Պաշտպանական գործողություններին կարող է հետեւել հարձակողականը. Արտակ Զաքարյանը չի բացառում

Armtimes.com-ի զրուցակիցն է ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը.

-Պարոն Զաքարյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ հայերը պետք է դաս քաղեն ապրիլից՝ այլապես Լելե-Թեփեի բարձունքի նման օրինակներ նորից են լինելու: Եթե զուգահեռներ տանենք ադրբեջանական զորավարժությունների մեկնարկով սահմանի լարվածության աճի հետ, ստացվում է՝ Ադրբեջանը պատերազմո՞վ է սպառնում:

-Ադրբեջանը միշտ է սպառնում, ինչ վերաբերում է դաս քաղելուն՝ ալիեւյան վարչակազմն ինքն անելիք ունի խելքը գլուխը հավաքելու հարցում: Անվտանգային խնդիրների  ու պատերազմի հավանականության մասին՝ մենք միշտ էլ պատրաստ ենք եղել ցանկացած բնույթի պատերազմ կանխելու, հակահարված հասցնելու, եւ Լելե-Թեփեն էն օրինակը չէ, որով ադրբեջացնիները կարող են ոգեւորվել: Ադրբեջանցիները իրենց դիրքերի հետեւում ունեն շատ ավելի գրավիչ բարձունքներ, թող դրանց մասին մտածեն:

-Թալիշով չե՞ն կարող ոգեւորվել, միայն այն հանգամանքով, որ թալիշցիները չեն կարողանում հայրենի գյուղ վերադառնալ:

-Մենք շարունակում ենք  խաղաղ կարգավորման գործընթացը պահպանել, երբեք չենք խրախուսում այն գործողությունները, որոնք կարող են նոր պատերազմ հրահրել, բայց դա քաղաքական մասով: Ռազմաքաղաքական առումով  մենք էլ ավելի ենք ամրացրել մեր պաշտպանական համակարգերը, ավելի խորն ենք դիտարկում երկարատեւ պաշտպանական եւ անվտանգային գործողությունները, քննարկում ենք, նաեւ չենք բացառում, որ պաշտպանական գործողություններին կարող են հետեւել հարձակողական գործողություններ: Հետեւաբար Ալիեւի հերթական հաթաթաների ենթատեքստերը որեւէ նշանակություն չեն կարող ունենալ մեր պաշտպանական խնդիրների վրա եւ չեն կարող ազդեցություն ունենալ Ղարաբաղյան հարցում մեր դիրքորոշումների փոփոխության վրա:

-Ալիեւը խոսել է նաեւ իրենց ժամանակակից տեխնիկայի մասին, ըստ երեւույթին ակնարկելով մեր 80-ականների զենքերը եւ պարտվելու հավանականությունը:

-Դե մենք ունենք ե՛ւ 80-ականների, ե՛ւ 90-ականների, ե՛ւ 21-րդ դարի զենքեր, եւ այն Ալիեւին առիթ չպետք է տա ավելորդ ոգեւորություն ցուցաբերելու: Սեպտեմբերի 21-ի զորահանդեսից հետո Ալիեւը փորձում է իր հասարակության  մոտ արդարացումներ գտնել՝ մատնացույց անելով ժամանակակից տեխնիկայի առկայությունը: Մեր պաշտպանական եւ անվտանգային համակարգերն այնքան լիարժեք են ու հավասարակշռված, որ Ադրբեջանի՝ նույնիսկ գերժամանակակից սպառազինությունը շատ քիչ դերակատարություն կարող է ունենալ Ալիեւի ոչ կառուցողական նպատակների իրականացման հարցում:

-Ադրբեջանի կողմից Թալիշի դիրքերը օրեր առաջ արկակոծելուց հետո ԼՂՀ ԱԳՆ-ն դիմել էր ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ հայտարարելով, որ իր անվտանգությանը սպառնալու դեպքում համապատասխան գործողությունների կդիմի, ԼՂՀ-ն նույնպե՞ս պատերազմի մասին է խոսում:

-Մենք միշտ էլ ասել ենք, որ ԼՂՀ-ին  եւ ՀՀ-ին ցանկացած սպառնալիքի եւ ակնհայտ ագրեսիայի պարագայում որեւէ քայլ անգամ չենք հապաղելու՝ համարժեք եւ շատ ավելի խորը պատասխան հասցնելու համար:

-Պարոն Զաքարյան, Թալիշն արկակոծելու նախօրեին ԵԱՀԿ-ն դիտարկում էր իրականացրել Թալիշի ուղղությամբ, պատահակա՞ն էր արդյոք, որ ադրբեջանական կողմից դիտարկում չէին արել, քանի որ վերջին պահը Ադրբեջանը հրաժարվել էր:

-Այն հերթական ակնառու ապացույցներից մեկն էր, որ Մինսկի խումբը պետք է շատ ավելի պահանջկոտ լինի Ադրբեջանի նկատմամբ՝ հրադադարի խախտման մեխանիզմների ներդրման հարցում:

-Չե՞ք կարծում, որ ԵԱՀԿ-ն կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերում, չէ՞ որ դիտարկում իրականացնելիս զորքերի շարժը կնկատեին:

-Ոչ, բայց մենք ակնկալում ենք նաեւ պահանջկոտ դիրքորոշում Ադրբեջանի ռազմաշունչ եւ ավանտյուրիստական գործողությունների նկատմամբ, որոնք վտանգում են շփման գիծը:

Տպել
6649 դիտում

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել