«Այս գործի վրա ճնշում կա». Արցախում ծեծված պատգամավորի պաշտպանը ՄԻԵԴ կդիմի Հայաստանի դեմ

11/11/2016 schedule22:53

Այսօր ԼՂՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր Հայկ Խանումյանի առեւանգման գործով նրա պաշտպանի բողոքի քննությունը: Դատավորը պետք է հրապարակեր որոշումը: Սակայն նիստին ոչ Հայկ Խանումյանն է մասնակցել եւ ոչ էլ փաստաբան Հայկ Ալումյանը: Դատարանի որոշմանը նրանք կծանոթանան այն ստանալուց հետո:

Հայկ Ալումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գրեթե չի կասկածում, որ մերժվել է իրենց բողոքը: Իսկ բողոքը, ինչպես տեղեկացրել ենք, վերաբերում էր քննիչի կողմից գործը կարճելու որոշմանը, մեղադրանքը վերաորակելու որոշումը եւ այլն:

«Ես կարծում եմ, որ մերժվել է մեր բողոքը, որովհետեւ այս գործի վրա ի սկզբանե ճնշում կա, ամենաբարձր ատյաններից կա որոշակի պատվեր: Ուստի ես շատ քիչ եմ հավանական համարում, որ բողոքները բավարարված լինեն: Չնայած չնչին հույս ունեմ»,- ասաց Ալումյանը:

Ըստ նրա՝ արդար քննվելու եւ պատվերի բացակայության դեպքում այս գործը այսպիսի ընթացք չպետք է ստանար:

«Եթե մեղադրյալները ամենաբարձր մակարդակով չհովանավորվեին՝ այսպիսի ընթացք չէր ունենա: Եվ հետո. փաստ է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 11:00-ին՝ Ստեփանակերտի ամենամարդաշատ վայրում: Դեպքից հետո քաղաքացիները սկսել են զանգել ոստիկանություն՝ ասելով, որ այսպիսի բան է տեղի ունենում: Ոչ մի ոստիկան չի գալիս, ոչինչ չի արձանագրում: Վերջում, երբ որ Խանումյանի կինը բարձրախոսով հայտարարում է այդ մասին, նոր ոստիկանները գալիս են: Այսինքն սովորական պայմաններում, իմանալով պատգամավորի առեւանգման մասին, ոստիկանությունը պետք է անմիջապես աշխատակիցներ ուղարկեր: Չի ուղարկել, դրա համար ես մտածում եմ, որ շատ լուրջ մակարդակում ի սկզբանե այս ամենը որոշվել է եւ հիմա իրականացվում է»,- ընդգծեց պաշտպանը:

Մեր հարցին, թե բողոքի մերժման դեպքում ի՞նչ քայլեր են ձեռնարկելու՝ Ալումյանն ասաց, որ նախ սպառելու են բոլոր ներպետական ատյանները, այնուհետեւ դիմելու են Եվրոպական դատարան:

«Եթե մինչեւ վերջ ամեն ինչ այսպես գնաց՝ դիմելու ենք Եվրոպական դատարան, բայց ոչ ընդդեմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, այլ ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Որովհետեւ Ղարաբաղը չի ստորագրել ՄԻԵԴ կոնվենցիան: Մարդու իրավունքների եվրոպական դատարան կարող է դիմել այն պետությունը, որը վավերացրել է այդ կառույցի կոնվենցիան, եւ մենք համարում ենք, որ Ղարաբաղում տեղի ունեցած դեպքերի հետ կապված կարող ենք դիմել Եվրոպական դատարան Հայաստանի դեմ»,- եզրափակեց Ալումյանը:

Հիշեցնենք նաեւ, որ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանն անհայտ անձանց կողմից առեւանգվել եւ ծեծի էր ենթարկվել հունիսի 6-ին: Դա տեղի էր ունեցել Սամվել Բաբայանին ՊԲ հրամանատար նշանակելու պահանջով նրա մասնակցությամբ ԼՂՀ նախագահի նստավայրի մոտ անցկացված բողոքի ակցիայից հետո:

Պատգամավորին ծեծելու դեպքի առթիվ հարուցված քրգործը վերջերս վերաորակվել էր՝ առեւանգումից դառնալով խուլիգանություն: Ըստ Խանումյանի՝ գործը վերաորակվել է, որպեսզի գործով կալանավորված անձինք համաներմամբ ազատ արձակվեն:

Տպել
6347 դիտում

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև