«Արտաքին ռազմական կոնֆլիկտների մեջ Թրամփը չի ցատկի նույնքան մեծ սիրով, որքանով՝ Հիլարին»

09/11/2016 schedule15:05

ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքում հաղթել է Հանրապետական կուսակցության թեկնածու, գործարար Դոնալդ Թրամփը. այս մասին զրուցել ենք քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ.

- Պարոն Մարտիրոսյան, ԱՄՆ ընտրություններում հաղթեց Դոնալդ Թրամփը, ինչո՞վ կբացատրեք դա, Դուք այն քաղաքագետներից էիք, որն այնքան էլ հավանական չէր համարում Թրամփի ընտրվելը:

-Այո, ես շատ անհավանական էի համարում, բայց չէի էլ բացառում: Քլինթոնն անչափ խճճված էր վարկաբեկիչ հանգամանքների եւ սկանդալների մեջ, եւ հենց դա էր պատճառը, որ չէի բացառում նաեւ Թրամփի հաղթանակը:

- Միջազգային շուկաներում արդեն խուճապ է ստեղծվել՝ հաշվի առնելով Թրամփի անկանխատեսելի լինելը: Որքանո՞վ է արդարացված այդ խուճապը, հնարավո՞ր է անհավանական որոշումներ լինեն:

- Դա պահային խուճապ է եւ երկար շարունակվել չի կարող: Բուն Ամերիկայում նույնպես որոշակի խուճապ է՝ խուճապահարվողների շրջանում: Ասում են՝ մասսայական իմիգրացիա է սպասվում դեպի Կանադա: Իմիգրացիա, իհարկե, չի լինի: Խուճապահար քլինթոնիստները շատ արագ կհանգստանան ու կսկսեն պատրաստվել հաջորդ ընտրություններին՝ առաջադրելու համար առավել մաքուր եւ առավել մարդկային թեկնածու: Հուսով եմ նաեւ, որ Բերնի Սանդերսի պես մարդկանց՝ կեղտոտ սխեմաներով իրենց սեփական կուսակցության ընտրապայքարից դուրս մղող դեմոկրատներն այս ընտրությունից դասեր կքաղեն:

- Թրամփը սկանդալային հրապարակումներում է հայտնվել, ըստ որի, բիզնես է կիսում ադրբեջանական օլիգարխներից մեկի հետ, սրա հետ կապված կարո՞ղ ենք մտահոգություն ունենալ, որ վերջինիս կապերը կարող են վատ ազդել ԼՂ բանակցային գործընթացի վրա եւ, ինչպիսի՞ն է, առհասարակ, Թրամփի մոտեցումը կոնֆլիկտների կարգավորման հարցում:

- Թրամփը հակակոնֆլիկտային դիրքորոշում ունի, ինչը չէր կարելի ասել Քլինթոնի մասին: Քլինթոնը պատերազմների սիրահար էր եւ գտնվում էր արտաքին հսկայական ազդեցությունների ներքո: Սաուդցիների, թուրքերի եւ հենց նաեւ ադրբեջանցիների հետ նրա սերտագույն կապերը գաղտնիք չէին ոչ ոքի համար: Թրամփը մասնավոր բիզնես, ինչ-որ կապեր ունի ադրբեջանցիների հետ: Բայց դա չի նշանակում, որ որպես նախագահ նա անպայմանորեն պրոադրբեջանական գիծ է որդեգրելու: Թեեւ տարածաշրջանը նա ընդհանրապես չի ճանաչում, բայց կուզեմ հուսալ, որ կկարողանա արագ ըմբռնել եւ հասկանալ, թե ում շահերն այս տարածաշրջանում պաշտպանելն է, նախեւառաջ, ձեռնտու հենց Միացյալ Նահանգներին:

- Օրեր առաջ Թրամփը հայտարարել էր, որ իր ընտրվելու դեպքում չի միջամտելու որեւէ այլ երկրի ներքին գործերին, ինչը հայ հանրության շրջանում որոշակի ոգեւորություն էր առաջացրել հենց ԼՂ խնդրի հետ կապված: Այն ինչպե՞ս կբնորոշեք՝ նախընտրական PR քա՞յլ, թե՞ իսկապես հնարավոր է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր ԱՄՆ-ն պասիվ կեցվածք դրսեւորի բանակցություններում:

- Չեմ կարծում, թե ամերիկյան դերը Մինսկի խմբում թուլանա: Ընդհակառակը՝ այն կուժեղանա: Բայց պետք է հասկանալ, որ այն, ինչ ասում էր Թրամփը, վերաբերում էր նախեւառաջ ինտերվենցիաներին՝ միջամտություններին, որոնց լավագույն վարպետներից մեկը Քլինթոնն էր: Նախագահ Օբաման այդ միջամտությունների աստիճանը մեծապես իջեցրեց եւ խիստ հավասարակշիռ քաղաքականություն էր վարում: Այս առումով Թրամփը կարող է պահպանել այդ գիծը: Ամեն դեպքում, փաստ է, որ արտաքին ռազմական կոնֆլիկտների մեջ Թրամփը չի ցատկի նույնքան մեծ սիրով, որքանով դա, անկասկած, անելու էր մյուս թեկնածուն:

- ԱՄՆ-ի՝ շուտով նախկին նախագահ Բարաք Օբաման իր նախընտրական խոստումն այդպես էլ չկատարեց Ցեղասպանության ճանաչման գործընթացում, ի՞նչ պետք է սպասել ԱՄՆ նոր նախագահից այս հարցում:

- Թերեւս ոչ ավելին, քան այն, ինչ Օբաման արեց: Մանավանդ որ հայ համայնքն իրեն անդեմ, անձայն եւ անարժեք պահեց եւ հիմա պահանջելու ոչինչ չունի նոր նախագահից: Սփյուռքի ինքնաոչնչացման հրաշալի օրինակի ականատես եղանք: Բայց ընդհանրապես պետք է հասկանալ, որ «ցեղասպանություն» բառը ԱՄՆ նախագահի շուրթերից լսելու մոլուցքից պետք է արդեն հրաժարվել: Դա ոչինչ չի տվել եւ երբեք էլ չի տալու: Այսօր կա Հայաստանի գոյության խնդիր, կա Հայաստանի մաս Արցախը եւ նրա յոթ ազատագրված շրջանները պահպանելու խնդիր: Պետք է այս խնդրին ծանոթանալ եւ դրանով զբաղվել: Ցեղասպանության ճանաչումը հարմարավետ դրոշակ է դարձել հայ համայնքի եւ, այսպես կոչված, լոբբիի բոլոր այն առաջնորդների համար, ովքեր կա՛մ չեն ուզում, կա՛մ էլ չեն կարող զբաղվել այժմ այլեւս առավել կարեւոր խնդրով՝ Հայաստանի տարածքային ամբողջականության, այդ թվում՝ ե՛ւ Արցախի ու իր ոչ ԼՂԻՄ-յան տարածքների պահպանմամբ, ե՛ւ Ադրբեջանի ցեղասպանական նկրտումների կոտրմամբ:

- ԱՄՆ-ին արդյո՞ք պետք է իր հարաբերությունները սրել Թուրքիայի հետ:

- Թրամփը գտնում է, որ պետք է դասեր տալ այն դաշնակիցներին, որոնք իրենց դաշնակիցների պես չեն պահում: Թուրքիան իր այդ ցանկում կա՛մ երկրորդն է, կա՛մ առաջինը՝ Սաուդյան Արաբիայի հետ միասին: Լրջագույն խնդիրներ կան ԱՄՆ-ի և Թուրքիայի միջեւ, եւ Թրամփն իր նախընտրական խոստումների շրջանակում, դժվար թե դրանք անտեսի: Ամեն դեպքում, թուրքերն ու ադրբեջանցիներն այժմ մեծապես հիասթափված են, որ իրենց անվերապահ աջակցությունը վայելող թեկնածուն՝ Քլինթոնը, չընտրվեց: Միաժամանակ պետք է սպասել եւ տեսնել: Եթե Քլինթոնի պարագայում ամեն բան բացասական առումով հստակ տեսանելի էր եւ մեծապես կանխատեսելի, ապա Թրամփի պարագայում պետք է դեռ տեսնել:

Հիշեցնենք, որ մինչ հունվարի 20-ը՝ ԱՄՆ 45-րդ նախագահի երդմնակալության արարողությունը, կշարունակի պաշտոնավարել գործող նախագահ, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Բարաք Օբաման:

Տպել
6143 դիտում

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն