«Փոխատեղումներ կլինեն. Կարեն Կարապետյանը կանի նույն գործը, բայց՝ փոխվարչապետի պաշտոնում»

Կառավարությունն ի վերջո քաղաքական մարմին է, այլ ոչ թե մենեջերների ակումբ կամ բրիգադ:

Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելու մասին որոշմանը:

Քաղաքագետի համար զարմանալի չէ այս որոշումը, քանի որ.

«Ընտրությունների ընթացքում այս խորհրդարանում մեծամասնություն կազմել է ՀՀԿ-ն, 2013 թվականին նախագահական ընտրություններում թեկնածուն առաջադրված էր ՀՀԿ-ից, հետեւաբար կառավարությունը պետք է լինի ՀՀԿ-ից ու կուսակցությամբ պատասխանատվություն կրեն գործունեության համար»,- ասաց նա:

Մեր հարցին՝ ՀՀԿ-ին անդամակցելու դեպքում կառավարության պատասխանատվությունն ընկնո՞ւմ է ՀՀԿ-ի վրա, քաղաքագետն ասաց.

«Եթե մեծամասնությունը ստացել է ՀՀԿ-ն, նախագահը ՀՀԿ-ից է կառավարությունը որտեղի՞ց պետք է լինի: Այնպես որ, եթե ստացել եք ինչ-ինչ պաշտոններ, բարի եղեք՝ դարձեք կուսակցական ու կրեք քաղաքական պատասխանատվություն»:

Ի դեպ, Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելու որոշումից հետո իշխող կուսակցությանն անդամակցելու մասին հայտարարել են անկուսակցական նախարարներ Իգնատի Առաքելյանը (Գյուղատնտեսության նախարար) եւ Վահան Մարտիրոսյանը (ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար):

Ճշտող հարցին՝ ՀՀԿ-ին անդամակցությամբ Կարապետյանը ցույց է տալիս, որ մի քանի ամսվա վարչապետ չէ՞, Մեհրաբյանը հիշեցրեց վարչապետի խոսքերը.

«Ինքը դրա մասին հրապարակային հայտարարել է, ասել է, որ ասեմ վեց ամսվա վարչապետ եմ, դրանից հետո ինձ կհարգե՞ք, բայց, իհարկե, փոխատեղումներ կարող են լինել: Կարեն Կարապետյանը կանի նույն գործը, բայց ոչ թե վարչապետի, այլ փոխվարչապետի պաշտոնում, իսկ վարչապետ կդառնա Սերժ Սարգսյանը»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը:

Քաղաքագետն այս եզրահանգման է եկել արաբական լրատվամիջոցին՝ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցի հետո, որտեղ Սարգսյանն անուղղակիորեն չէր բացառել վարչապետ դառնալը: Մեհրաբյանը նաեւ Սերժ Սարգսյանի մոտ քաղաքականությունից հեռանալու որեւէ ցանկություն չի տեսնում.

«Հեշտ լուծվող խնդիր է, իսկ ՀՀԿ-ն էլ պատշաճ բառեր է գտնում, որ բացատրի, թե ինչու դա տեղի ունեցավ. քանի որ նախագահ չի կարող դառնալ, կդառնա վարչապետ, Կարեն Կարապետյանն էլ կանի նույն աշխատանքը, ուղղակի պաշտոնը կկոչվի փոխվարչապետ»:

Տպել
4536 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա