Ո՞ր ուժերին բաժին կհասնի ընդդիմության 33 մանդատը

Նոր Ընտրական օրենսգրքի համաձայն՝ 2017թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորվելիք Ազգային ժողովում ընդդիմադիր ուժերին 30 տոկոս է հատկացվելու:

Եվ եթե ԱԺ-ն ունենա նվազագույնը 101 պատգամավոր, ինչպես նշված է 2015թ. դեկտեմբերին ընդունված Սահմանադրության մեջ, ապա ընդդիմությունը պետք է ստանա դրա 1/3-ը կամ առնվազն 33 մանդատ: Իսկ եթե ԱԺ-ն ունենա ավելի մեծ թվով պատգամավորներ, ապա ընդդիմությանը բաժին ընկնող թիվն էլ համամասնորեն պետք է ավելանա: Եթե անգամ ընդդիմադիր ուժերը ընտրությունների արդյունքում չկարողանան կազմել խորհրդարանի 1/3-ը, ապա ԸՕ-ի համաձայն՝ այդ չափը նրանց պետք է տրվի բոնուսով այնպես, ինչպես կայուն մեծամասնություն՝ խորհրդարանի 54 տոկոսը կազմելու համար առաջին տեղը զբաղեցնող ուժին է բոնուսներ հասնում: Այսինքն, հաջորդ ԱԺ-ում ընդդիմությանը բաժին հասնող նվազագույն 33 մանդատը երաշխավորված է օրենքի ուժով:

Եվ ահա գոնե այս մանդատները ձեռք բերելու, կամ ինչու չէ, հաղթելու եւ իշխանության գալու համար էլ այսօր՝ ապրիլյան ընտրություններից ավելի քան 4 ամիս առաջ թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ոչիշխանական ուժերը բուռն քննարկումներ են սկսել նախընտրական միավորումներ ձեւավորելու շուրջ՝ հասկանալով, որ արդեն երկու տասնամյակ վարչական, ֆինանսական, ուժային, թաղային ու այլ ռեսուրսներ կուտակած իշխանությունների դեմ շատ դժվար կլինի պայքարել: Ոչ իշխանական ուժերը, սակայն, մեր փոքր երկրում շատ բազմազան են ու բազմաթիվ: Եվ նրանց ռեսուրսները առանձին վերցրած՝ շատ սահմանափակ: Ավելին, նրանցից որոշները, տրոհված լինելով այլ ուժերից, խնդիրներ ունեն իրենց նախկին կուսակցության հետ ու չեն ցանկանում նրանց հետ նույն դաշինքում հայտնվել:

Օրինակ, 2015թ. փետրվարյան իրադարձություններից հետո, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ դուրս է գալիս քաղաքականությունից ու հրաժարվեց իր հիմնադրած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի պոստից, այդ կուսակցությունից 3 նոր բեկորներ պոկվեցին: Դրանցից «Համախմբում» կուսակցությունը, որը նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորությամբ է ստեղծվել, իրեն ընդդիմություն է համարում եւ նույնպես փորձում այլ ուժերի հետ համախմբվել: Բայց քանի որ ի սկզբանե նրա անունը կապվեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, մյուս ուժերը զգուշանում են այդ կուսակցության հետ միավորում կազմելուց: Կարծես թե ԲՀԿ-ն նույնպես նրանց հետ համագործակցելու ցանկություն չի դրսեւորում:

Մյուս կողմից էլ ոչիշխանական ուժերը թեեւ ցանկանում են համախմբվել ու պայքարել իշխանությունների դեմ, նրանք միմյանց հետ ունեն մեկ այլ տարաձայնություն՝ արտաքին քաղաքական կողմնորոշումը:

Նախընտրական դաշինք կազմելու շուրջ բանակցություններ են սկսել «Հանրապետություն», «Ժառանգություն», «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: Բայց այս եւ ընդդիմադիր դաշտի այլ ուժեր խուսափում են բացահայտել իրենց հանդիպումների մանրամասները, թե կոնկրետ որ ուժի հետ ինչ հարց են քննարկում: Երեկ մեզ չհաջողվեց կոնկրետ մեկնաբանություններ ստանալ այս կուսակցություններից, մեզ պատասխանում են, որ դեռեւս ասելիք չունեն: Օրինակ, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանն ասաց, թե «հիմա շատ ասելու բան չկա, երբ ավելի կկոնկրետանա, այդ մասին կխոսենք»: «Պարզապես համակարգային փոփոխությունների հասնելու համար պետք է ռեսուրսները կենտրոնացնենք նրանց հետ, ում հետ գաղափարական հենք ունենք, թե ինչպիսի Հայաստան ենք մենք ցանկանում տեսնել: Գոնե մոտավոր տեսլական պետք է լինի, որ կարողանանք համախմբվել»,- ասաց Մարուքյանը:

Պատգամավորի խոսքերով ԵՏՄ-ի ջատագով որեւէ քաղաքական ուժի հետ ԼՀԿ-ն որեւէ համագործակցություն չի կարող ունենալ: «Իհարկե, փոխզիջումային տարբերակով կարելի է գալ ընդհանուր հայտարարի, բայց բաներ կան, որ արմատական մոտեցումներ են, եւ հնարավոր չէ համաձայնեցնել»,- հավելեց Մարուքյանը:

Նախընտրական համագործակցության համար նման պայման է ներկայացնում նաեւ Արամ Զ. Սարգսյանը: Նա հայտարարում է, որ կհամագործակցի ընդդիմադիր դաշտի մեկ այլ ուժի՝ ՀԱԿ-ի հետ, եթե այդ կուսակցությունը փոխի տեսակետը եւ անհամաձայնություն հայտնի Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հետ: Սարգսյանը բանակցում է «Ժառանգության» հետ, որի վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նույնպես հրաժարվեց մեկնաբանություններ տալ:

Նախընտրական համագործակցության որոշակի քննարկումներ են սկսել նաեւ Խաչատուր Քոքոբելյանն իր «Ազատ դեմոկրատներ» եւ Հրանտ Բագրատյանն իր «Ազատություն» կուսակցություններով: Այսօր կարծես թե նշմարվում է բանակցությունների 2 բեւեռ՝ այս 2 կուսակցությունները միասին, ու վերը նշված 4 կուսակցությունները՝ միասին: Այս համատեքստում, սակայն, բավական բարդ է ՀԱԿ-ի վիճակը, որը չի կարող դեմ արտահայտվել ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցելուն, չի էլ կարող համագործակցել այդ պահանջը չկարեւորող ոչիշխանական եռյակի մյուս 2 ուժերի՝ ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի հետ: ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարում է, որ իրենք կարող են համագործակցել միայն «քաշային նույն կատեգորիան» ունեցող ուժի հետ, անկախ այն հանգամանքից, թե այդ կուսակցությունից ինչ քաշ է մնացել: Փոխադարձաբար ՀԱԿ անդամ Լեւոն Զուրաբյանն արդեն հայտարարել է, որ կհամագործակցեն իշխանափոխության գնացող ուժի հետ, իսկ ԲՀԿ-ի եւ Գ. Ծառուկյանի հետ նախկին համագործակցությունը համարել է «վատ»: ՕԵԿ-ի հետ էլ կարծես թե որեւէ ուժ չի ցանկանում դաշինք կազմել:

Տպել
19658 դիտում

Հայաստանի հումանիտար առաքելության խմբի ականազերծած տարածքները հանձնվել են Հալեպի իշխանություններին

Հոլիվուդյան աստղերը տարիներ առաջ և այսօր. նրանց դեմ ժամանակն անզոր է (լուսանկարներ)

Կալանավորվել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը

Հրդեհ Զանգակատուն գյուղում

ԿԽՄԿ-ն ջանքեր է գործադրում գերեվարված զինծառայողների և պատանդառված քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի համար

Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում ստորագրվել է ևս 6 մանկապարտեզի հիմնանորոգման պայմանագիր (տեսանյութ)

33 տնտեսվարողի մոտ անցկացված ստուգայցերի ընթացքում կազմվել է 14 արձանագրություն. ՍԱՏՄ

Կոտայքում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2227 քաղաքացի

Գեղարքունիքի 4 համայնքում նշանակվել են համայնքների ղեկավարների պաշտոնակատարներ

Տարեվերջին տնտեսական համագործակցություն կհաստատվի Գեղարքունիքի և Օմսկի մարզերի միջև

STARMUS-ը երիտասարդներին քաջալերելու լավագույն ձևն է. ներկայացվել է STARMUS 6-րդ փառատոնը (տեսանյութ)

Այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ. ԱԳՆ

Հայաստանի գինու գործարանները հիմնված են ավանդույթների և հայկականության պահպանման վրա (տեսանյութ)

Եթե ՌԴ-Հայաստան-Ադրբեջան հանդիպման անցկացման մասին պայմանավորվածություն ձեռք բերվի, Կրեմլը կտեղեկացնի. Պեսկով

44 անշարժ գույք, 1 մլրդ դրամ, 15 ընկերությունում բաժնեմաս․ ինչ ունեցվածք ունի Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը

ԱՆ ենթակայության կազմակերպությունների 16034 աշխատողների 88%-ը պատվաստվել են

«Մտքերի հայկական գագաթնաժողովի» շրջանակում ՀՀ նախագահը զրուցել Ռոմանո Պրոդիի հետ

Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 4-6 աստիճանով. սպասվում են տեղումներ

Միջանցքի հարց օրակարգում չկա. Ալիևը դարձել է իր խոստումների գերին

Վաղը օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում կտեղադրվեն շարժական պատվաստումային կետեր

Այս գագաթնաժողովը ապագայի մասին է. ՀՀ նախագահը՝ Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովին (տեսանյութ)

Թուրքիան սկսել է ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու ընթացակարգը

Ոստիկնները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

Բազմաթիվ նորարարությունների համար Հայաստանը կարող է դառնալ տուն. ԿԲ նախագահ

Արցախի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում Աթենքից ժամանած բժիշկը հետազոտություններ կիրականացնի

Գանձաքար համայնքում ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել

Արցախում ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսի 124 վարակակիր. 14-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Իմ քաղաքի բնակիչներին օգտակար լինելու առաքելության ավարտից հետո քաղաքականության մեջ էլ չեմ լինի․ Դիանա Գասպարյան

Երբ մոդելավորում ենք աշխարհը, սկսում ենք ավելի լավ ճանաչել այն. վարչապետը մասնակցել է «Մտքերի հայկական գագաթնաժողովին»

Երևանում ևս 6 մանկապարտեզ կհիմնանորոգվեն. Հայկ Մարությանը ստորագրել է պայմանագրերը (տեսանյութ)

Առաջիկա օրերին Երևանի Արաբկիր վարչական շրջանի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում ջուր չի լինի

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1962 նոր դեպք, գրանցվել է 31 մահ

Երևանի 17-ամյա բնակիչն իր վարած մեքենայով բախվել է կայանված 8 մեքենայի

Արտակ Բեգլարյանը Լոս Անջելեսում հանդիպումներ է ունեցել համայնքային հոգևոր առաջնորդների, Հայ դատի անդամների հետ

Ջերմուկում ընթանում են լայնածավալ շինարարական աշխատանքներ. ընդհանուր արժեքը 3 միլիարդ դրամ է

Երևանի Արցախի պողոտայում մեքենա է հրդեհվել

Պատգամավոր Դավիթ Սեդրակյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ կա տուժած

«Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 26-ն է. ԿԳՄՍՆ

Այս շաբաթ Երևանում իրականացվել է 2830 ստուգայց, արձանագրվել՝ 184 խախտում. ԱԱՏՄ