Արմավիրի մարզպետը չի ընդունում հուսահատված էջմիածինցիներին

Armtimes.com-ը գրել էր, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքին հարող վարելահողերը տարիներ շարունակ մշակող մարդիկ զրկվում են ապրուստի միակ միջոցից, քանի որ իրենց մշակած հողակտորների նոր տերեր են հայտնվել: Նրանք նամակով դիմել էին կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանին եւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին:

Վարելահողերից մի հատվածը մշակող Սարգիս Միրաբյանը Armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ մինչ օրս որեւէ արդյունք չի տվել իրենց նամակները, նույնիսկ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նրանց չի ընդունում: «Զանգահարում ենք այն հեռախոսահամարով, որով մարզպետն է մեր հետ խոսել եւ ասել, որ կլսի մեր բողոքը, սակայն այդ համարով մի մարդ է վերցնում եւ ասում, որ կապ չունի մարզպետարանի հետ»,- հուսահատված ասաց Սարգիս Միրաբյանը՝ նշելով, որ ամեն կերպ փորձելու են թույլ չտալ իրենց մշակած տարածքներ այլ մարդիկ մուտք գործեն:

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի մամուլի քարտուղար Կարինե Մանգասարյանն էլ մեր զրույցում ասաց, որ քաղաքացիների նամակը մուտք է արվել նոյեմբերի 8-ին եւ այս ընթացքում հանձնարարական է տրվել Արմավիրի մարզպետարանին, որպեսզի ուսումնասիրեն խնդիրը եւ իրավիճակը ներկայացնեն նախարարություն: Մամուլի քարտուղարի խոսքով՝ օրենքը նախատեսում է քաղաքացիների նամակներին արձագանքել 30-օրյա ժամկետում, որն անպայման կարվի:

Տպել
1932 դիտում

Կյանք չի, ելակի մուրաբա է. Սմբատ Գոգյանը՝ պաշտոնից ազատվելու եւ դրա համար երկրորդ դիմումը գրելու պատճառների մասին

Վլադիմիր Զելենսկին չեղարկել է այցը Բելառուս

30 տարի Հրայր Թովմասյանն ու մի խումբ մարդիկ նրա փաստաբանությամբ ՀՀ-ի հետ արել են ամեն ինչ, ինչ հնարավոր է. Ալեն Սիմոնյան

Սա մեր ՈՒԱԶ քշող հարեւաններն են ուղարկում. Ադրբեջանն անցել է տեղեկատվական պատերազմի

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար

Վատ գաղափար. Իբրահիմովիչը վարակվել է կորոնավիրուսով

Եղել են դեպքեր, երբ երեխան զանգել է ոստիկանություն եւ ասել՝ ինձ ծեծում են. Նելլի Դուրյան

Նավալնիի թունավորման պատճառով կարգելափակվի՞ «Հյուսիսային հոսք-2» նախագիծը

Մտածում եք, եթե Միքայել Մինասյանի տեղը գիտենք, պետք է գնանք, գողանանք, բերե՞նք. Ալեն Սիմոնյան

Որևէ ազգի իրավունք վերապահված չէ սպանություն իրագործել ինքնիշխանության շղարշի ներքո. ԱԳ նախարարի ելույթը

ՀՀ իշխանությունը մշտապես ուղիղ կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ, մեզ ժողովրդով վախեցնելը ճիշտ չէ. Ալեն Սիմոնյան

«Արարատ-Արմենիան» ևս մեկ արգելք հաղթահարեց Եվրոպայի լիգայի որակավորման փուլում

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենա է բախվել․ կան տուժածներ

Զինծառայողները հանձնել են ֆիզիկական պատրաստության ստուգարքներ

ԱՀԿ-ն Հայաստանը դասել է ՊՇՌ թեստը հաջողությամբ իրականացրած երկրների շարքին. ապահովվել է 100 % ճշգրտություն

Սմբատ Գոգյանն ազատվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից

Գեորգի Ավետիսյանն ազատվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից

Ջրառատ համայնքում մեկնարկել են սուբվենցիոն երկրորդ ծրագրով նախատեսված աշխատանքները

Գրիշա Թամրազյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից. հրապարակվել է վարչապետի որոշումը

3 անշարժ գույք, 90 հազար դոլար, 10 հազար եվրո․ ՀՔԾ պետի տեղակալի հայտարարագիրը