Իրանի աշխարհաքաղաքական շրջադարձը. ի՞նչ սպասել Ռոհանիի հայաստանյան այցից

Օրեր առաջ իրանական պետական «Ֆարս» գործակալությունը հայտնեց, որ առաջիկայում Հայաստան կայցելի Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Ռոհանիի այցը Երեւան, ըստ գործակալության, ի սկզբանե պետք է տեղի ունենար «եկող շաբաթ», սակայն ժամկետը փոխվեց «առաջիկայում» անորոշ արտահայտությամբ: Պարզ է, որ Իրանի նախագահի այցը Հայաստան դեռ համակարգման եւ մշակման փուլում է:

Այնուամենայնիվ, Հասան Ռոհանիի այցը Հայաստան բավական նշանակալից է ոչ միայն երկու պետությունների հարաբերությունների, այլեւ տարածաշրջանային աշխարհաքաղաքականության տեսանկյունից: Նախ, սա նախագահի պաշտոնում Ռոհանիի առաջին այցն է Հայաստան: Բացի այդ, Իրանի նախագահը Հայաստան է այցելում Իսլամական Հանրապետության դեմ միջազգային պատժամիջոցների չեղարկումից հետո, երբ Իրանը տարածաշրջանում աշխարհաքաղաքական կենտրոններից մեկը վերածվելու բավական լուրջ հայտ է ներկայացրել:

Մինչ այդ միայն 2007 թվականին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն էր այցելել Հայաստան, որը «չնախատեսված հանգամանքների» պատճառով անսպասելիորեն ընդհատեց իր պաշտոնական այցը եւ վերադարձավ հայրենիք: Մամուլում շրջանառվեցին ամենատարբեր պատճառներ՝ սկսած այդ շրջանում «Իրանում ծագած ներքին խնդիրներից», վերջացրած Իրանի միջուկային ծրագրի շուրջ Հռոմում ընթացող բավական ծանր բանակցություններով:

Միեւնույն ժամանակ վերջին 10 տարիներին հայ-իրանական հարաբերությունների դինամիկան ցույց է տալիս, որ Ռոհանիի այցի օրակարգը կլինի բավական հագեցած: Պատժամիջոցներից ձերբազատված Իրանը հետաքրքրություն է ցուցաբերում Հարավային Կովկասի նկատմամբ: «Իրանը ռեգիոնալ գերտերություն է, որն ունի իր շահերը: Հարավային Կովկասի ուղղությամբ Իրանը համագործակցում է այն երկրների հետ, որոնց հետ ունի ավանդաբար լավ հարաբերություններ եւ կապերի զարգացման հեռանկարներ:

Ադրբեջանի հետ Իրանի հարաբերությունները տարբեր պատմական պատճառներով բավական բարդ են: Վրաստանի հետ այդ հարաբերությունները պոզիտիվ չեզոք են: Մնում է Հայաստանը, որի հետ Իրանի հարաբերությունները բավական ջերմ են՝ ելնելով մի կողմից Իրանում մեծ հայկական համայնքի գործոնից, մյուս կողմից՝ այդ հարաբերությունների պատմական ասպեկտներից»,- մեզ հետ զրույցում նշեց Մերձավոր Արեւելքի ինստիտուտի նախագահ, ռուսաստանցի հայտնի փորձագետ Եվգենի Սատանովսկին։

Նրա խոսքով, Հայաստանն Իրանի համար դիտակվում է որպես եվրոպական երկիր: «Անգամ տարածված հումոր կա, որ Իրանի մտավորականության մեծ մասը Հայաստանում բնակարան է ձեռք բերել եւ այնտեղ է անցկացնում իր ժամանակը: Ինչ-որ իմաստով սա Եվրոպա է Իրանի սահմանների մոտ»,- ասաց փորձագետը: Ուստի, դատելով մշակութային գրավչության, Իրանում Հայաստանի դրական ընկալման եւ երկու պետությունների տնտեսական հարաբերություների յուրահատկություններից՝ Սատանովսկին վստահ է, որ Հարավային Կովկասում Երեւանը Թեհրանի պոտենցիալ գլխավոր գործընկերն է: «Հարցն այստեղ այն է, թե որքանով Հայաստանը կկարողանա իրանական ուղղությունն օգտագործել իր շահերին համահունչ: Պոտենցիալ գլխավոր գործընկեր լինել դեռ չի նշանակում, որ համագործակցությունը կընթանա շատ հեշտ եւ հանգիստ՝ բերելով կոնկրետ արդյունքների»,- ասաց նա:

Անցած տարիներին եւ հատկապես Իրանի դեմ պատժամիջոցների վերացումից հետո միջպետական հարաբերություններում տեղի են ունեցել հետաքրքիր իրադարձություններ: Նախ վերսկսվել է հայ-իրանական երրորդ բարձրավոլտ էլեկտրացանցի կառուցումը, երկու երկրները չեղարկել են վիզային ռեժիմը, հայ-իրանական սահմանին սկսվել է ազատ տնտեսական գոտու ձեւավորումը: Բացի այդ, կամաց-կամաց ուրվագծվում են տարածաշրջանում Իրանի, Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի մասնակցությամբ հյուսիս-հարավ էներգետիկ-տրանսպորտային միջանցքի ձեւավորման կոնտուրները:

Հայաստանի տարածքով արդեն իսկ իրանական գազը թեկուզ ոչ մեծ ծավալներով եւ «սվոպային» սխեմայով տարանցվում է Վրաստան, փոփոխական հաջողություններով կառուցվում է Պարսից ծոցը Վրաստանի Փոթի նավահանգստին կապող Հյուսիս-հարավ ճանապարհը, իսկ բոլորովին վերջերս Իրանը, Հայաստանը, Վրաստանն ու Ռուսաստանը պայմանավորվեցին էլեկտրաէներգետիկ միջանցք ձեւավորել: «Չորս պետությունների միջեւ ձեւավորվող էներգետիկ միջանցքը դառնալու է էլեկտրաէներգիայի փոխանակման համար ստրատեգիական երթուղի», - ժամանակին հայտարարել էր Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

Հաշվի առնելով Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա տարբեր նախագծերի ծավալը, ըստ իրանագետ Վարդան Ոսկանյանի, Ռոհանիի այցն ավելի շատ արդյունքների ամփոփման հնարավորություն է: «Սա ավելի շատ տնտեսական բնույթ կրող այց է եւ ուղղված է տնտեսական խնդիրների լուծմանն ու հեռանկարների նախանշմանը, քանի որ քաղաքական հարաբերությունները երկու պետությունների միջեւ այսպես թե այնպես բարձր մակարդակի վրա են»,- մեզ հետ զրույցում ասաց Ոսկանյանը:

Միեւնույն ժամանակ բաց է մնում այն հարցը, թե Իրանի դեմ վերջերս ԱՄՆ Կոնգրեսի պատրաստած նոր պատժամիջոցների փաթեթի հնարավոր հաստատումը ի՞նչ ազդեցություն կունենա հայ-իրանական հարաբերությունների վրա: «Այստեղ ամեն ինչ կախված է Հայաստանի՝ պոզիտիվ չեզոքության վերաբերյալ քաղաքական հստակ դիրքորոշման առկայությունից կամ բացակայությունից: Տեսեք, նույն Իսրայելն իրեն ընդհանրապես նեղություն չի տալիս ՌԴ-ի հետ հարաբերություններում՝ չնայած ԱՄՆ-Ռուսաստան աշխարհաքաղաքական կոնֆրոնտացիային եւ ՌԴ-ի դեմ Արեւմուտքի պատժամիջոցներին: Ինչո՞ւ սա Իրանի պարագայում պետք է խանգարի Հայաստանին», - հարցադրում հնչեցրեց Սատանովսկին: «Հայաստանը փոքր երկիր է, ունի հարաբերություններ ՌԴ-ի, Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ: Երեւանն օբյեկտիվորեն չի կարող արհամարհել հայ-իրանական հարաբերությունները հօգուտ ԱՄՆ-ի, հատկապես որ մի կողմից սահմանակցում է Թուրքիայի, մյուս կողմից՝ Ադրբեջանի հետ»,- հավելեց նա:

Բացի հարաբերությունների տնտեսական, քաղաքական ու աշխարհաքաղաքական կոմպոնենտից, Հայաստանում հաճախ Իրանը դիտարկում են նաեւ որպես տարածաշրջանային անվտանգության «դոնոր» եւ Հայաստանի համար Ռուսաստանին փոխարինող պոտենցիալ դաշնակից:

Այս դիտարկման հետ կտրականապես համաձայն չէ արեւելագետ Եվգենի Սատանովսկին: «Իրանը որեւէ մեկին ոչինչ չի կոմպենսացնի, ոչ էլ կփոխարինի: Իրանը շիական տերություն է, իսկ Հայաստանը՝ քրիստոնեական պետություն: Տնտեսությունում Իրանը առաջնորդվում է բացառապես իր շահերով: Անվտանգության ոլորտում այն դեռ ունի իր խնդիրները: Դրա համար հայ-իրանական հարաբերություններում կյանքի են կոչվում բացառապես այն նախագծերը, որոնք ունեն փոխադարձ հետաքրքրություն: Օրինակ՝ երկաթուղու ծրագիրը, որտեղ մեծ ներդրումներ են պետք, իսկ տնտեսական հեռանկարայնությունը կասկածելի է, կախված է օդում»,- եզրափակեց փորձագետը:

Տպել
4887 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ