Վանաձորյան ընդդիմությունը կրկին կբոյկոտի նիստը, իսկ քաղաքապետն ասում է՝ «ինձ չեն մերժել»

22/11/2016 schedule18:19

Վանաձորյան ընդդիմությունը կշարունակի բոյկոտել ավագանու հերթական նիստը: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում վստահեցրին «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչները՝ չնայած ՀՀԿ-ական քաղաքապետն էլ ասաց, որ իրեն «չեն մերժել»:

Վանաձորի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Այծեմնիկ Օհանյանն ասաց, որ նախկին որոշումն ուժի մեջ է, կշարունակեն բոյկոտել ավագանու նիստը.

«Սպասում ենք առաջին քվորումն ապահովված նիստը լինի, այնուհետեւ գնանք, համենայնդեպս ուրիշ որոշում չի եղել»,- ասաց Օհանյանը՝ հավելելով, որ ոչ միայն ԲՀԿ-ի դիրքորոշումն է, այլ անձամբ իրենը:

ԲՀԿ-ական ավագանու համար զարմանալի է, թե ինչու չեն «ի հայտ գալիս» ԲՀԿ-ՀՎԿ-ԼՀԿ կոալիցիոն հուշագրին դեմ քվեարկած 4 անձը.

«Դա իրենց դիրքորոշումն է, ուրեմն չպիտի դրանից ամաչեն»,- ասաց նա:

ՀՎԿ մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը եւս վստահեցրեց, որ բոյկոտելու են ավագանու նիստը, քանի որ գործում է կուսակցության կայացրած որոշումը՝ բոյկոտել ավագանու նիստերը:

Մեր դիտարկմանը, որ Արթուր Բաղդասարյանն իր վերջին հայտարարության մեջ, կարծես թե, ակնարկում էր կոալիցիա կազմելու մասին, արդյոք բանակցություններ եղե՞լ են այս ընթացքում, խոսնակը պատասխանեց.

«Բանակցություններ չեն եղել որեւէ կուսակցության հետ. Արթուր Բաղդասարյանն ընդամենը հայտնել է իր տեսակետը, որը կարող է քննարկվել տարբեր կուսակցություններում»:

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանի խոսքով՝ իրենց օրակարգում որեւէ բան չի փոխվել. կբոյկոտեն այնքան, քանի դեռ չեն բացահայտվել ՀՀԿ-ականի օգտին քվեարկած ավագանիները:

Հիշեցնենք, որ Վանաձորի ավագանու նախորդ նիստը նշանակված էր նոյեմբերի 5-ին, սակայն նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով: Վանաձորի քաղաքապետարանի կայքում դեռ որեւէ ամսաթիվ չկա, թե երբ է լինելու հաջորդ նիստը: Քանի որ դեռ կանոնակարգը հաստատված չէ, ավագանու նիստերը գումարվում են քաղաքապետի որոշմամբ:

Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ավագանու նիստի օրը դեռ նշանակված չէ.

«Ինչ-որ մարդիկ լուրեր են տարածում, որ նոյեմբերի 25-ին ավագանու նիստ է նշանակված, հետո հերքում: Ամսի 25-ին ընդամենը մարզխորհրդի աշխատանքային նիստ է»,- ասաց Ասլանյանը:

Ինչ վերաբերում է մամուլի այն տեղեկություններին, որ ՀՀԿ-ից հրահանգել են ընդդիմադիրների բոյկոտի վերջը տալ, Ասլանյանն ասաց, որ այն չի համապատասխանում իրականությանը.

«Հանրապետականի մասին շատ թյուր կարծիք ունեք. բոյկոտողները մեր ավագանու անդամներն են, որոնց հետ 5 տարի պիտի շարունակենք աշխատել: Կամ բոյկոտողները միայն ի՞մ համար է, որ պիտի գան ավագանու նիստի, վերջը իրենց քաղաքն է, որի ապագայում համար կառուցում էին իրենց գաղափարները»,- ասաց Մամիկոն Ասլանյանը:

Մեր դիտարկմանը, որ ընդդիմադիրներ պատրաստվում են նորից բոյկոտել առաջիկա նիստը, ի՞նչ է պատրաստվում ինքն անել, Ասլանյանն ասաց.

«Ես ուղղակի աշխատում եմ, ժողովրդի ու ավագանու տված քվեն իրացնում եմ՝ կառավարում իրականացնելու միջոցով: Նրանք մեր գործընկերներն են, բոլորի հետ անխտիր անձնական հարաբերություններ ունենք: Զանգել, շփվել եմ, ասել եմ՝ վերադարձեք, ձեր քաղաքի խնդիրների լուծմանը մասնակցեք, քանի որ ճիշտ կլինի որ կոլեգիալության սկզբունքով որոշումները կայացվեն: Իրենք մտորումների մեջ են, ինձ չեն մերժել, ասել են այնպես չէ, որ անընդհատ բոյկոտելու ենք, բայց չգիտեմ երբ կլինի կոնսենսուսը»:

Վանաձորի 2017 թվականի բյուջեի ծրագիրը, Վանաձոր համայնքի ղեկավարի աշխատավարձի չափը, աշխատակազմի աշխատակիցների թվաքանակ հաստիքացուցակը եւ պաշտոնային դրույքաչափերը եւս չեն հաստատվել, քանի որ դեռ չի գումարվել ավագանու նիստ: Այս դեպքում, գործում է 2016 թվականի պետական բյուջեով հաստատված ծրագիրը:

Տպել
3007 դիտում

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան