ՀՀ-ն ողջունում է ռուսերենի հատուկ կարգավիճակի գաղափարը, տաքսիստների հարցերն էլ կլուծվեն

Ռուսաստանի ԱԳՆ հատուկ կարգադրությունների դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան օրերս հայտարարել է, որ ՌԴ-ն պետք է ջանք գործադրի նախկին ԽՍՀՄ պետություններում ռուսերենին օրենսդրական հատուկ կարգավիճակ տալու ուղղությամբ: «Մեկ սերունդ հետո մենք կբախվենք այն փաստին, որ մարդիկ կդադարեն ռուսերեն խոսելուց»,-ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ ասել է Միտրոֆանովան։

Առաջին անգամ չէ, որ ՌԴ պաշտոնյաները խոսում են ԱՊՀ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում ռուսերենին հատուկ կարգավիճակ տալու մասին: Նախկինում նույնպես նման հայտարարություններ եղել են: Ի տարբերություն նախորդների, այս անգամ, սակայն,  Հայաստանում քաղաքական եւ հասարակական մակարդակով ավելի ըմբռնումով են մոտենում խնդրին:

ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը տարբեր լրատվամիջոցների նույն հարցին, թե Միտրոֆանովայի հայտարարության վերաբերյալ ինչ դիրքորոշում ունի Հայաստանը, պատասխանում է, որ Հայաստանի դիրքորոշումը արտահայտված է Սերժ Սարգսյանի`«Ռոսիա 24» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված  հարցազրույցի համապատասխան հատվածում:

«Մենք անընդհատ ասում ենք, թե ինչպիսի լրացուցիչ ջանքեր գործադրել, որպեսզի Հայաստանում պահպանվի եւ տարածվի ռուսերենը։ Հասկանալի է, որ մեթոդներից մեկն այն է, որ ռեստորանում կամ հյուրանոցում, որտեղ ռուս զբոսաշրջիկներ են մնալու, անձնակազմը լավ իմանա ռուսերեն։ Եվ այդպես շարունակ։ Կարծում եմ, որ արդեն հաջորդ տարի մենք այստեղ մեծ աճ կտեսնենք»,- նշված հատվածում ասում է Սերժ Սարգսյանը:

Ուրիշ ինչպե՞ս ասեր ՀՀ ԱԳՆ խոսնակը, որ Հայաստանը ողջունում է Միտրոֆանովայի  հայտարարությունը: Նման բան ուղիղ հայտարարելու դեպքում մեծ աղմուկ կբարձրանար:  Սերժ Սարգսյանին հարցազրույցին հղում անելը Ռուսաստանի ԱԳՆ գործընկերները, բնականաբար, ճիշտ կհասկանան:  Հայաստանում որոշակի թյուրըմբռնում առաջացավ: Դա, սակայն, այս դեպքում միայն օգտակար է,  քանի որ ավելորդ աղմուկից ազատեց:

Եւս մեկ անգամ ընդգծենք.  ՌԴ ԱԳՆ պաշտոնյան հայտարարում է՝ պետք է ջանք գործադրել, որ ԱՊՀ երկրներում ռուսերեն խոսելը չմոռանան: Այն հարցին, թե այս հայտարարության հետ կապված ինչ դիրքորոշում ունի Հայաստանը, ՀՀ ԱԳՆ խոսնակը  հղում է անում Սերժ Սարգսյանին: Իսկ Սերժ Սարգսյանն ասում է,  որ Հայաստանում պետք է ավելի շատ մարդ ավելի լավ խոսի ռուսերեն:  Այսինքն նույնը, ինչ որ` Միտրոֆանովան:

Սերժ Սարգսյանը հատկապես կարեւորում է, որ հյուրանոցների եւ ռեստորանների անձնակազմերը լավ իմանան ռուսերեն: Բայց չգիտես ինչու մոռանում է նշել տաքսու վարորդներին:Ավելի հավանական է, որ միտումնավոր է շրջանցում, քանի որ այս շարքում ակնհայտորեն նրանց էլ նկատի ունի: Ի վերջո զբոսաշրջիկները  հյուրանոցներ եւ ռեստորաններ այցելում են հիմնականում տաքսիներով: Իսկ Հայաստանում տաքսու վարորդներ կան, որ չեն կարողանում վերջում հաշիվը ռուսերեն ասել:

Հիշեցնենք, որ 2014-ին ՀՀ ԱԺ-ում  հայ պատգամավորների ու լրագրողների հետ հանդիպման ժամանակ նույն Դմիտրի Կիսելյովը դժգոհում էր, որ ՀՀ-ում մոռանում են ռուսերենը՝  Երեւանում տաքսու վարորդը ռուսերեն չի կարողացել հաշիվն ասել: Կիսելյովի հայտարարությունը այն ժամանակ մեծ աղմուկ բարձրացրեց: Այդ օրերին ՀՀ խորհրդարանում մեր երկրում ռուսերենի կարգավիճակի բարձրացման մասին խոսում էր  նաեւ Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Իսկ «Ռոսսոտրուդնիչեստվոն» Հայաստանում ռուսաց լեզվի օրեր էր անցկացնում:

Այն ժամանակ ռուսերենի շուրջ աղմուկը մարեց առանց կոնկրետ հետեւանքների: Այս անգամ, կարծես մի փոքր այլ իրավիճակ է: Սերժ Սարգսյանի կանխատեսումը, որ հաջորդ տարի մեծ աճ ենք տեսնելու, որոշակի հարցեր է առաջ բերում: Մասնավորապես` ինչի հաշվին պետք է լինի այդ աճը, ով կամ ովքեր են  զբաղվում այն ապահովելու ուղղությամբ: Գուցե մենք ենք ինչ-որ բան բաց թողել, բայց  ոչ մի կերպ չենք մտաբերում, որ հյուրանոցների, ռեստորանների կամ սպասարկման մյուս ոլորտների անձնակազմերի հետ ռուսերենի հատուկ դասընթացներ կազմակերպված լինեն:

Առաջիկայում, հուսանք, հստակություն կմտնի այս հարցում եւ կիմանանք, թե ինչպես է ՌԴ ԱԳՆ-ն պատկերացնում ԱՊՀ երկրներում ռուսերենին հատուկ կարգավիճակ տալու գործընթացը, եւ ինչ նկատի ունի Սերժ Սարգսյանը՝ ասելով, որ հաջորդ տարի Հայաստանում ռուսերենի իմացության առումով մեծ աճ կտեսնենք:

Ինչ վերաբերում է հատուկ կարգավիճակին, ապա  Հայաստանում ռուսերենը վաղուց արդեն այդպիսի կարգավիճակ ունի, եւ դա ապահովվում է ամենաբարձր մակարդակով: Հայաստանի առաջին տիկինը առանց որեւէ բարդույթի տեսախցիկների առաջ խոսում է ռուսերեն: Ճիշտ է, նա երբեմն նաեւ հայերեն բառեր էլ է օգտագործում, ասենք նախադասությունը սկսում է ռուսերեն, ավարտում`հայերեն, կամ ենթական ասում է հայերեն, ստորոգյալը`ռուսերեն, բայց դրանից ռուսերենի հատուկ կարգավիճակը առանձնապես չի տուժում, որովհետեւ ամբողջ աշխարհը տեսնում է, որ Հայաստանի առաջին տիկնոջ մայրենի լեզուն ռուսերենն է: 

 

Տպել
5845 դիտում

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»