Արցախի վարչապետն ընդունել է ԵՊՀ և Մատենադարանի մի խումբ անվանի գիտնականների

19/11/2016 schedule12:00

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին ընդունել է իր հովանու ներքո մեկնարկած և ԼՂՀ անկախության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված՝ «Արիստոտելի ժառանգությունը հայոց մշակույթի համատեքստում (արիստոտելյան ընթերցումներ)» խորագրով գիտաժողովի խմբագրական խորհրդին և կազմկոմիտեին: Այս մասին տեղեկացնում է ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Երևանի պետական համալսարանի և Մատենադարանի անվանի գիտնականների հետ հանդիպման ժամանակ վարչապետը ողջունել է գիտական նմանատիպ խոշոր միջոցառման անցկացումն Արցախում՝ այն համարելով կարևոր խթան արցախյան գիտության զարգացման համար:

«Ոգևորիչ է տեսնել, որ հայոց գիտության երկու լրջագույն կենտրոններից այսքան պատկառելի գիտնականներ իրենց մասնակցությունն են բերել գիտաժողովի կազմակերպման գործին՝ սիրով համաձայնվելով հանդես գալ նաև արցախյան մասում: Վստահ եմ, որ գիտաժողովին ձեր մասնակցությունը խթանելու է Արցախում գիտության զարգացման ընթացքը, ինչպես նաև դառնալու է նոր սկիզբ ԱՀ կառավարության հետ ձեր հետագա համագործակցության համար, որը, համոզված եմ, ապագայում ևս իր պտուղները կտա: Հաճելի է տեսնել, որ գիտաժողովն անցկացվում է Գանձասարում, քանի որ շուրջ երկուսուկես տասնյակ առաջ այն դարձել էր պատերազմական գործողությունների սահմանագիծ, սակայն հայորդիների արյան գնով մեզ հաջողվեց փրկել այդ վանական համալիրը: Իսկ այժմ Գանձասարը, ի ուրախություն բոլորիս, դարձել է ոչ միայն հոգևոր, այլ նաև գիտական կենտրոն»,- իր խոսքում ընդգծել է վարչապետ Հարությունյանը:

Գիտաժողովի խմբագրական խորհրդի և կազմկոմիտեի անդամները շնորհակալություն են հայտնել Ա. Հարությունյանին գիտության և կրթության հանդեպ ցուցաբերվող հատուկ ուշադրության համար: Նրանք իրենց պատրաստակամությունն են արտահայտել Արցախում գիտական կյանքի ակտիվացմանն աջակցելու ուղղությամբ, ինչպես նաև վարչապետից հետաքրքրվել են ԱՀ կառավարության գործունեության տարբեր ոլորտներից: Կողմերի միջև տեղի է ունեցել մտքերի փոխանակում՝ պայմանավորվելով շարունակել պարբերական փոխշփումները:

ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը և Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնը, մասնակցությամբ Արցախի պետական համալսարանի, Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի բարձր հովանու ներքո, ընդառաջ գնալով ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության կողմից 2016թ.-ը «Արիստոտելի հոբելյանական տարի» հռչակելուն և արժևորելով Արիստոտելի ժառանգությունը՝ Արցախի Հանրապետությունում կազմակերպել են գիտաժողով՝ «Արիստոտելի ժառանգությունը հայոց մշակույթի համատեքստում (Արիստոտելյան ընթերցումներ)» խորագրով:

Նկատի ունենալով Արիստոտելի ժառանգության բազմակողմանիությունը՝ գիտաժողովին մասնակցում են տարբեր գիտակարգերի ներկայացուցիչներ՝ փիլիսոփայություն, տրամաբանություն, հոգեբանություն, պատմություն, բանասիրություն, քաղաքագիտություն, աստվածաբանություն, բնագիտություն և այլն:

Գիտաժողովը մեկնարկել է փիլիսոփայության համաշխարհային օրը՝ 2016 թ. նոյեմբերի 17-ին և կավարտվի նոյեմբերի 20-ին: Նոյեմբերի 19-ին գիտաժողովն անց է կացվում Արցախում՝ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում՝ ընդգրկելով տասնյակ վաստակավոր ու երիտասարդ գիտնականների թե՛ ՀՀ-ից և թե՛ ԱՀ-ից:

Տպել
5884 դիտում

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)