Երևան
16 °C
Համաշխարհային ֆուտբոլում կատարվել են մի շարք իրադարձություներ, որոնք արժանի են տեղ գրավելու ֆուտբոլային բազմաթիվ կարեւորագույն հանդիպումներով լեցուն այս օրերի ժամանակագրությունում: Անգլիայի, Իտալիայի եւ Իսպանիայի առաջնություններում արձանագրվել են անհատական եւ թիմային, կարելի է ասել՝ պատմական իրադարձություններ, որոնք մնալու են համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ:
Դարպասապահը
Նոյեմբերի 6-ին կայացած Իտալիայի առաջնության «Կիեւո» - «Յուվենտուս» (1-2) խաղը Իտալիայի ազգային հավաքականի եւ «Յուվենտուսի» դարպասապահ, 38-ամյա Ջանլուիջի Բուֆոնի 600-րդ հանդիպումն էր Իտալիայի բարձրագույն խմբի՝ «Սերիա Ա»-ի մրցաշարերում: Ուղիղ 21 տարի առաջ՝ 1995 թվականի նոյեմբերի 19-ին Բուֆոնը առաջին անգամ մասնակցեց «Ա սերիայի» հանդիպմանը՝ «Պարմայի» կազմում: 6 տարի անց Բուֆոնը տեղափոխվեց «Յուվենտուս» եւ արդեն 15 տարի հաջողությամբ պաշտպանում է Իտալիայի ամենահեղինակավոր թիմի դարպասը: 600 հանդիպում «Ա սերիայում»՝ սա իրոք ֆանտաստիկ ցուցանիշ է դարպասապահի համար, ընդ որում Իտալիայի առաջնություններում ավելի շատ հանդիպումներ անցկացրել են ընդամենը 3 ֆուտբոլիստներ՝ պաշտպաններ Պաուլո Մալդինին («Միլան», 647 հանդիպում), Խավիեր Ձանետին («Ինտեր», 615) եւ հարձակվող Ֆրանչեսկո Տոտին («Ռոմա», 607): Բուֆոնը արդեն այս տարի կարող էր դառնալ «Ա սերիայի» պատմության ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստը, եթե կարիերայի ընթացքում չաներ ասպետական մի քայլ. 2006 -07 թթ. մրցաշրջանը «Յուվենտուսը» պայմանավորված խաղեր անցկացնելու համար որակազրկվեց եւ անցկացրեց 1-ին լիգայում: Այդ ժամանակ թիմը լքեցին գրեթե բոլոր ուժեղագույն ֆուտբոլիստները, բացառությամբ այդ տարի աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած Բուֆոնի, որը մնաց թիմում, օգնեց թիմին նվաճել 1-ին լիգայի հաղթողի կոչումը եւ վերադառնալ ուժեղագույն՝ «Ա սերիա»:
Մարզիչը
2014 թ. մայիսի 5-ին «Լիվերպուլը» զիջեց առաջատարի դիրքը Անգլիայի առաջնությունում՝ «Մանչեսթեր Սիթին» առաջ անցավ եւ ի վերջո նվաճեց չեմպիոնական կոչումը: «Լիվերպուլի» կազմում այդ ժամանակ փայլում էին թիմի լեգենդար ավագ Սթիվեն Ջերարդը եւ ներկայումս «Բարսելոնայում» հանդես եկող Լուիս Սուարեսը: Հաջորդ մրցաշրջանում «Լիվերպուլը» կորցրեց իր առաջատարներին, եւ սկսվեց թիմի անկումը: 2015 թ. հոկտեմբերին «Լիվերպուլը» զբաղեցնում էր մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը. հենց այդ ժամանակ էլ թիմի գլխավոր մարզիչ նշանակվեց գերմանացի Յուրգեն Կլոպը՝ Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչը: Կլոպը նախ կարողացավ «Լիվերպուլին» հասցնել մինչեւ Եվրոպա լիգայի եզրափակիչ, իսկ այս շաբաթ, ուղիղ 916 օր հետո, «Լիվերպուլը» կրկին Անգլիայի առաջնության առաջատարն է: Ընդ որում, վերջին խաղում՝ «Ուոտֆորդի» դեմ, Կլոպի թիմը ռեկորդ սահմանեց: Մրցակցի դարպասին «Լիվերպուլի» ֆուտբոլիստները կատարեցին ուղիղ 17 հարված: Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-ամյա պատմության ընթացքում դեռ ոչ մի թիմի չէր հաջողվել նման արդյունք արձանագրել:
Խարիզման
Անցյալ կիրակի օրը 25- ամյա Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության համար հատկանշական էր եւս մեկ իրադարձությամբ՝ խփվեց մրցաշարի 25 հազարերորդ գոլը: Թերեւս պատահական չէ, որ այդ հոբելյանական գոլի հեղինակը ժամանակակից ֆուտբոլի ամենախարիզմատիկ անձանցից մեկն է՝ «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: Ընդամենը առաջին մրցաշրջանը Անգլիայում անցկացնող 35-ամյա Զլատանը միայն այս կերպ կարող էր գրել իր անունը անգլիական ֆուտբոլի պատմության մեջ: Իսկ առանց նման «արարքի» Զլատանը ուղղակի չի կարող ապրել: «Բնականաբար ես պետք է խփեի այդ գոլը: Բայց սկզբում ինձ թվաց, թե իմ կարիերայի 25 հազարերորդ գոլն եմ խփել», - ծիծաղելով նման մեկնաբանություն է արել Իբրահիմովիչը: Իսկ կարիերայի ընթացքում Զլատանը հատեց 400 գոլի սահմանը:
Այլմոլորակայինը
Իհարկե, կարելի էր Իբարհիմովիչի կարիերայում խփած 400-րդ գոլը համարել իրադարձություն ժամանակակից ֆուտբոլի պատմության համար, բայց ժամանակի առումով շվեդ հարձակվողի բախտը ուղղակի չի բերել: Իբրահիմովիչը խաղում է մի ժամանակաշրջանում, երբ ռմբարկուական գրեթե բոլոր ռեկորդները դառնում են իսպանական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի «սեփականությունը»: Իսպանիայի առաջնության նոյեմբերի 6-ին կայացած «Սեւիլիա» - «Բարսելոնա» խաղի ժամանակ Մեսին ցուցադրեց միգուցե վերջին տարիների իր լավագույն խաղը եւ խփեց «Բարսելոնայի» կազմում 500-րդ գոլը: Ընդ որում այս հանդիպման առաջին խաղակեսում «Սեւիլիան» իր հերթին ցուցադրեց գրեթե իդեալական, ֆանտաստիկ ֆուտբոլ: «Հրաշալի խաղացինք եւ կարող էինք հաղթել: Բայց մեզ խանգարեց այլմոլորակային մի ֆուտբոլիստ: Այո, Մեսին այլմոլորակային է»,- խաղից հետո հայտարարել է «Սեւիլիայի» նախագահ Խոսե Կաստրոն: 29-ամյա Մեսին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է պաշտոնական եւ ընկերական 592 խաղերի եւ խփել 500 գոլ: Մեսիից ամենաշատը տուժել է հենց նույն «Սեւիլիան», որի դարպասը արգենտինացին ընդհանուր առմամբ ուղարկել է 27 գոլ: Մեսիի «սիրելի» թիմերի այս շարքին են պատկանում նաեւ Մադրիդի «Ատլետիկոն» (25 գոլ), «Վալենսիան» (22) եւ Մադրիդի «Ռեալը» (21):
Երկրայինը
Իհարկե, Մեսիի նոր ռեկորդային ցուցանիշը չէր կարող անտարբեր թողնել անհատական բոլոր անվանակարգերի մրցանակաբաշխություններում նրա հիմնական մրցակից Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: Թեեւ վերջինս Եվրոպայի առաջնության եզրափակիչում ստացած վնասվածքից հետո ոչ մի կերպ չի կարողանում լավագույն մարզավիճակին հասնել եւ անգամ վերջին խաղում հակառեկորդ արձանագրեց («Սանտյագո Բեռնաբեո» ստադիոնում անցկացրած վերջին 6 խաղերում՝ ոչ մի գոլ), բայց նվաճած 2 կարեւորագույն մրցանակների (Չեմպիոնների լիգայի հաղթող եւ Եվրոպայի չեմպիոն) շնորհիվ համարվում է տարվա լավագույն ֆուտբոլիստի հիմնական հավակնորդ: Ամեն դեպքում Կրիշտիանու Ռոնալդուի անունը կրկին ամբողջ եվրոպական մամուլի առաջին էջերում է, եւ պատճառը ամենեւին այլմոլորակային խաղը չէ, այլ՝ ամբողջապես «երկրային» է: 31-ամյա պորտուգալացին ֆինանսական առումով ֆանտաստիկ, աստղաբաշխական պայմանագրեր է կնքել: Նախ այս երկուշաբթի նա երկարաձգեց պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ եւ այս թիմում պետք է խաղա մինչեւ 2021 թվականը, իսկ հիմա էլ մոտ է ցմահ երկարաձգելու անհատական պայմանագիրը «Նայք» ֆիրմայի հետ: Համաձայն իսպանական մամուլի՝ պորտուգալացին «Ռեալից» ստանալու է տարեկան 25 միլիոն եվրո աշխատավարձ, իսկ «Նայքի» հետ պայմանագրի արժեքը գնահատվում է մոտ 1 միլիարդ եվրո:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ