Կմնա մի թեթեւ գործ. Կարեն Կարապետյանը հասավ մարզեր

Լրացավ Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու երկու ամիսը: Սովորաբար ընդունված է պաշտոնյաների գործունեության առաջին փուլի արդյունքները ամփոփել պաշտոնավարության 100-րդ օրը: Այդ պայմանական ժամկետի կեսից ավելին արդեն անցել է:

Որոշակի արդյունքներ կարող ենք արձանագրել: Օրինակ, բենզինի գինը նվազեց մոտ 30 դրամով: Պաշտոնապես խոստացան, որ գազի գինն էլ կնվազի մոտ 5 տոկոսով: Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում նա մի քանի խորհրդակցություն է անցկացրել, պահանջել է ծրագրեր ներկայացնել, որոնցով հնարավոր է «աշխարհը շուռ տալ»: Դադարեցրել է ՊԵԿ-ի` «Դիլիջանի ուսումնական կենտրոնի» շինարարությունը եւ որոշել է այն վաճառել: Մաքսային ծառայությունում կադրային զգալի փոփոխություններ է արել... Պետք է նկատել, որ տեմպի առումով վատ չէ: Նույնիսկ կարելի է ասել՝ աննախադեպ տեմպ է:

Ինչ արդյունքներ կտան այս քայլերը՝ դեռ դժվար է ասել: «Աշխարհը շուռ տվող» ծրագրեր դեռ ներկայացված չեն, դրա համար ժամանակ է պետք, իսկ քայլերից առնվազն մի քանիսը բավական կասկածելի «անատոմիա» ունեն: Օրինակ, ի՞նչ տնտեսագիտական հաշվարկ է դրված գազի սակագնի նվազման հիմքում, այնքան էլ հասկանալի չէ: Իսկ բենզինի գնի նվազումը չափազանց տարօրինակ իրադարձությունների հետեւանք է: Էժան բենզին ներկրող ընկերությունը գրանցվել է նախկին վարչապետի հրաժարականի օրը ու արդեն շոշափելի ծավալներով մտել է շուկա:

Իր պաշտոնավարման երկրորդ ամսի ավարտին Կարեն Կարապետյանը ընդհուպ մոտեցավ մարզերին: Շաբաթ օրը նա աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ: Մարզերի զարգացման խնդիրը մեր սոցիալ-տնտեսական կյանքի ամենաթույլ կողմերից մեկն է անշուշտ: Չնայած Հայաստանը իր տարածքով թերեւս մի քիչ է մեծ աշխարհի խոշոր քաղաքների տարածքից, իսկ բնակչությամբ մի քանի անգամ զիջում է այդպիսի քաղաքների բնակչության թվին, սակայն տնտեսական զարգացման մակարդակների առումով մայրաքաղաքի ու մարզերի միջեւ մի հսկայական անդունդ կա: Օրինակ, Հայաստանից արտահանվող ապրանքների մոտ 50  տոկոսը արտադրվում է Երեւանում: Իսկ եթե արտահանվող ապրանքների ընդհանուր ծավալից հանենք Լոռիից ու Սյունիքից արտահանվող գունավոր մետաղների խտանյութերը, ապա կստացվի, որ արտահանման 70 տոկոսը բաժին է ընկնում Երեւանին, եւ մնացած 30 տոկոսը՝ 10 մարզերին:

Գործազրկության տվյալներով նույնպես Երեւանի եւ մարզերի վիճակագրությունը սարսափելի պատկեր է ուրվագծում: Ըստ պաշտոնական տվյալների՝ ավելի քան մեկ միլիոն բնակչություն ունեցող Երեւանում աշխատանք փնտրողների թիվը ավելի քիչ է, քան մի քանի անգամ ավելի քիչ բնակչություն ունեցող, օրինակ, Շիրակի մարզում: Պաշտոնապես Հայաստանում գրանցված է 96 հազար աշխատանք փնտրող, որից միայն 16 հազարն են ապրում Երեւանում: Մնացած 80 հազարը մարզերում են: Աշխատանքի շուկան բնորոշող պաշտոնական բացարձակ թվերը, անշուշտ, հեռու են իրականությունից, սակայն թվերի հարաբերակցությունը թերեւս մոտ է իրականությանը:

Եվ նույնիսկ եթե մեր քաղաքացին իր մարզում աշխատանք է գտնում, ապա նրա ստացած աշխատավարձը էականորեն զիջում է երեւանցի աշխատողների աշխատավարձերին: Տարբերությունը հասնում է 25-30 տոկոսի:

Չափազանցրած չենք լինի, եթե պնդենք, որ մայրաքաղաքի եւ մարզերի զարգացման, մեղմ ասած, տարբերությունը ազգային անվտանգության խնդիր է: Ինչպես է պատկերացնում Կարեն Կարապետյանը մարզերի զարգացման տեսլականը: «Մենք ակնկալում ենք մինչեւ տարեվերջ ստանալ բոլոր համայնքների զարգացման ծրագրերը: Այնուհետեւ քննարկելու ենք դրանք եւ առաջնահերթությունը տալու ենք ամենահեռանկարային ծրագրերին, որտեղ համայնքն իր վրա բեռ է վերցնում, բացի ակնկալելուց, որ կառավարության կողմից պետք է լինեն ներդրումներ, աջակցություն, այսինքն՝ մեր հարաբերությունները լինելու են գործընկերային: Մենք հասկանում ենք, որ դուք բազմաթիվ դարդ ու ցավ ունեք, պրոբլեմ ունեք, հասկանում ենք, որ պետք է յուրահատուկ վերաբերմունք ցույց տանք մեր սահմանամերձ համայնքներին, որտեղ առանձնապես տնտեսական ակտիվություն չկա, եւ այդ ամենը լինելու է խաղի կանոնների շրջանակում, որով պայմանավորվել ենք առաջ շարժվել» - ասել է վարչապետը:

Մարզերի զարգացման ծրագրեր միշտ են ներկայացվել որոշակի պարբերականությամբ: Նման ծրագիր ունի նաեւ Տավուշի մարզը: Բավական ծավալուն ծրագիր է` մոտ 190 էջ: Եվ վարչապետը թերեւս շատ կզարմանա, որ այդ ծրագիրը կատարվել է գրեթե 100 տոկոսով: Համենայն դեպս հենց այդպիսի արդյունք է արձանագրվել մարզի զարգացման 2012-2015 թթ. ծրագրի տարեկան հաշվետվությամբ:

Օրինակ թիրախային ցուցանիշ է եղել «գերակա ոլորտների ձեռնարկությունների եկամուտների» 7 տոկոս աճը: Այդ ձեռնարկությունները ունեցել են ոչ ավել, ոչ պակաս՝ ուղիղ 7 տոկոս եկամուտների աճ: Զարգացման ծրագրի` «Հյուրընկալության եւ հարակից ծառայությունների որակի բարելավում» կետով զբոսաշրջիկների այցելության աճի թիրախային ցուցանիշը եղել է կրկին 7 տոկոս, եւ ի՞նչ եք կարծում, քանի՞ տոկոսով է աճել այդ թիվը: Կռահեցիք` ուղիղ 7 տոկոսով: Նախատեսված է եղել, որ թարմացված գրադարաններ ունեցող դպրոցների թիվը պետք է կազմի 30, եւ թարմացվել է հենց 30 դպրոցների գրադարաններ: «Համալրված եւ արդիականացված լաբորատորիաներ ունեցող դպրոցների թիվը» պետք է լիներ 25-ը, եւ ստացվել է հենց 25-ը, եւ այսպես շարունակ:

Եթե պետք է այսպիսի ծրագրեր մշակվեն եւ այսպես` 100 տոկոսով կատարվեն, ապա առանձնապես ջանք թափելու կարիք չկա: Խնդիրն այն է, թե որքանով մշակվելիք ծրագրերը իրականանալու պարագայում կհանգեցնեն մարզի իրական զարգացմանը: Դրանից հետո կմնա միայն մի թեթեւ գործ` մշակված ծրագիրն իրականացնել:

Տպել
4928 դիտում

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային