծննդյան օրը չեք կարող այցելել Եռաբլուր:

- Սովորաբար, իրեն նվիրված օրերը, հատկապես՝ հունիսի 12-ին եւ նոյեմբերի 25-ին, կփորձեմ կապվիլ Մարգարի (Մոնթեի եղբայրը) հետը, եթե նույն տեղը կգտնվինք, քալելու կելլենք: Բնության մեջ գտնվիլը Մոնթեի ամենասիրած բաներէն մեկն էր. կմտածեմ, իր նամակները կկարդամ: Այս տարի իր ծննդյան օրը մեր քով կհամապատասխանէ գոհաբանության օրվան: Իսկ Մոնթեի հետ եմ միշտ՝ անկախ նրանից` որտեղ եմ գտնվում:

- Բոլորը միշտ հերոսացնում են Մոնթեին, միայն դրական հատկանիշների մասին են խոսում, բացասական հատկանիշներ չունե՞ր:

- Ան չափազանց դյուրին կհավատար ամեն մարդու լավ ըլլալուն ու անմնացորդ կվստահեր, ինքը կհավատար, որ բոլորն իրեն պես նվիրված են պայքարին, իր չափ զոհողություններու պատրաստ են, եւ այդ իմաստով երբեմն մարդոց կվստահեր, որոնք իմ կարծիքով` այնքան ալ վստահելի չէին:

- Իր խոսքերից ո՞րն եք ամենաշատը կարոտել:

- Իսկապես...ամենը, շատ անուշիկ կխոսեր: Ընտանիքիս մեջ սովորություն դարձած է, երբ կհիշենք զինք, իր ելեւէջներով կխոսինք: 1983 թվականին, երբ ինձի հեռաձայնեց, ըսավ դո՞ւն ես, վե՜րջապես, եւ ամեն անգամ, երբ իր մասին կխոսինք, քույրիկներս կըսեն՝ դո՞ւն ես, վե՜րջապես: Մոնթեն վատ խոսք չունէր, երբեք չէր հայհոյում. ամենազորավոր հայհոյանքը, երբ լսած էր իր մտերիմին վնաս հասցնելու ծրագրեր կան, ջղայնացած ըսավ՝ թող փորձեն անոր մոտենալ՝ մայրը կթաղեմ:

- Մոնթեն երեխա ունենալու մասին խոսելիս ասում էր, որ նա կխանգարե պայքարին, չե՞ք գտնում, որ այն եսասիրական մոտեցում էր իր կողմից:

- Մենք կհետաձգեինք, որովհետեւ նախ հանրակացարանին մեջ կապրեինք, վերջին տարին էր, որ ծնողներն օգնեցին ու մեզի համար տուն գնեցին: Երեխայի մասին խոսակցությունը մեր միջեւ եղած էր, բայց հիմնական պատճառը, որ չէր ուզեր այդ ժամանակ երեխա ունենանք, կըսեր՝ երբ հղիանաս, ես կուզեմ այդ ամբողջ 9 ամիսներուն քովդ ըլլալ, որովհետեւ ես ալ կուզեմ վայելել այդ հղիությունը:

Ով իմանա, եթե  զավակ ունենայինք, ինչպիսի մարդ կըլլար, ընկերներուս ալ ըսած եմ, եթե Մոնթեին պես պիտի ըլլա, 10 զավակ կունենայի, բայց չես գիտեր երբեք: Հույս ունիմ՝ ժողովուրդը կուտա ժառանգորդներ Մոնթեին:

- Տիկին Սեդա, Դուք այդտեղից կարողանո՞ւմ եք զգալ այն դրական լիցքերը, որ արդի երիտասարդության շրջանում կա Մոնթեի կերպարի նկատմամբ՝ իր նկարով շապիկներ, սոցցանցերում գրառումներ, իր անունով փողոց անվանակոչելու առաջարկներ... Այս ամենը կարծես հակասում է Մոնթեի գաղափարներից մեկին՝ իմ գործը շարունակեք, իմ անունով մի երդվեք:

- Ես այդ լիցքերը կզգամ, թեեւ ինքս ֆեյսբուքը բոյկոտած եմ, սոցցանցերում հաճախակի չեմ ըլլար, բայց գիտեմ, կզգամ, որ երիտասարդության մեջ ինքն իրավացիորեն հատուկ տեղ ունի, եւ ես կհամարեմ, որ նա այդ վերաբերմունքը վաստակել է: Եղան մեր իրականության մեջ բաներ, որ ես մտածեցի՝ Մոնթեն հպարտ պիտի ըլլար այն երիտասարդությամբ, որ իր շապիկները կկրեն, իր խոսքը կհիշեն: Ես տակավին հույս ունիմ, որ երիտասարդները նորեն պիտի խմբվին, ինչպես եւ Մաշտոցի այգու ժամանակ: Նույնիսկ, եթե գիտենք, որ անմիջապես արդյունքի պիտի չհասնինք, միեւնույն  է, այդ մասին խոսիլը, քայլեր անելն անհրաժեշտություն է, Մոնթեն երբեք չէր ըսած, եթե փոփոխություն չի լինելու, ինչու պետք  է բան մը ընենք:

- Հայաստանյան իրականությանը նայելով, ի՞նչ կարող եք ասել՝ արժե՞ր այն գինը, որ տվեցին Մոնթեն, Ազգալդյանը, Գորգիսյանը եւ մյուսները:

- Անկեղծ ըլլամ, երբ հարցը պատերազմին կվերաբերի, անձամբ ինձի համար բացարձակապես որեւէ բան չարժեր, որ այդպիսի մարդիկ իրենց կյանքը տան, մյուս կողմէ, երբ ժողովրդի գոյությունն է խնդիրը, հայրենիքի սահմանները, անշուշտ ամեն ինչ արժեր, եթե կուզես երկիրդ պահել, անշուշտ բարձր գին պետք է վճարես:

- Բայց Դուք պարտվեցիք չէ՞:

- Այո, մենք բոլորս պարտվեցանք, պատերազմ չկա, որ հաղթող կըլլա, ես այդպես կմտածեմ, կապ չունի, թե վերջավորության կըսեն`այսինչ կողմը հաղթեց, պատերազմի մեջ հաղթողներ չկան: Երկու կողմերն ալ չափազանց կարեւոր բան մը կկորցնեն, Ադրբեջանին մեջ ինձի պես կիներ շատ կան, որոնք եղբայրն ալ, ամուսին ալ կորսնցուցին. ցավը՝ ցավ է:

- Մոնթեն երազում էր անկաշառ Հայաստանի մասին, ապրիլյան պատերազմն ապացուցեց, որ բանակում կոռուպցիա, մեղմ ասած, կա, աղմկահարույց պաշտոնանկություններ եղան, սակայն հիմնական մեղավորները, կարծես թե, պատիժ չկրեցին: Ի՞նչ եք կարծում`առանց կոռուպցիա ՀՀ-ն այդպես էլ երազա՞նք է մնալու:

- Ատիկա պիտի ընեն երիտասարդները եւ իրենց ապագային հավատացող սերունդ մը, որ ինքը մասնակից պիտի չըլլա այդ կաշառակերությանն ու կաշառատվությանը: Այդ մարդիկ միայն դրամի մասին կմտածեն, իրենց համար բացարձակապես կարեւոր չէ ազգային շահը. միայն դրամ կտեսնեն: Եթե լավ բանի համար պիտի պայքարիս, միշտ զոհ պիտի տաս, այդ զոհողությանը պիտի պատրաստ ըլլա պայքարող հասարակությունը:

Երկրին մոտենալը, որպես իրենց ստրուկ անպարկեշտություն է, իրենց հանքերով, ձկնաբուծարաններով, ո՞ր մեկը չունի: Հույս ունիմ` կհասնինք նրան, որ Մոնթեն ուրախանա:

- Ձեզ համար վիրավորական չէ՞, որ երկիրը թալանողները՝ իր արժեքներին հակասողները այցելում են Մոնթեի շիրիմին ու «խոնարհվում»:

- Էհ, եթե ամեն մի անարժանի գնացածի համար պիտի մտահոգվիմ... Խոնարհվում են նաեւ իր երբեմնի ընկերները, այդ մարդիկ ուրիշ մարդիկ էին, գիտեմ, որ նույն մարդիկն են, բայց աչքերու արտահայտությունը փոխված է, որովհետեւ հոգին փոխված է:

Մյուս կողմէ կհասկընամ, որ քաղաքականության մեջ միշտ ալ ադպես է. անարժանները պիտի երթան արժանավորներու շիրիմին, խոնարհվին ալ, ծաղիկ ալ դնեն, եւ ատիկա նոր չէ եւ ոչ ալ պիտի շուտով վերջանա: Այդ մարդիկ, որոնք կամերաներուն կամ ցուցադրության համար կերթան շիրիմին, Մոնթեի էության հետ կապ չունին:

- Նաեւ հետաքրքիր է Ձեր կարծիքը ՊՆ հեղինակած զինծառողների ապահովագրության նոր նախագծի մասին, որով յուրաքանչյուր քաղաքացուց 1000-ական դրամ է գանձվելու:

- Հիմարություն է, հարկային սիստեմ կա, հարուստներ կան լեփ-լեցուն, այդ հարուստներու հարկային բեռը թող ավելցնեն ու տանին ՊՆ-ի հատուկ բյուջե, ինչի՞ մասին է խոսքը, կարծես թե, ժողովուրդը շատ լավ վիճակի մեջ է, հիմա ալ 1000 դրամ: Ու կխաղան զգացական բաներու վրա՝ հաշմադամ զինծառայող. ձեր կիները պայուսակ մը պակաս թող կրեն, պակաս ծախսեն իրենց շռայլ արձակուրդներուն վրա եւ այդ գումարն ավելի կըլլա, քան ՀՀ քաղաքացիներէն գանձվածը:

Ես չեմ կրնար երեւակայել, որ մի մարդ կարող է ասել՝ ինքը հայրենասեր է ու հարկ չի վճարեր, ինչպե՞ս կրնաս հայրենիքդ սիրել ու հարկ չտալ: Այդ տեսակ հայրենասիրությունն ինձի համար անհասկանալի է:

Տպել
10576 դիտում

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել