Հայկական ֆուտբոլի «հարվածային» ժամանակաշրջանը մեկնարկել է

Յուրաքանչյուր տարի՝ հոկտեմբեր կամ նոյեմբեր ամիսների սկզբին, տեղի են ունենում մի շարք կարեւորագույն ֆուտբոլային մրցաշարեր, հանդիպումներ, որոնք կարծես թե, կանխանշում, ուրվագծում են, մասնավորապես, հայկական ֆուտբոլի գալիք ամբողջ տարին: Անցյալ տարի նման իրադարձություններ տեղի ունեցան հոկտեմբերի առաջին 10 օրերի ընթացքում: Հիշեցնեմ, որ այդ ժամանակահատվածում Հայաստանի ազգային, երիտասարդական, 19 եւ 17 տարեկանների հավաքականները Եվրոպայի առաջնությունների որակավորման փուլում, ընդհանուր առմամբ, 10 հանդիպում անցկացրին. 8 պարտություն՝ գնդակների 0-31 տարբերությամբ եւ 2 ոչ- ոքի՝ եվրոպական մակարդակով գաճաճ երկրների՝ Սան Մարինոյի ու Լյուքսեմբուրգի թիմերի հետ:

Այսպիսին էր մղձավանջային այդ օրերի ընդհանուր պատկերը, իսկ հետագայում մեր ֆուտբոլը ցնցվեց մի քանի սկանդալային իրադարձությունների պատճառով՝ հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ մեղադրվեցին Ալբանիայի հետ խաղում «դավաճանական» պահվածքի համար, տեղի ունեցան ցույցեր՝ ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով, կաշառք ստանալու, կազմակերպված խաղեր անցկացնելու համար կալանավորվեցին «Ուլիսի» ղեկավարները, թիմն էլ ֆինանսական խնդիրների պատճառով դուրս եկավ բարձրագույն խմբի առաջնությունից, ամռանը լուծարվեց մեր ֆուտբոլի տիտղոսակիր թիմերից «Միկան» եւ այլն: Ինչպես ավարտեցինք աշնանային այդ «հարվածային» ժամանակաշրջանը. այնպես էլ շարունակվեց հետագա ամբողջ տարին:

2016 թվականին մեր ֆուտբոլի համար նման «հարվածային» ժամանակաշրջան է նոյեմբերի առաջին 2 շաբաթը. Եվրոպայի առաջնության որակավորման փուլերում իրենց հանդիպումներն են անցկացնում ազգային, 19 եւ 17 տարեկանների հավաքականները: 17-երը պատվով կատարեցին իրենց խնդիրը. Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ հանդես եկող մեր 17 տարեկանների հավաքականը հաղթահարեց նախնական փուլի արգելքը եւ նվաճեց էլիտ փուլի ուղեգիր: Նոյեմբերի 10-ին էլ պայքարը սկսում է մեր 19 տարեկանների հավաքականը: Ընդ որում, Եվրոպայի առաջնության ընտրական նախնական փուլի մրցաշարը կայանալու է Երեւանում: Մեր թիմի հետ նույն խմբում ընդգրկված են այս տարիքային խմբում Եվրոպայի փոխչեմպիոն Իտալիան, մշտապես պատանեկան ուժեղ հավաքականներ ունեցող Շվեյցարիան եւ Հունգարիան:

Անգամ նման մրցակիցների պարագայում Հայաստանի հավաքականից հաջողություն է ակնկալվում: Արամ Ոսկանյանի գլխավորությամբ հանդես եկող մեր 19-երի հավաքականը տարվա ընթացքում մեծ թվով հավաքներ, ընկերական խաղեր է անցկացրել, հայկական ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստների հետ մեկտեղ թիմում ընդգրկված են Հունաստանում, Գերմանիայում, Ավստրիայում, Ռուսաստանում հանդես եկող ֆուտբոլիստներ: Վաղը մեր թիմը մրցելու է Շվեյցարիայի, նոյեմբերի 12-ին՝ Իտալիայի (2 խաղերն էլ կայանալու են «Բանանց» ստադիոնում, սկիզբը՝ 15:00-ին), իսկ 3-րդ խաղը անցկացնելու է Ավանի ակադեմիայում Հունգարիայի դեմ (սկիզբը՝ 15:00-ին): Մրցակարգի համաձայն, հաջորդ՝ էլիտ փուլ են դուրս գալիս խմբում 1-2 տեղեր գրաված թիմերը:

19 տարեկանների հավաքականի հանդիպումների ազատ օրը՝ նոյեմբերի 11-ին, կայանալու է այս «հարվածային» ժամանակաշրջանի կարեւորագույն հանդիպումը. Հայաստանի ազգային հավաքականը Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հյուրընկալելու է մեր խմբի առաջատար Չեռնոգորիային: Ընտրական մրցաշարերում վերջին անգամ մեր ընտրանին հաղթել է 2013 թվականի հոկտեմբերի 11-ին՝ Երեւանում Բուլղարիային (2-1): Այդ խաղից հետո 3 մարզիչների՝ Բեռնար Շալանդի, Սարգիս Հովսեփյանի, Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի եւ Աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերում անցկացրել է 12 խաղ. 3 ոչ- ոքի եւ 9 պարտություն, խփած եւ բաց թողած գնդակների 8-24 տարբերությամբ՝ այսպիսին են ցուցանիշները: Եթե ավելացնենք, որ մեր ընտրանին Երեւանում կայացած խաղերում գոլ չի կարողացել խփել 2015 թվականի հունիսի 13-ից սկսած (Հայաստան - Պորտուգալիա՝ 2-3), ապա այս մռայլ պատկերը կամբողջանա:

Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը բոլոր առումներով ծանր ժառանգություն է ստացել: Բայց մեկ լավ խաղը, հաղթանակը, մեր 19 տարեկանների հավաքականի հաջող ելույթները կարող են փոխել մթնոլորտը մեր ֆուտբոլում, դառնալ ապագա զարգացման եւ հաջողությունների գրավական:

Տպել
2143 դիտում

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին