Ֆինանսական շուկայում «Բարսելոնան» մեծ առավելություն է ստացել

Համաշխարհային ակումբային ֆուտբոլում վերջին ժամանակներս տեղի են ունենում առաջին հայացքից մերձֆուտբոլային կարեւոր իրադարձություններ, բայց որոնք հետագայում մեծ հաշվով կանխանշելու են ֆուտբոլի ապագան: Անվիճելի է, որ ակումբային ֆուտբոլում հաջողությունների կարելի է հասնել միայն եւ միայն ահռելի գումարների շնորհիվ եւ համաշխարհային ակումբային ֆուտբոլի առաջատարները իրենց դիրքերը պահպանելու համար մրցում են ոչ միայն խաղադաշտերում, այլ նաեւ այլ «տարածքներում»:

Մեծ ակումբների սեփականատերերին մտահոգում է ոչ միայն մարզական հաջողությունները, այլ նաեւ ֆինանսական բարեկեցությունը: Հասկանալի է, որ ակնկալվող ֆինանսները ուղղակիորեն կապված են հաջողությունների, տիտղոսների հետ, բայց կա նաեւ հակառակ պնդումը՝ հաջողությունների հասնել, տիտղոսներ նվաճել հնարավոր է միայն մեծ ներդրումների շնորհիվ: Ֆուտբոլը եւ ֆինանսները նմանվում են հավի եւ ձվի պատմությանը. որն է ավելի կարեւոր կամ առաջնային՝ հնարավոր չէ պարզել: Միեւնույն ժամանակ մեկն առանց մյուսի չի կարող գոյություն ունենալ:

Օրեր առաջ իսպանական «Բարսելոնան» հայտարարեց նոր, ռեկորդային հովանավորչական պայմանագիր կնքելու մասին. 2017-18 թթ. մրցաշրջանից կատալոնական ակումբի մարզաշապիկի վրա լինելու է ճապոնական «Rakuten» էլեկտրոնային կազմակերպության անվանումը: Պայմանագիրը նախատեսված է առաջիկա 4 տարիների համար եւ ինտերնետ ցանցերի վաճառքով զբաղվող աշխարհի ամենամեծ կազմակերպություններից մեկը համարվող ճապոնական այս ֆիրման յուրաքանչյուր տարվա համար «Բարսելոնային» վճարելու է 55 միլիոն եվրո: 2011 թվականից կատալոնական ակումբի տիտղոսային հովանավորն էր «Qatar airways» կազմակերպությունը՝ 22 միլիոն եվրո տարեկան գումարով, եւ ահա «Բարսելոնան» կատարում է միանգամից «22 միլիոնանոց քայլ» ու դառնում այդ առումով համաշխարհային շուկայի առաջատար:

Անցյալ տարի անգլիական 2 գերակումբները՝ «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Չելսին» նույնպես հովանավորչական պայմանագրեր կնքեցին համապատասխանաբար ամերիկյան «Շեւրոլե» (54 միլիոն եվրո տարեկան) եւ ճապոնական «Յոկոհամա» (44 միլիոն եվրո տարեկան) կազմակերպությունների հետ,  եւ թվում էր, թե անգլիական թիմերի հետ այս բնագավառում մրցելը անիմաստ է: Բայց «Բարսելոնան» կարողացավ նոր ռեկորդ արձանագրել, եւ ներկա պահին հովանավորչական պայմանագրերից ստացվող գումարների առումով լավագույն 10 թիմերը հետեւյալներն են (թիմերի անուններից հետո նշված են հովանավոր կազմակերպությունների անունները եւ նախատեսված տարեկան գումարը՝ մլն եվրոյով):

  1. «Բարսելոնա», «Rakuten», 55
  2. «Մանչեսթեր Յունայթեդ», «Chevrolet», 54
  3. «Չելսի», «Yokohama», 44
  4. «Բավարիա», «Deutsche Telekom», 35
  5. «Արսենալ», «Fly Emirates», 35
  6. «Ռեալ Մադրիդ», «Fly Emirates», 30
  7. «ՊՍԺ», «Fly Emirates», 25
  8. «Լիվերպուլ», «Standard Chartered», 24
  9. «Մանչեսթեր Սիթի», «Etihad Airways», 24
  10. «Տոտենհեմ», «AIA», 21

Ակումբները էլ ավելի մեծ գումարներ են ստանում մարզահագուստ արտադրող ֆիրմաներից, եւ այստեղ էլ «Բարսելոնան» առաջատար է: Կատալոնական ակումբը այս տարի թարմացրեց ամերիկյան «Nike» կազմակերպության հետ գործող պայմանագիրը եւ հաջորդ մրցաշրջանից «Nike» մարզահագուստը կրելու համար այդ ֆիրմայից ստանալու է տարեկան 105 միլիոն եվրո: «Nike»-ը, ընդ որում, նաեւ «Չելսիի» (66 միլիոն տարեկան) եւ «ՊՍԺ»-ի (23 միլիոն) հովանավորն է: Այս շուկայում «Nike»-ի հիմնական մրցակից գերմանական «Adidas»-ի մարզազգեստ են կրում «Մանչեսթեր Յունայթեդը» (96), «Բավարիան» (80), «Ռեալ Մադրիդը» (40), իտալական «Միլանը» եւ «Յուվենտուսը» (26-ական միլիոն եվրո):

Հովանավորչական այս 2 հիմնական բաղադրիչներից ստացված գումարներով, ընդհանուր առմամբ, առաջատարը «Բարսելոնան է»՝ 160 միլիոն տարեկան (105+55), լավագույն հնգյակում են նաեւ «Մանչեսթեր Յունայթեդը» (150), «Բավարիան» (115), «Չելսին» (110) եւ «Ռեալ Մադրիդը» (70): Ֆինանսական շուկայում հիմա բոլորը սպասում են «Արքայական» ակումբի քայլին՝ հասկանալի է, որ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ամենեւին ուրախ չէ իրերի նման դասավորությունից: Հովանավորներից ստացվող գումարների չափով «Ռեալը» ընդամենը 5-րդ տեղն է զբաղեցնում եւ բավական ետ է մնում իր «պատմական» մրցակից «Բարսելոնայից»: Առաջիկա ամռանը լրանում է մադրիդյան ակումբի 2 գլխավոր հովանավորների՝    «Fly Emirates»-ի եւ «Adidas»-ի պայմանագրերի ժամկետները եւ այս պահին քննարկվում են նոր առաջարկներ:

Դեռ ամռանը հայտնի դարձավ, որ «Nike»-ը «Ռեալին» առաջարկել է խզել «Adidas»-ի հետ պայմանագիրը եւ իր հետ կնքել պայմանագիր աստղաբաշխական՝ 150 միլիոն եվրո տարեկան գումարով: «Adidas»-ը եւ «Nike»-ը մրցակիցներ են շուկայում, եւ ամերիկյան կազմակերպությունը «Բարսելոնայի» հետ միասին ցանկանում է ամեն գնով ձեռք բերել «Ռեալին» հանդերձանք մատակարարելու իրավունքը, ինչը գրեթե համազոր է այդ շուկայում գերիշխանություն ստանալուն: Բայց այստեղ փոքրիկ նրբություն կա:

1998 թվականին էլ պայքար էր ընթանում «Adidas»-ի եւ «Nike»-ի միջեւ իսպանական նույն 2 գրանդ ակումբների համար, եւ այն ժամանակ գրեթե նույն չափի գումարներով «Ռեալը» ընտրեց «Adidas»-ին, «Բարսելոնան» էլ՝ «Nike»-ին: «Ռեալ» - «Բարսելոնա» ֆուտբոլայի դիմակայությունը հովանավորչական շուկայում վերածվել էր «Nike» - «Adidas» դիմակայության: 18 տարի շարունակ իսպանական 2 թոփ ակումբները օգտվել են մարզազգեստ արտադրող տարբեր ֆիրմաների արտադրանքից: 

Հիմա «Բարսելոնան» իր հին գործընկերոջ՝ «Nike» հետ նոր պայմանագիր է կնքել՝ շատ ավելի մեծ գումարով, իսկ «Ռեալի» նախագահ Պերեսը լռում է եւ չի մեկնաբանում անգամ «Nike»- ի առաջարկը: Միգուցե «Adidas»-ը նո՞ւյնպես առաջարկ ունի: 

Տպել
2338 դիտում

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան